2020 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի մարտի 7-ը Փարիզի Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամում անցկացվելու է Արտավազդ Փելեշյանի «Բնություն» խորագով անհատական ցուցահանդեսը:
Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամն տեղեկացնում է, որ Փարիզում տեղի կունենա լեգենդար կինոռեժիսոր Արտավազդ Փելեխյանի նոր՝ «Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: 2005 թվականին Cartier հիմնադրամի եւ ZKM Filminstitut-ի առաջարկով ստեղված, այն դարձավ ռեժիսորի տասնհինգ տարիների աշխատանքի արդյունք է:
La Nature (2020) ցուցահանդեսը կազմակերպվել է Փարիզի Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի, Կարլսրուեի ZKM-ի և Երևանի Folks Arts Hub հիմնադրամի համատեղ ջանքերի շնորհիվ:
Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում, այժմ՝ Գյումրի։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ Հետագա տարիներին՝ 1969-ից մինչև 1993-ը նա ստեղծել է ևս վեց ֆիլմ: Փելեշյանը դիստանցիոն մոնտաժի (հեռահար մոնտաժի) հիմնադիրն է: Հենց Ֆրանսիան է հայ ռեժիսորի ստեղծագործության ճանաչման կենտրոնը: