Քրիստոֆեր Նոլանն ընտրել է իր նոր ֆիլմի գլխավոր դերակատարին: Variety-ի փոխանցմամբ՝ ռեժիսորը ընտրել է դերասան Ջոն Դևիդ Վաշինգթոնը, նա խաղացել է «Կլանի սև անդամը» դրամայում: Թե ինչ կերպարի մասին է խոսքը, դեռ հայտնի չէ, քանի որ նախագծի բովանդակությունը գաղտնի է պահվում:
Հիշեցնենք, որ լուրեր էին պտտվում, որ Նոլանի նոր ֆիլմը ռոմանտիկ թրիլլեր է, Հիչկոկի «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» և «Սկիզբ» ֆիլմերի միջին տարբերակը: Նախագծի պրոդյուսերությամբ կզբաղվի Warner Bros. կինոստուդիան։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2020 թվականի հուլիսի 17-ին: