Սեպտեմբերի 12-ին Տորոնտոյի 44-րդ միջազգային փառատոնի կազմակերպիչները, որն անցկացվում է սեպտեմբերի 5-15-ը, հայտարարել են պարգեւատրման հանդիսավոր արարողությունը չեղյալ հայտարարելու եւ մրցանակակիրներին մամուլի հաղորդագրություններում եւ սոցցանցերում հայտարարելու որոշման մասին: Նման միջոցներ են ձեռնարկվել այն պատճառով, որ փառատոնի ավարտին կինեմատոգրաֆիստներից շատերն արդեն լքել էին քաղաքը:
Եվ ահա, ժողովուրդը և ժյուրին խոսեց: Ներկայացնում ենք 2019 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի հաղթողներին:
Grolsch People’s Choice Awards
Տորոնտոյի կինոփառատոնում մի քանի մրցանակներով եւ անվանակարգերով պարգևատրման արարողություն չկա: Կա միայն մեկ մրցանակ՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակ, որի հաղթողը ընտրվում է քվեարկության միջոցով: Այս տարի հաղթանակ է տարել Տայկա Վայտիտիի հակապատերազմական երգիծական՝ «Ջոջո ճագարը», որտեղ գլխավոր հերոսներից մեկը երևակայական Հիտլերն է:
Երկրորդ տեղն է զբաղեցրել «Ամուսնական պատմությունը» Սքարլեթ Յոհանսոնի և Ադամ Դրայվերի մասնակցությամբ:
Երրորդ տեղն է զբաղեցրել կորեական «Մակաբույծները», որը հաղթել է Կաննում:
Մրցանակը ենթադրում է 15 հազար դոլարի չափով դրամական մրցանակ եւ Grolsch-ի հատուկ մրցանակ:
The Grolsch People’s Choice Midnight Madness Award
Հաղթող՝ The Platform
Ռեժիսոր՝ Galder Gaztelu-Urrutia
Երկրորդ տեղ՝ The Vast of Night
Ռեժիսոր՝ Andrew Patterson
Երրորդ տեղ՝ Blood Quantum
Ռեժիսոր՝ Jeff Barnaby
The Grolsch People’s Choice Documentary Award
Հաղթող՝ The Cave
Ռեժիսոր՝ Feras Fayyad
Երկրորդ տեղ՝ Ես մենակ չեմ / I Am Not Alone
Ռեժիսոր՝ Կարին Հովհաննիսյան / Garin Hovannisian
Երրորդ տեղ՝ Dads
Ռեժիսոր՝ Bryce Dallas Howard
Լավագույն կանադական կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթողին է ընտել ժյուրին, որի կազմում ընդգրկվել են Չելսի Մաքմալանը, Լեո Սոեզանտոն եւ Անդրեա Ռոան: Մրցանակը ստացել է Քլոի Ռոբիշոյին «Delphine» ֆիլմի համար: Ռեժիսորը 10 հազար դոլարի չափով դրամական մրցանակ կստանա: Պատվավոր հիշատակման է արժանացել Թեոդոր Ուշևի «The Physics of Sorrow» նկարը:
Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակը շնորհվել է Լասսե Լինդերին «All Cats Are Grey in the Dark» ֆիլմի համար: Մրցանակը ենթադրում է 10 հազար դոլարի չափով դրամական մրցանակ: Հիշատակման է արժանացել Ֆեդերիկո Լուիս Տաչելիի «The Nap» ժապավենը:
Կանադական մրցույթի դափնեկիրներին ընտրել է ժյուրին, որի կազմում ընդգրկվել են Մագալի Սիմարդը, Դեվյանի Զալցմանը եւ Ալիսիա Էլիոթը:
The City of Toronto Award-ը կանադական լավագույն խաղարկային լիամետրաժ դեբյուտի համար շնորհել է Մեթյու Ռանկինի «The Twentieth Century» ֆիլմին: Որպես մրցանակ ռեժիսորը կստանա 15 հազար դոլար: The Canada Goose Award-ը կանադական լավագույն խաղարկային լիամետրաժ ֆիլմի համար բաժին է հասել Սոֆի Դերասպին, որը նկարահանել է «Antigone» նկարը: Ռեժիսորի մրցանակը՝ 30 հազար դոլար: Պատվավոր հիշատակման են արժանացել Մայա Յակոբսը եւ Քեթլին Հերբերնը «The Body Remembers When the World Broke Open» ֆիլմի համար:
NETPAC մրցանակը ստացել է Oualid Mouaness-ը «1982» նկարի համար: