Գրքի վաճառքում հայտնվելուց մեկ ամիս առաջ Lionsgate ստուդիան հայտարարել է «Քաղցած խաղերի» փրիքվելի վրա աշխատանքի մեկնարկի մասին: Սյուզան Քոլինզի «Բալլադ երգող թռչունների եւ օձերի մասին» նոր վեպը անգլալեզու երկրներում հնարավոր կլինի ձեռք բերել արդեն մայիսի 19-ին:
Էկրանավորման ռեժիսորը կլինի «Քաղցած խաղերի» վերջին երեք մասերը նկարահանած Ֆրենսիս Լոուրենսը: Որպես պրոդյուսերներ կրկին հանդես կգան Բրեդ Սիմփսոնը եւ Նինա Յակոբսոնը, սցենարը կգրի Մայքլ Արնդտը: Գրքի հեղինակ Սյուզան Քոլինզը կդառնա նաեւ գործադիր պրոդյուսեր: Գլխավոր դերակատարների կաստինգի վերաբերյալ ոչ մի որոշում դեռ չի ընդունվել:
«Քաղցած խաղեր» եռերգության ընդհանուր տպաքանակը գերազանցել է 100 միլիոնը: Գիրքը թարգմանվել է 52 լեզվով, իսկ չորս ֆիլմերի դրամարկղային հավաքները դրանց հիման վրա կազմել են գրեթե 3 մլրդ դոլար:
Փրիկվելի գլխավոր հերոսը 18-ամյա Կորիոլանուս Սնոուն կլինի մինչև Պանեմի բռնապետ նախագահ դառնալը: Երիտասարդ Կորիոլանուսը արտաքնապես գեղեցիկ եւ հմայիչ է: Սնոուի ընտանիքը ծանր ժամանակներ է ապրում, սակայն երիտասարդ Կորիոլանուսը ամեն ինչ դեպի լավը փոխելու հնարավորություն է տեսնում, երբ նրան ընտրում են 10-րդ Քաղցած խաղերի մենթոր: Այդ հույսերը կոտրվում են, երբ նրա խնամքի տակ է հայտնվում ամենաաղքատ տասներկուերորդ դիստրիկտի աղջիկ: