Այսօր առավոտյան իր ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդներին հայտարարեց Բրիտանական կինոակադեմիան (British Academy of Film and Television Arts): BAFTA պարգևը հիմնադրվել էր 1949 թվականին և անցկացնելու է արդեն 72 մրցանակաբաշխությունը: Ազգային մրցանակների շարքից այն համարվում է երկրորդը՝ առաջինը ամերիկյան «Օսկար»-ն է:
Ամենաշատ (տասներկու) առաջադրում է ստացել «Ֆավորիտուհին» պատմական տրագիկոմեդիան: Նախորդ տարի նույնքան ստացել էր «Ջրի կառուցվածքը» ֆենտեզի դրաման: Վերջին անգամ, 2011 թվականին ամենաշատ (տասնչորս) անվանակարգում էր ընդգրկվել «Թագավորի ելույթը» ֆիլմը: Հայաստանյան կինովարձույթում Յորղոս Լանտիմոսի ֆիլմը կհայտնվի հունվարի 31-ից:
Անվանակարգերի թվով երկրորդ տեղում հայտնվել են միանգամից երեք կինոնկարներ, որոնք հաղթանակի են հավակնում միանգամից յոթ կատեգորիայում: Դրանք են՝ մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» կինոնկարը, Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվել է» մելոդրաման, և «Բոհեմական ռապսոդիա» ամերիկա-բրիտանական կինոնկարը:
Ռեժիսոր Սփայք Լիի «Կլանի սև անդամը» ֆիլմն անվանակարգվել Է 5 պարգևի, Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ» դրաման և Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ներկայացված են չորսական կատեգորիաներում: «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում անվանակարգվել են «Կլանի սև անդամը», «Ֆավորիտուհին», «Կանաչ գիրքը», «Ռոմա», «Աստղը ծնվել է» ֆիլմերը, իսկ Սփայք Լին, Պավլիկովսկին, Կուարոնը և Քուփերը հավակնում են լավագույն ռեժիսորի կոչմանը:
BAFTA — 2019. Հավակնորդներ
Լավագույն ֆիլմ
• «Աստղը ծնվել է»
• «Կանաչ գիրքը»
• «Ռոմա»
• «Ֆավորիտուհին»
• «Կլանի սև անդամը»
Լավագույն բրիտանական ֆիլմ
• «Բոհեմական ռապսոդիա»
• «Գազանը»
• «Սթենը և Օլլին»
• «ՄաքՔուին»
• «Դու երբեք այստեղ չես եղել»
• «Ֆավորիտուհին»
Լավագույն ռեժիսոր
• Ալֆոնսո Կուարոն — «Ռոմա»
• Բրեդլի Քուփեր — «Աստղը ծնվել է»
• Յորղոս Լանտիմոս — «Ֆավորիտուհին»
• Սփայք Լի — «Կլանի սև անդամը»
• Պավել Պավլիկովսկի — «Սառը պատերազմ»
Լավագույն դերասանուհի
• Լեդի Գագա — «Աստղը ծնվել է»
• Վիոլա Դեվիս — «Այրիները»
• Գլեն Քլոուզ — «Կինը»
• Օլիվիա Քոլման — «Ֆավորիտուհին»
• Մելիսա Մաքքարտի — «Can You Ever Forgive Me?»
Լավագույն դերասան
• Քրիստիան Բեյլ — «Իշխանություն»
• Սթիվ Քուգան — «Սթենը և Օլլին»
• Բրեդլի Քուփեր — «Աստղը ծնվել է»
• Ռամի Մալեք — «Բոհեմական ռապսոդիա»
• Վիգգո Մորտենսեն — «Կանաչ գիրքը»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
• Էմի Ադամս — «Իշխանություն»
• Ռեյչել Ուայզ — «Ֆավորիտուհին»
• Մարգո Ռոբի — «Երկու թագուհիներ»
• Էմմա Սթոուն — «Ֆավորիտուհին»
• Քլոր Ֆոյ — «Մարդը Լուսնի վրա»
Երկրորդ պլանի լավագույն դերասան
• Մահերշալա Ալի — «Կանաչ գիրքը»
• Ռիչարդ Գրանտ — «Can You Ever Forgive Me?»
• Ադամ Դրայվեր — «Կլանի սև անդամը»
• Սեմ Ռոքուել — «Իշխանություն»
• Թիմոթի Շալանե — «Գեղեցիկ տղան»
Լավագույն սցենար
• «Իշխանություն»
• «Կանաչ գիրքը»
• «Ռոմա»
• «Ֆավորիտուհին»
• «Սառը պատերազմ»
Լավագույն ադապտացված սցենար
• «Եթե Բիլ սթրիթը կարողանար խոսել»
• «Աստղը ծնվել է»
• «Can You Ever Forgive Me?»
• «Մարդը Լուսնի վրա»
• «Կլանի սև անդամը»
Լավագույն անիմացիոն ֆիլմ
• «Սուպեր ընտանիքը 2»
• «Շների կղզին»
• «Սարդ մարդը։ Տիեզերքի միջով»