Երկար տարիներ հայ հանդիսատեսը սպասում է IMAX կինոթատրոնի բացմանը: 2013 թվականին Հայաստան մուտք գործաց Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը առաջին ցանցն էր, որ ներդրեց Հայաստանում ժամանակակից ստանդարտների համապատասխան կինոդահլիճ: Սինեմաից հետո բացվեցին «ԿինոՊարկը», «Հայաստաը» և երկրորդ Սինեմա Սթարը:
Նոր կինոթատրոնի մասին լուրի հետ շրջանառվում է IMAX ունենալու հանդիսատեսի ցանկությունը: Ցանկությունը մնում է ցանկություն, հադիսատեսը ոչ մի կերպ չի համակերպվում իրականության հետ:
2019 թվականին Երևանի գալիք «ՄեգաՄոլ» առևտրի կենտրոնում հոկտեմբերի 17-ից իր դռները կբացի երրորդ Սինեմա Սթարը, որը հագեցած կլինի Dolby Atmos ձայնային համակարգով, կինոթատրոնը կունենա չորս դահլիճ:
2007 թվականին IMAX կորպորացիայի կառավարիչ տնօրեն Ռիչարդ Գելֆոնդին հարցրեցին «Ինչպիսի՞ն է IMAX կինոթատրոնի հուսալիության ժամկետը Ռուսաստանում եւ այլ երկրներում:»
«- IMAX կինոթատրոնի հուսալիության ժամկետը 3 մլն դոլար ծախսելու դեպքում. միջինը մոտ երեք տարի: Մոսկվայի կինոթատրոնում տոմսի միջին գինը մոտ 11 դոլար է (2007 թ., $13 – 2015 թ.): IMAX տոմսերը 30-40%-ով ավելի թանկ են, քան սովորական կինոթատրոններում, բայց, բնականաբար, ամեն ինչ կախված է կոնկրետ երկրից` Անգլիայում ՝ 20 դոլար։, Հնդկաստանում` 3,5 դոլար, հետեւաբար, IMAX տոմսերի գները Ռուսաստանի այլ քաղաքներում տարբերվում են Մոսկվայի եւ Պետերբուրգի գներից»
Գալիք կինոթատրոնի բացմանը ընդառաջ հանդիսատեսը կրկին բարձրացրել էր բաղձալի երազանքի պատմությունը և, ի զարմանս, ստացել է դրական պատասխան ՄեգաՄոլի ֆեյսբուքյան պաշտոնական էջի կողմից՝ «IMAX լինելու է:»: Վաղ մի ուրախացեք, ԿինոՊրեսը փորձել է հասկանալ իրավիճակը:
Սկսենք նրանից, որ «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը չունի իր ցանցում որևէ IMAX կինոթատրոն: Ֆինանսական առումով տրամաբանական կլիներ IMAX կինոթատրոնով մուտք կատարել իրենց գրանցման վայրում՝ Ռուսաստանում: Թողնենք տեսությունը մի կողմում. ԿինոՊրեսը դիմեց IMAX ընկերությանը պարզաբանման համար և ստացավ «IMAX Հայաստանում. Կլինի, թե՞ չի լինի» հարցի պատասխանը
«Մենք չենք պլանավորում բացել IMAX Հայաստանում»
Որքան էլ «ՄեգաՄոլի» SMM անձնակազմը ցանկանա հանդիսատեսի «ցանկությունը ի կատար ածել» իրականությունը այսպիսին է՝ Հայաստանը դեռ սպասողների ցուցակում է: