DC ընկերության ղեկավարությունը չի հասկացել «Ջոկեր» նախագծի էությունը, եւ Թոդ Ֆիլիփսը ստիպված է եղել զգալի ջանք գործադրել, որպեսզի համոզի աջակցել արտադրությանը: Այս մասին բեմադրիչը հայտնել է հայտնի վավերագրող Մայքլ Մուրին տված հարցազրույցում:
Երբ Warner Bros.-ում փոխվեց ռեժիմը, այնց փոխվեց նաև DC-ում: Նրանք DC-ում գլխավորն են նշանակել Ուոլթեր Համադաին, որը ղեկավարում էր Newline փոքրիկ հորրոր ստուդիան: Նա, իհարկե, չուներ ազդեցություն պարզապես դադարեցնել գործընթացը: Ես չեմ ասում, որ նա դա կաներ եթե կարողանար, բայց նա պարզապես չէր հասկանում մեր նախագիծը: Քանի որ թղթի վրա դա նման էր խելագարության: Իսկ նա պարզապես ստացել է նոր աշխատանք եւ պատճառաբանել է հետեւյալ կերպ՝ «Մենք «Շազամ» նկարեցինք, թողարկեցին «Հրաշք Կինը», ամեն ինչ լավ է: Միթե՞ մենք իսկապես ցանկանում ենք փչացնել հաջողության բանաձևը:»: Բայց ինչ-որ իմաստով ես ունեի բավական քաշ (թեեւ նրանք ցանկացած պահի հեշտությամբ կարող էին ասել «ոչ»), եվ մենք պարզապես սեղմում էին «գազի» վրա, և ճռճռացող անիվը սկսեց կամաց-կամաց շրջվել: Բյուջեն այնքան փոքր էր ի համեմատություն կոմիքսների այլ ֆիլմերի: Ի վերջո, մենք նկարահանել ենք ֆիլմ 60 միլիոն դոլարով, ուստի Warner Bros.-ում, կամ DC-ում այն ավելի շուտ ընկալում էին որպես անկախ նախագիծ», – ասաց Ֆիլիփսը:
Հիշեցնենք, որ արդյունքում «Ջոկերը» վարձույթում վաստակել է ավելի քան մեկ միլիարդ դոլար: