Անցյալ տարվա մարտին բազմամիլիարդանոց գործարքի կնքումից հետո Disney ստուդիան որոշել է ռեբրենդինգ անցկացնել եւ վերանվանել իրեն պատկանող 20th Century Fox եւ Fox Searchlight ստուդիաները:
Այժմ դրանք կոչվելու են 20th Century Studios եւ Searchlight Pictures համապատասխանաբար: Աղբյուրների պնդմամբ՝ Disney-ը նման միջոցների է դիմել Fox Corporation մեդիահոլդինգի հետ ասոցիացիաներից խուսափելու համար:
Նոր լոգոները կհայտնվեն արդեն փետրվարին եւ կընդգրկվեն «Նախնիների կանչը» եւ «Փլուզման տակ» ֆիլմերի առջեւ: 20th Century Fox-ը հիմնադրվել է 1935 թվականին եւ եղել է Հոլիվուդում խոշորագույններից մեկը: Fox Searchlight-ը, որը զբաղվում է հեղինակային ֆիլմով, հայտնվել է 1994 թվականին: