«Կենդանապոլիսի» սիքվելի մշակումը մեկնարկել է՝ այս մասին հայտնել է We Got This Covered պորտալը: Առաջին մասում գլխավոր կերպարները (Ջինիֆեր Գուդվին եւ Ջեյսոն Բեյթման) հնչունավորած դերասանները մտադիր են վերադառնալ:
Պորտալը հաղորդել է, որ սիքվելի մասին տեղեկատվությունը մոտ է իրականությանը, նույն աղբյուրները մի քանի շաբաթ առաջ լուրեր էր տարածել երկրորդ «Ալադինի» պատրաստման մասին: Թե կոնկրետ ինչի մասին կպատմի նոր «Կենդանապոլիսը» առայժմ չի հաղորդվում:
Առաջին մուլտֆիլմը թողարկվել էր 2016 թվականին, ավելի քան մեկ միլիարդ դոլար է նվաճել համաշխարհային վարձույթում եւ ստացել է «Օսկար» մրցանակը: «Կենդանապոլիսը» պատմել է կատարյալ քաղաքի մասին, որտեղ կենդանիները կատարում են մարդկանց գործառույթները: Գլխավոր հերոսուհին ՝ ոստիկան-նապաստակ Ջուդին է, որը գող աղվեսի հետ միասին բացահայտում է խճճված գործ, որից կախված է բնակիչների ճակատագիրը: