Մարտի 24-ին հայտարարվել էր, որ CineEurope ֆորումը տեղափոխվել է և կայանալու է օգոստոս ամսին կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ամենամյա միջոցառումը, որտեղ հոլիվուդյան ստուդիաները ներկայացնում են եվրոպական դիստրիբյուտորներին նոր նախագծերը, նախապես պլանավորված Էր հունիսի 22-25-ին Բարսելոնայում:
Քանի որ Իսպանիան ամենաշատ տուժած երկրներից մեկն է եւ շարունակում է պայքարել համաճարակի դեմ, միջոցառման կազմակերպիչները համաժողովը տեղափոխել են 2020 թվականի օգոստոսի 3-6-ը: Դրանք նախնական ամսաթվերն են, ամեն ինչ կհստակեցվի հունիսի 19-ից ոչ ուշ:
«Իհարկե, մենք կհրաժարվենք CineEurope 2020-ի անցկացումից, եթե վստահ չլինենք մեր հյուրերի անվտանգության եւ այն մասին, որ համաժողովը հաջողությամբ կանցնի: Եթե այս ընթացքում իրավիճակը չկարգավորվի, եւ արտասահմանյան ուղեւորությունների սահմանափակումները չեն վերացվի, մենք միջոցառումը կտեղափոխենք հաջորդ տարի», – նշվում է կազմակերպիչների հայտարարության մեջ:
Իսպանիան դարձել է պանդեմիայից առավել տուժած եվրոպական երկրներից մեկը: Մարտի 14-ին երկրում արտակարգ դրություն Է հայտարարվել: