Ռեժիսորը հստակեցրել է, որ Ումա Թուրմանի հետ վերջին ընթրիքը ստիպել է ավելի լուրջ մտածել շարունակության մասին:
«Եթե իմ հաջորդ ֆիլմը ինչ-որ կերպ կապված լինի նախորդների հետ, ապա կլինի «Սպանել Բիլին» ֆիլմի երրորդ մասը»
խոստացավ Տարանտինոն
Նա հավելել է, որ ինքն արդեն գաղափարներ ունի սյուժեի վերաբերյալ, բայց պարզաբանել է, որ հազիվ թե ընդհուպ զբաղվի այդ նախագծով հենց հիմա, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա առնվազն երեք տարի հետո:
Սկզբում նա ծրագրում է ավարտել պիեսը եւ հինգ մասից բաղկացած սերիալը, որի վրա աշխատանքը սկսել է դեռ մինչեւ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումները: