Տիմուր Բեկմամբետովի Interface Films ընկերությունը, որը նրա կողմից ստեղծվել է Իգոր Ցայի հետ, թողարկման է պատրաստում նոր արտասովոր նախագիծ՝ screenlife ձեւաչափով «Ռոմեո եւ Ջուլիետ»-ի ժամանակակից ադապտացիան: Սա նշանակում է, որ ամբողջ գործողությունը տեղի կունենա թվային սարքերի էկրաններին:
Շեքսպիրի դասական ողբերգության հերթական էկրանավորման ռեժիսորը Քերի Ուիլյամսն է, իսկ գլխավոր դերերը կատարել են Կամերոն Էնջելսը եւ Ֆրանչեսկա Նոելը: Նկարահանումներն ավարտվել են դեռ փետրվարին, սակայն արտադրությունը դադարեցվել է COVID-19 համաճարակի պատճառով: Այս պահին նախագիծը ավարտին է հասցվում հեռակա կարգով:
Նկարի աշխատանքային անվանումը «Ռ#Ջ» է, սակայն այն կարող է փոխվել: Թողարկման ամսաթիվը դեռ չի հաղորդվում: