Մեծահասակների համար նախատեսված արդյունաբերությունը տեխնիկայի զարգացման հետ միայն թափ է հավաքում: Հրապուրելու արհեստը, ինչպես միշտ, պահանջված է: Շատերին է հետաքրքրում թե ինչ է տեղի ունենում պոռնոֆիլմերի «կուլիսներում»:
Մեր հանրությունը ապրում է պղպջակի մեջ, կարծելով, որ «եթե չի խոսվում՝ ուրեմն չկա»: Իրականում մեր երկիրը մի քանի անգամ հայտնվել է որոշ պոռնովարկանիշային ցուցակների առաջին տողում: Գուգլից օգտվում են հիմնականում նմանատիպ պարունակություն որոնելու համար:
Կինեմատոգրաֆը նույնպես բազմիցս փորձել է պատմել իր ամենավիճելի կողմերի մեկի մասին: Այս ցուցակում մենք հավաքել ենք տարբեր ժանրերի ամենահաջողված ֆիլմերը, որոնք այս կամ այն կերպ ներկայացնում են պոռնոգրաֆիայի թեման:
«Հարեւանուհի» / The Girl Next Door (2004)
Սկսենք մի փոքր անլուրջ և զվարճալի պատմությունից, որ թեթեվ մարսվի: Ուսանողական խորհրդի նախագահ, ակտիվիստ, գերազանցիկ ավագ դպրոցի աշակերտ Մեթյուն ամեն ինչ անում է, որպեսզի դառնա հաջողակ: Նա երազում է քաղաքական գործչի կարիերայի մասին, սակայն Դենիելը արագորեն ներխուժում է նրա կյանք: Նոր հարեւանուհին կուրացրել է նրան իր գեղեցկությամբ: Եվ շատ շուտով նա համոզվեց, որ գտել է իր կյանքի կնոջը:
Ինչ էր նրա զարմանքը, երբ նա իմացավ, որ աղջիկը նախկին պոռնոաստղ է: Եւ նրան պահելու համար, նա այժմ պետք է ռիսկի տակ դնի սենատորի աթոռը եւ անցնի քննություն, որին նա պատրաստ չէր:
«Արքայական կոբրա» / King Cobra (2016)
Ինչի՞ց սկսել «Արքայական կոբրայի» մասին: Այս գեյ-պոռնոդերասան Բրենթ Կորրիգանի կենսագրական ֆիլմը (ում կյանքը ֆիլմը «այլասերել է», — Կորրիգանի խոսքով) ունի բավական բարձրագոչ սեքսուալ տեսարաններ, որոնցով կարելի է լրացնել այս ամբողջ ցուցակը:
Ճշմարիտ պատմություն Բրենթ Կորրիգանի համար պոռնո պրոդյուսերների կատաղի մրցակցության մասին: Երբ երիտասարդ սիրունիկ գեյը սկսում է Cobra Video ստուդիային ահռելի շահույթ բերել, հայտնվում են որսորդներ, ովքեր ցանկանում են դերասանին ստանալ ցանկացած ձեւով, նույնիսկ արյունոտ:
«Լավլեյս» / Lovelace (2013)
Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա եւ պատմում է ամենահայտնի պոռնոդերասանուհու կյանքի պատմությունը: Լինդա Բորմանը հանդիպում է Չակին երեկույթի ժամանակ: Չակը գերժամանակակից տղա է ապագայի վիթխարի ծրագրերով: Նա Լինդային համոզում է նկարահանվել «Խորը կոկորդը» պոռնոֆիլմում:
Ֆիլմը դառնում է սենսացիա, այն ցուցադրվում է բոլոր կինոթատրոններում: Լինդան եւ Չակը պարուրվում են փառքի ճառագայթներով, բայց հոնորարը այնքան մեծ չէր, որքան ցանկանում էին, եւ փողը կրկին անհրաժեշտություն է դառնում: Սեռական ստրկության մեջ ընկնելուց հետո Լինդան դառնում է ամբողջովին կախված իր ամուսնուց եւ դատապարտված է իր բոլոր քմահաճույքների եւ ցանկությունների կատարմանը:
«Ժողովուրդն ընդդեմ Լարրի Ֆլինթի» / The People vs. Larry Flynt (1996)
Ֆիլմը պատմում է սկանդալային հայտնի գործարար եւ ամերիկյան հայտնի պոռնոգրաֆիական «Հասթլեր» ամսագրի հրատարակչի մասին: Լարրի Ֆլինթը դարձել է 70-ականների, սեռական հեղափոխության, թմրանյութերի եւ մշակութային կատակլիզմների հերոս՝ փոխելով հասարակ ամերիկացիների կյանքը:
Լարին հայտնվել է տասնյակում, նա հստակ գիտեր, թե ինչն է պակասում մարդկանց: Իր ամսագրով նա միլիոններ է հավաքել, բայց դրանից նրա կյանքը չի դարձել անհոգ: Հասարակությունը նման ամսագիրը գնահատել է որպես մարտահրավեր, որը բազմաթիվ դատական հայցեր է հրահրել:
«Գիշերները բուգի ոճով» / Boogie Nights (1997)
«Գիշերները բուգի ոճով» չպետք է մոլորեցնի ձեզ իր անունով: Ֆիլմը դիսկո դարաշրջանի մասին չէ: Ֆիլմը պատմում է թե ինչպես է գլխավոր հերոս՝ Դիրկ Դիգերը դառնում պոռնոարդյունաբերության աստղ:
Պոռնոֆիլմերի ռեժիսորի հետ պատահական հանդիպումը Դիգերին ապահովել է վառ երեկույթներ, բարձր երաժշտություն եւ նկարահանման հրապարակում գրավիչ գործընկեր: Ռեժիսորի կնոջ և կոկաինային գեղեցկուհու դերը կատարում է Ջուլիան Մուրը: