Մերի Փոփինսը վերադառնում է / Mary Poppins Returns
2019 թ., Հունվարի 3-ից
Ի՞նչ անել այս տոնական օրերին: Իհարկե այցելել կինոթատրոն, բարիության, երգերի և կախարդության հերթական չափաբաժին ստանալու համար: Նոր «Մերի Փոփինսը» արդեն ցուցադրվում է: Ֆիլմում դեպքերը ծավալվում են 1964 թվականի հայտնի դեպքերից 20 տարի անց, երբ դայակը վերադառնում է Բենքս ընտանիքի մյուս սերնդի հետ հանդիպելու:
Ֆիլմում նկարահանվել են նաև Մերիլ Սթրիփը, Քոլին Ֆյորթը, Ջուլի Ուոլթերսը և այլք: Ռեժիսորը Ռոբ Մարշալն է, որը հայտնի է ավելի շատ «Չիկագո» և «Գեյշայի հուշեր» ֆիլմերով:
Կրիդ 2 / Creed II
2019 թ., Հունվարի 10-ից
Ադոնիս Կրիդի մասին պատմող «Ռոկկի» ֆիլմի հաջողված սփին-օֆի շարունակութունը իրեն չսպասեցրեց: Սիքվելը կարծես առաջին ֆիլմի դեբիլ եղբայր ձևանա, բայց մարտերի բեմադրությունը կարծես թե ոտ է կատարելությանը: Ադոնիս Կրիդի կյանքը վերածվել է փոխզիջումների շարանի։ Մինչ նա կտոր-կտոր է լինում իր պարտքի և հաջորդ մարտի համար մարզումների միջև, ճակատագիրը նրա համար պատրաստում է նոր անիրագործելի առաքելություն։ Ապագա հակառակորդը սերտ կապված է իր ընտանիքի պատմության հետ, որը միայն բարձրացնում է գալիք մարտի խաղադրույքները։ Ռոքի Բալբոան միշտ կլինի Կրիդի կողմից, և միասին նրանք կկռվեն իրենց ընդհանուր անցյալի ուրվականների դեմ, կպարզեն, թե ինչի համար իրականում արժե պայքարել և կհասկանան, որ ընտանիքից թանկ ուրիշ ոչ մի բան չկա։
Ապակի / Glass
2019 թ., Հունվարի 17-ից
Արագորեն վերանայում ենք «Անխոցելին» (Unbreakable) և «Պառակտում» (Split) ֆիլմերը, որովհետև փլոթ-թվիստի արքայի Նեյթ Շյամալանի հաջորդ «Ապակի» ֆիլմը այդ երկուսի տրամաբանական շարունակությունն է:
Սփլիթի ավարտից հետո Դեվիդ Դանը հետապնդում է Քեվին Վենդել Կրամբսին այն ժամանակ, երբ Էլիա Փրայսի մշուշոտ կերպարը գնում է «պարոն Գլասի» ետևից, հանդես գալով որպես նվագախմբի դիրիժոր, ով պահում է երկու տղամարդկանց գաղտնիքը:
Երկու թագուհիներ / Mary Queen of Scots
2019թ. Հոնվարի 17-ից
Պատմական դրաման պատմում է ընտանեկան մրցակցության հայտնի պատմությունը: Սառնասիրտ Եղիսաբեթ 1–ինն ու համարձակ Մարի Ստուրատը միշտ հակառակորդներ են եղել ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ սիրո ասպարեզում։ Այնպես է ստացվել, որ տղամարդկանց իշխանության ծաղկման փուլում, այս երկու կանայք սկսեցին պայքարել Անգլիայի գահի համար։
Կանաչ գիրք / Green Book
2019 թ., Հունվարի 24-ից
Առաջին հայացքից չես ասի, բայց «կանաչ գիրքը» կարգին ամանօրյա ֆիլմ է: Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական փաստերի վրա: Կինոնկարը պատմում Է ջազային դաշնակահար Դոն Շիռլի եւ նրա վարորդ ու թիկնապահ Թոնի Լիպի ճանապարհորդության մասին, որը նրանք 1962 թվականին կատարել են ԱՄՆ-ի հարավում: Ճանապարհին նրանք օգտվում են ուղեցույցից, որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը:
Ֆավորիտուհին / The Favourite
2019 թ., Հունվարի 31-ից
Ահա և ամսվա գլխավոր ֆիլմերից մեկը՝ Վենետիկյան կինոփառատոնի հաղթահերոսը, որ ստացել է «Ժյուրիի մեծ պարգևը» և «Արծաթե առյուծ» լավագույն դերասանուհու համար: Յորղոս Լանտիմոսի ֆիլմը իսկական մագնիս է պարգևների համար: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 18-րդ դարում, Ստյուարտների արքայական պալատում: Պալատական այրերն ու տիկնայք դավեր են նյութում միմյանց դեմ՝ արժանանալու համար Ստյուարտների տոհմի վերջին ժառանգի բարեհաճությանը, իսկ նրա ֆավորիտուհին դառնալու համար դիմում են ամենաանհավանական քայլերի: