Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան կվերադառնա «Մեգալոպոլիս» վիթխարի նախագծին, որը ծրագրել էր 1990-ականների վերջին: Սա հավակնոտ գիտաֆանտաստիկ ֆիլմ է հանճարեղ ճարտարապետ Սերժի մասին, ով փորձում է ապագայի Նյու Յորքը վերածել ուտոպիական խաղաղության կենտրոնի և ստիպված է մրցել Նյու Յորքի քաղաքապետ Ֆրենկ Սիսերոյի մրցակից նախագծի հետ: Սիսերոն պատրաստ է ամեն ինչի գնալ, որպեսզի ոչնչացնի իր մրցակցին:
«Ես պլանավորում եմ սկսել իմ երկարաշարժ հավակնոտ մտահղացումը այս տարի և օգտագործել այն ամենը, ինչ սովորել եմ իմ երկար կարիերայի ընթացքում, որը սկսվել է թատրոնից, երբ 16 տարեկան էի, — պատմել է ռեժիսորը: – Դա կլինի վիթխարի մասշտաբի էպոս, որը ես վերնագրել եմ «Մեգալոպոլիս»: Այն անսովոր է, այն ենթադրում է հսկայական արտադրություն հսկայական նկարահանող թիմի հետ: Այմ պահանջում է իմ տարիների փորձը, երբ ես փորձեցի անել մի ֆիլմ տարբեր ոճերի և տարբեր տեսակի, և արտահայնտվում էի իմ սեփական ձայնով ու շնչով: Դա մեյնսթրիմ չէ, Եթե խոսենք ժամանակակից արտադրանքի մասին, բայց ես մտադիր եմ, ցանկանում և ոգևորված եմ այս տարի սկսել արտադրությունը»:
Ֆիլմը նախագծվել էր 1990-ականների վերջին: Կոպոլան գրել էր մի սցենար, որը, ըստ ռեժիսորի խոստովանության, նրան դուրս էր մղել երկարատև ստեղծագործական ճգնաժամից: Նա հայտարարել էր նախագծի մասին Կաննում և նույնիսկ ցույց էր տվել առաջին նկարահանումները: Երբ Նյու Յորքում տեղի ունեցան սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները, «Մեգապոլիսը» հայտնվեց վտանգի տակ, չնայած ռեժիսորն ինքը համարեց, որ ֆիլմն ավելի արդիական է դարձել՝ «Կարծես պատմությունը թակեց իմ դուռը»:
Այն մասին, թե ինչպես է ֆինանսավորվելու նոր նախագիծը և արդյոք այն ունի ստուդիաների աջակցություն, ռեժիսորը չի պատմում: Կոպոլայի կարողությունը գնահատվում է 300 միլիոն դոլար:
Աղբյուր՝ Deadline