Ջերեմի Ռենները կվերադառնա այն դերին, որն արդեն կատարել է հինգ անգամ, եթե համարենք «Տորում» կատարած կամեոն, որտեղ կերպարն առաջին անգամ ներկայացվել է 2011 թվականին:
Բազե Աչքի մասին սերիալը շարունակում է Marvel կոմիքսների հիման վրա նախագծերի շարքը, որոնք բացառիկ են Disney+ պլատֆորմի համար: Հիշեցնենց, որ իրենք առանձին սերիալներ կնկարահնեն Լոկիի (Թոմ Հիդլսթոն), Վիժնի և Ալ Վհուկի (Փոլ Բետանի և Էլիզաբեթ Օլսեն), ինչպես նաև Բազեի և Ձմեռային զինվորի մասին:
Կլինտ Բարթոնը (Բազե Աչք) ծնվել է Այովայում, վաղ որբացած և որպես երեխա միացել է թափառաշրջիկ կրկեսին, որտեղ նա սովորել սուսերամարտի և աղեղնաձգություն: Պատանեկության տարիներին նա տեսավ Երկաթե մարդուն և ցանկացավ դառնալ սեպերհերոս: Ինչ-որ պահ նրանք դարձան թշնամիներ, բայց հետո Բազե աչքը միացավ Վրիժառուների թիմին: Առաջին անգամ կերպարը կոմիքսների էջերում հայտնվել է 1964 թվականի սեպտեմբերին՝ Սև Այրուից հետո, որը դարձել էր նրա սիրեցյալը:
Հայտնի է, որ Ռենների հետ մինի-սերիալը հանդիսատեսին կպատրաստի այն բանին, որ Բազե աչքը իր գերհերոսական զգեստը կփոխանցի Քեյթ Բիշոփին, որը 2000-ական թվականներին դարձել է կոմիքսների նրա հետնորդը:
Աղբյուր՝ THR