Թոմ Հոլանդը կարող էր մարմնավորել Սարդ-մարդուն Վենոմի մասին մենաֆիլմում: Դերասանն իսկապես նկարահանվել է կամեոյում, սակայն Disney-ը եւ Marvel-ը խնդրել են նրան կտրել վերջնական տարբբերակից:
Պատճառը չի նշվում: Sony-ն, որը Սփայդիի և Վենոմի իրավունքներին տերն է, բազմիցս փորձել է Disney-ի հետ համաձայնության գալ Վենոմի կինոտիեզերքում ներդրման մասին, սակայն ոչ մի բան չի ստացվել: Անցած շաբաթ երկու ընկերությունների պայմանավորվածությունների խզումից հետո Սարդ-մարդուն հաստատ կավելացնեն «Վենոմի» սիքվելում:
Հոլանդն արդեն խոստացել է, որ Սարդ-մարդու մասին երրորդ ֆիլմը ավելի հեռու կգնա նախորդ 2 ֆիլմերից եւ լիովին կարտացոլի նրա վերափոխումը, անձնական կյանքի եւ հերոսական արարքների հարաբերակցությունը:
«Վենոմա 2»-ի թողարկումը նախատեսված է 2020 թվականի աշնանը: Ռեժիսուրայով կզբաղվի Էնդի Սերկիսը: Նախորդ ֆիլմի կերպարներին կվերադառնան Թոմ Հարդին, Միշել Ուիլյամսը եւ Վուդի Հարելսոնը (Կարնաժ):