Դևվիդ Լինչի ծննդյան օրը Netflix սթրիմ ծառայությունը թողարկել է ռեժիսորի «Ի՞նչ է արել Ջեքը» (What Did Jack Do?) կարճամետրաժ ֆիլմը: 17-րոպեանոց սեւ-սպիտակ կարճամետրաժը Լինչն առաջին անգամ ներկայացրել է 2017 թվականին, սակայն մինչ այդ օրինական հնարավորություն չի եղել այն դիտել համացանցում:
Լինչը խաղում է դետեկտիվի, որը հարցաքննում է Ջեկ Քրուզի կապիկ-կապուցինին, որը կասկածվում է Թութաբոն անունով հավի սպանության մեջ: Դետեկտիվը եւ կապիկը քննարկում են, թե ինչ է տեղի ունեցել, եւ ինչպես:
Ֆիլմը հասանելի է Netflix-ում: