Թողարկվել է Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» նոր ֆիլմի առաջին թրեյլերը: Ռեժիսորի խոսքով ՝ սա իր ամենահավակնոտ եւ մասշտաբային նախագիծն է, որում միավորվել են միանգամից մի քանի ժանրեր՝ լրտեսական մարտաֆիլմից մինչեւ թրիլլեր:
Գլխավոր դերերում նկարահանվել են Ռոբերտ Պատինսոնը եւ Ջոն Դեւիդ Վաշինգտոնը («Կլանի սև անդամը»): Բայց թե ում են նրանք խաղում, հայտնի չէ:
Ֆիլմի սյուժեն չի բացահայտվում, սակայն, դատելով թրեյլերից, հանդիսատեսին կրկին սպասում են գլուխկոտրուկի եւ «Սկիզբը» ֆիլմի ոճով ժամանակի ճանապարհորդություններ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դա կլինի միջազգային լրտեսության գաղտնի աշխարհի մասին պատկեր, իսկ Պատինսոնի եւ Վաշինգտոնի հերոսները Էլիզաբեթ Դեբիկիի հետ միասին կհայտնվեն սիրային եռանկյունում: