Սեպտեմբերի 14-20-ը Ալմաթիում տեղի կունենա Almaty Film Festival 2-րդ միջազգային կինոփառատոնը, հաղորդում է ֆորումի մամլո ծառայությունը: Փառատոնն անցկացվում է Astana Film Fund ընկերության կողմից՝ Ալմաթի քաղաքի ակիմատի Պատվերով:
Almaty Film Festival ՄԿՓ կենտրոնացած է արտաքին եւ ներքին շուկայի վրա, իր խնդիրն է ստեղծել նոր ակտիվ գործարար եւ բանավեճային հարթակ համաշխարհային կինոարտադրության մասնագետների մասնակցությամբ:
Կինոփառատոնի մրցույթը կներկայացվի 2019 թվականի 12 ֆիլմերով տարբեր երկրներից, որոնք արվել են համատեղ արտադրությամբ: Արտամրցութային ծրագրերը կցուցադրեն խաղարկային և վավերագրական ֆիլմեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո փաստավավերագրական կինոյի բաժինում, «Մանկական և ընտանեկան կինոն»՝ ECFA (European Children’s Film Accosiation), «Հատուկ իրադարձություն» և այլն:
Գործարար հարթակը կմիավորի արդյունաբերության ներկայացուցիչներին, միջազգային շուկայի առաջատար խոսնակներին եւ խաղացողներին Ղազախստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Ղրղզստանից եւ այլ երկրներից:
2019 թվականի սեպտեմբերի 14-ից 19-ը համաժողովների նստաշրջաններում կքննարկեն կինոարդյունաբերության հիմնական ուղղությունները՝
- Մարքեթինգը կինոյում: Խթանում եւ կապեր:
- Կինոթատրոնի բիզնես. Խոշորագույն կինոցանցերը. Փորձ, բիզնես մոդելներ:
- Ներդրումային հիմնադրամներ. Արդյունաբերության հետ փոխգործակցության մեխանիզմները:
- Առցանց հարթակներ եւ սթրիմինգային ծառայություններ:
- Կինոհանձնաժողովներ: Կառուցվածք:
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո տեղի կունենա «Կինը կինոարդյունաբերության մեջ» կլոր սեղանը:
Ինչպես նաեւ կինոոլորտի տարբեր ապրանքների եւ ծառայությունների շնորհանդեսներ, վարպետության դասեր եւ փիթչինգներ:
Միջազգային բիզնես ֆորումի ղեկավարը կլինի Ռուսական կինոշուկայի տնօրեն Եկատերինա Բորդաչեւան: