Հունվարի 23-ից Հայաստանի կինոթւտրոններում մեկնարկում է Դաշա Չարուշայի «Ցանկությունների մարաթոն» կատակերգությունը: Այս դիստրիբյուտորական ընկերությունը մեզ նվիրեց չարաբաստիկ «Երջանկություն: Առողջություն» եվ բազմաթիվ այլ ռուսական կատակերգություններ, որոնք դարձել են կինոդիտողի մղձավանջ: Ռուսական կատակերգություններին դժվար է վստահել, քանի որ ֆիլմերը 99% հավանականությունով հիասթափեցնում են: Բայց պատկերացրեք մի իրավիճակ, որը կարող է տեղի ունենալ մեզանից յուրաքանչյուրի հետ: Դուք լռվել եք ինչ-որ տեղ եւ չեք կարող դուրս գալ այնտեղից… հրաշալի առիթ է մտածել, թե ինչո՞ւ ես չեմ կարող հեռանալ այս քաղաքից: Չէ որ ճակատագիրն իր ծրագրերն ունի, և որքան էլ փորձենք այլ ուղիով շարժվել, ամեն ինչ այնպես կպատահի, ինչպես կանխորոշված է: Եվ հենց այդ իրավիճակը կօգնի ձեզ անձնականորեն աձել:
«Ցանկությունների մարաթոնի» գործողությունը մեկ օրվա ընթացքում ծավալվում է օդանավակայանի համեմատաբար փակ տարածքում: Մանիկյուրի վարպետ Մարինա Գամինինան Վորոնեժից շտապում է Խանտի Մանսիյսկ՝ բառացիորեն հանդիպելու իր երջանկությանը: Ավելի ճիշտ, քոուչին, որը օգնում է տիեզերքին դիմելու հարցումների ձեւակերպմամբ:
«Ես ուզում եմ ներքնազգեստի կոմպլեկտ։ Ես ուզում եմ Փարիզ։ Ես ուզում եմ տեսնել աշխարհը։ Ես ուզում եմ ամուսնանալ սիրած մարդու հետ։ Ես ուզում եմ նոր օծանելիք։ Ես ուզում եմ անձնագիրս գտնել մինչև հարսանիքս ․ ․ ․»
Մարինան 7 ցանկություն ունի, որոնք պարտադիր պետք է իրականան։ Բայց ամենակարևորը դա երջանիկ լինելն է։ Սակայն Պուլկովոյում վայրէջքն ու անսպասելի հանդիպումը փոփոխություններ կմտցնեն նրա ծրագրերի մեջ։
«Ցանկությունների մարաթոնի» սյուժեի հիմքում միանգամից մի քանի իրական պատմություններ են: Օդանավակայանում լռված աղջիկը, որը հետեւում է անսպառ ուղեւորային հոսքին եւ ինքն էլ հայտնվում է տարբեր պատմությունների մեջ, ռեժիսոր Դաշա Չարուշայի ընկերուհին եւ ֆիլմի պրոդյուսեր Սվետլանա Ուստինովան է: Դժվար է չկարեկցել աղջկան, քանի որ իրավիճակը ահավոր ծանոթ է:
«Ցանկությունների մարաթոնը» իրական դասընթաց է: Ճիշտ է, այն աշխատում է մի փոքր ավելի բարդ եւ կազմակերպված, քան տեղի է ունենում Մարինայի խենթ կյանքում: Բայց հիմնական ուղերձը նույնն է՝ սովորեք խոսել Տիեզերքի հետ, եւ այն կպատասխանի ձեզ:
Ինչպես ասել է Սաշա Գուդկովը նկարը ցուցադրելուց հետո փոքրիկ ելույթում՝
«Ռուսական ֆիլմերի խնդիրն այն է, որ նրանց շատ են կատակում: Ոչ ոք չի խոսւոմ այդպես իրական կյանքում: Ոչ ոք իրեն այդպես չի պահում: Գլխավոր խնդիրն այն էր, որ հումորի սահմանչը չհատենք»:
Ալեքսանդր Գուդկով
Թվում է, թե կարծրատիպային միջին վիճակագրական ռուս է, բայց եթե դուք նայեք այս կերպարին, դուք կարող եք տեսնել մի աղջիկ բացարձակապես ցանկացած ազգության, որը ծնվել է ծայրամասում: Իսկ ի՞նչ կա մայրաքաղաքից դուրս: Գեղեցկության սրահներ, բամբասանք…Ի՞նչ երազներ ունեն մարդիկ: Մեծանալ, ամուսնանալ, դառնալ եղունգների վարպետ, խոպոպ աճեցնել եւ բացել գեղեցկության սրահ: Նույնիսկ այդ 7 ցանկությունները Մարինան դժվարությամբ էր մտաբերում, ոչ թե այն պատճառով, որ նա ցանկությունների մեծ ցուցակ ունի, այլ պարզապես այն պատճառով, որ չգիտեր, թե ինչ է ուզում: Նրա ցանկությունները ծնվել են հաճախորդների հետ շփման ժամանակ:
Ինչպես ասել է ինքը՝ Չարուշան, գրելով սցենարի առաջին տարբերակը, նա հասկացել է, որ դա դրամա է, բայց, բարեբախտաբար, եզրափակիչ տարբերակն ավելի ծիծաղելի չէ, այն իրական է: «Ցանկությունների մարաթոնը» ռուսական կատակերգությունների լավագույն օրինակներից մեկն է, որտեղ կարևորը հումորը չէ, այլ բովանդակությունը: Այս ֆիլմում յուրաքանչյուր հայ կին կտեսնի իրեն, իր հարեւաններին։ Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը ինչ-որ չափով «գեղցի» ենք: Այնպես որ, մեծ երազանքներ ունեցե, եւ ձգտեք իրականացնել դրանք, քանի որ տիեզերքը կարող է օգնել միայն այն դեպքում, երբ մենք ինքներս շարժվում եքն դեպի մեր երազանքը:
Հատուկ մեր ընթերցողների համար մամլո ցուցադրության ժամանակ մենք խնդրեցինք Ալեքսանդր Գուդկովին ողջույնի խոսք տեսագրել: