Ռուսական «Բազելևս» ստուդիան՝ Տիմուր Բեկմամբետովի գլխավորությամբ, սկսել է «Կարանտինի պատմություններ» ֆիլմի նախապատրաստական աշխատաքները: Այն նկարահանվելու է screenlife ձեւաչափով: Գաջեթների էկրանների օգնությամբ նկարը կպատմի այն մասին, թե ինչ են անում մարդիկ մեկուսացման ժամանակ:
Կարանտինի մասին կինոալմանախը բաղկացած կլինեն մի քանի կարճամետրաժ ֆիլմերից, որոնք կստեղծեն աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդիկ: Նախագծի գաղափարները նախատեսվում է հավաքել մրցույթի միջոցով, որին կարող են մասնակցել ինչպես պրոֆեսիոնալներ, այնպես էլ հասարակ մարդիկ: Այն կտեւի ամբողջ կարանտինի ընթացքում:
«Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, պատմության մեջ ամենամասշտաբային, կարանտինը ապրող մարդկանց պատմությունները կէկրանավորվեն բառի բուն իմաստով: «Բազելևս» ստուդիայի «Կարանտինի պատմություններ» (Tales from the Quarantine) նոր նախագիծը Տիմուր Բեկմամբետովին ցույց կտա աշխարհը համաճարակի և հարկադիր մեկուսացման ժամանակ սմարթֆոնների եւ նոութբուքերի էկրանների միջոցով, screenlife ձեւաչափով, իսկ գաղափարները կհավաքվեն մրցույթի միջոցով», – ասում են ստուդիայի ներկայացուցիչները:
«Երկրագնդի բնակչության մոտ կեսն այսօր մեկուսացման մեջ է հայտնվել: Մեր մրցույթը՝ կինո նկարահանելու հնարավորություն է ոչ միայն ոլորտի մասնագետների համար, այլ հասարակ մարդկանց համար, ովքեր այժմ ամբողջ ժամանակ անցկացնում են գաջեթների հետ: Սա այնպիսի գլոբալ ժողովրդական էպոս է, յուրահատուկ ժամանակի մասին, որի մեջ մենք հայտնվել ենք եւ Screenlife-ը միակ ճանապարհն է պատմել դրա մասին», – մեկնաբանել է Բեկմամբետովը:
Screenlife-ը սթորիթելինգի նոր ձեւաչափ է: Այն ամենը, ինչ տեսնում է հանդիսատեսը, տեղի է ունենում այս կամ այն սարքի՝ համակարգչի, պլանշետի կամ սմարթֆոնի էկրանին: Բոլոր իրադարձությունները տեղի են ունենում հենց էկրանին: Դեկորացիաների փոխարեն՝ աշխատասեղաննն է, գլխավոր հերոսի գործողությունների փոխարեն՝ կուրսորը: