The Walt Disney Company ընկերությունը հինգշաբթի որոշում է կայացրել կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ի տարածքում իր բոլոր բաժանմունքների աշխատողներին առանց վճարի արձակուրդ ուղարկել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ օժանդակ անձնակազմը կսկսի արձակուրդ մեկնել ապրիլի 19-ին: Չի հստակեցվում, թե որքան մարդ ժամանակավորապես կմնա առանց աշխատանքի եւ որքան կտեւի նրանց հանգիստը: Աշխատակիցները կկարողանան շարունակել օգտվել բժշկական ապահովագրությունից: Բացի այդ, նրանք հնարավորություն կունենան դիմել գործազրկության նպաստի համար:
Երկուշաբթի CNN հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ The Walt Disney Company-ի ղեկավարներ Բոբ Այգերն ու Բոբ Չապեկը կրճատել են իրենց աշխատավարձերը: Ընկերության ղեկավարությանը վճարումների կրճատման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարել է անորոշ ժամանակով կորոնավիրուսի տարածման պատճառով Կալիֆորնիա նահանգում իրեն պատկանող Disneyland զվարճանքի այգիների և Ֆլորիդա նահանգում Disney World Resort-ի աշխատանքի դադարեցման մասին: Ավելի վաղ ենթադրվում էր, որ այգիների աշխատանքը կդադարեցվի մինչեւ մարտի վերջը, սակայն անցած ուրբաթ որոշվել էր այն դեռ չվերսկսել: Այն բանից հետո, երբ այդ որոշման մասին հայտնի է դարձել, ընկերության բաժնետոմսերն ընկել են 8,5%:
Պանդեմիան ազդել է ոչ միայն Disney-ի այգիների աշխատանքի վրա: Ամբողջ աշխարհում կինոթատրոնների փակման պատճառով ընկերությունը ստիպված է եղել հետաձգել «Սեւ այրի» (Black Widow) եւ «Մուլան» (Mulan) ֆիլմերի պրեմիերաները: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց