Ներկայում հոլիվուդյան բեմադրիչ Քլինթ Իսթվուդը Disney/Fox-ի հետ բանակցություններ է վարում «Բալլադ Ռիչարդ Ջոուելի մասին» կինոնկարի նկարահանումների շուրջ:
Սյուժեի կենտրոնում անվտանգության պահակ է, որը հայտնաբերել է ռումբ 1996 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ: Սակայն ավելի ուշ նրան սկսել են մեղադրել ծրագրած հանցագործությանը մեղսակից լինելու մեջ եւ դաժան հալածանքի ենթարկել ոստիկանության եւ ԶԼՄ-ների կողմից: Չնայած նրան, որ Ջոուելը, ի վերջո, ապացուցել է իր անմեղությունը, նա մահացել է 2007 թվականին սթրեսից տուժած առողջության պատճառով:
Նախագիծը վաղուց էր զարգացման մեջ, եւ գլխավոր դերերը ժամանակին կարող էին խաղալ Ջոնա Հիլը եւ Լեոնարդո Դի Կապրիոն: Բայց եթե Իսթվուդը համաձայնության գա ստուդիայի հետ, նա կընտրի իր դերասանական կազմը։ Հայտնի է նաև, որ սցենարը կգրի Բիլի Ռեյը («Կապիտան Ֆիլիպս»): Նկարահանումները նախապես պլանավորված են այս ամռանը:
Աղբյուր՝ Deadline