Ինչպես հայտնում են Variety-ի աղբյուրները, Կինոակադեմիան պլանավորում է ընդհանրապես հրաժարվել հաղորդավարից 91-դ մրցանակաբաշխության համար: Փոխարենը մրցանակաբաշխության պրոդյուսերները պատրաստվում են ուշադրությունը պահել աստղերի վրա:
Դեկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ «Օսկարը» վարելու է Քևին Հարթը: Բայց մի քանի ժամ անց դերասանը հրաժարվեց վարել մրցանակաբաշխությունը: Պատճառ էին հանդիսացել դերասանի հոմոֆոբ թվիթերը: Դերասանը ներողություն խնդրեց, սակայն չցանկացավ վերադառնալ:
Մինչ օրս «Օսկարը» ընդամենը մեկ անգամ է անցել առանց հաղորդավարի՝ 1989 թվականին կայացած 61 մրցանակաբաշխությունը: Միջոցառումը սկսել էր Ռոբ Լոուի համարից, որտեղ նա կատարեց «Proud Mary» երգը Սպիտակաձյունիկի հետ: Այդ 11 րոպեները մինչ օրս համարում են «Օսկարի» ողջ պատմության վատագույն պահերից մեկը, և ոչնչացրեցին ամերիկյան պրոդյուսեր Ալան Կարի կարիերան: