Ֆյոդոր Բոնդարչուկը լքել է Լենֆիլմ կինոստուդիայի տնօրենների խորհուրդը, որտեղ նա զբաղեցնում էր նախագահի պաշտոնը: Այս պաշտոնը նա զբաղեցնում էր 2012 թվականից:
Բոնդարչուկի ներկայացուցիչը ՌԲԿ-ին հաստատել է այս տեղեկատվությունը՝ այս որոշումը կապելով ռեժիսորի՝ որպես Art Pictures Studio-ի հիմնադրի և NMG ստուդիայի գլխավոր պրոդյուսերի զբաղվածության աճի հետ:
Ինչպես գրում է պարբերականը, «Լենֆիլմ» կինոստուդիան կարող է Սանկտ Պետերբուրգի կառավարությանը անցնել ամբողջական կամ մասնակի կառավարման:
2012 թվականին նոր ղեկավարության հիմնական խնդիրը կինոստուդիան ժամանակակից համալիրի վերածելն էր, որը կհամապատասխանի կինոարտադրության բոլոր պահանջներին:
2024 թվականի օգոստոսին Լենֆիլմի գլխավոր տնօրեն է նշանակվել Էդուարդ Սուվորովը, ով փոխարինել է հետախուզման մեջ գտնվող Ֆյոդոր Շչերբակովին: Բայց արդեն 2024 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Սուվորովին հեռացրել են պաշտոնից, իսկ նրա փոխարեն նշանակել են Նադեժդա Անդրյուշչենկոյին, որը նախկինում կինոստուդիայի անվտանգության ծառայության տնօրենն էր: