ԱՄՆ-ում կինոթատրոնների զանգվածային փակման մասին հաղորդագրությունների շարքի ժամանակ Disney ստուդիան որոշել է հետաձգել «Սեւ այրի» բլոկբաստերի էկրան դուրս գալը: Կինոկոմիքսն ամերիկյան վարձույթ պետք է դուրս գար մայիսի 1-ին, առաջին միջազգային պրեմիերաները պետք է տեղի ունենային ապրիլի վերջին օրերին:
Առաջին անգամ Marvel կոմիքսների այս կերպարը հայտնվել է «Երկաթե մարդ 2» սիքվելում։ Սեւ այրու դերը Marvel ընկերության այս եւ հետագա բլոքբաստերներերում խաղացել է Սկառլեթ Յոհանսոնը: Սեւ այրու մասին մենաֆիլմի արտադրությունը մեկնարկել է 2018 թվականին:
Անորոշ ժամանակով հետաձգվել են նաեւ «Պատուհանի աղջիկը» թրիլլերի պրեմիերան (մայիսի 15) եւ Արմանդո Իանուչչիի «Դեյվիդ Կոպերֆիլդի պատմությունը» դրամայի ամերիկյան պրեմիերան (մայիսի 8):