Փարիզում` Սենի ափին բացվում է լողացող կինոթատրոն, որտեղ մարդիկ նստած կլինեն նավակներում, պահպանելով սոցիալական հեռավորությունը:
«Cinéma sur l’Eau» կամ ֆիլմ ջրի վրա տեղի կունենա հուլիսի 18-ին և կազդարարի Paris Plages-ի բացումը՝ ամենամյա քաղաքային ծրագրի, որը ամռանը Ֆրանսիայի մայրաքաղաքում ստեղծում է ժամանակավոր լողափ:
Կինոասերները կկարողանան վայելել անվճար դիտումները 38 հարմարավետ էլեկտրական նավակներում, որոնք կարող են տեղավորել երկուսից վեց մարդ, պահպանելով սոցիալական հեռավորությունը: Փարիզցիները կարող են մասնակցել այդ տեղերի խաղարկությանը երեքշաբթի՝ հուլիսի 15-ն:
Եվս 150 մարդ ֆիլմը դիտելու է ցամաքում գտնվող տախտակամածներից՝ կենդանի հերթով:
Մեծ էկրանին կցուցադրվեն երկու ֆիլմեր, այդ թվում «Թագի պատմությունը», կարճամետրաժ ֆիլմ, որը հաղթող է ճանաչվել Mk2 կինոթատրոնների ցանցի կողմից կազմակեպված մրցույթում, որը նաև հանդիսանում է ջրային ցուցադրություն համանախաձեռնող:
Երկրորդ ֆիլմը՝ «Le Grand Bain», 2018 թվականի ֆրանսիական կատակերգությունը տղամարդկանց խմբի մասին է, որոնք սինխրոն լողի թիմ են հիմնում:
Ֆրանսիայի կինոթատրոններին անցյալ ամսվա վերջին թույլատրել են կրկին բացվել պանդեմիայի պատճառով փակվելուց հետո: Դահլիճը պետք է լցված լինի ոչ ավելի, քան 50 տոկոսով: