Հունիսի 5-ին «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցացնը կազմակերպել էր իսպանացի հանրահայտ ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի նոր՝ «Ցավ եւ փառք» ֆիլմի նախադիտումը: Միջոցառմանը ներկա էին կինոոլորտի ներկայացուցիչները:
Ֆիլմի մասին
Տաղանդավոր կինոռեժիսորը ստեղծագործական կյանքի մայրամուտին հետադարձ հայացք է նետում իր անցյալին և իր վրա է թափվում վառ հիշողությունների մի ամբողջ տարափ՝ որդիական ջերմ զգացմունք, սեր և բաժանում, հաջողության և երջանկության անդադար որոնումներ: Այս ամենը արվեստագետին ստիպում է մտածել կյանքի ու արվեստի, ցավի և փառքի մասին:
69-ամյա Պեդրո Ալմոդովարի նոր ֆիլմը իր սիրելի դերասանների Անտոնիո Բանդերասի եւ Պենելոպե Կրուսի հետ, դարձել է 2019 թվականի Կաննի կինոփառատոնի լավագույն ֆիլմերից մեկը: Անտոնիո Բանդերասն այս դերի համար արժանացել է Կաննի 72-րդ կինոփառատոնի «Լավագույն դերասան» անվանակարգի մրցանակին:
Կարդացեք ԿինոՊրեսի «Ցավ և փառք» ֆիլմի գրախոսականը
«Ցավ եւ փառքը» հայկական վարձույթում կմեկնարկի հունիսի 12-ից: