Netflix սթրիմինգային ծառայությունը կարող է զրկվել «Գրասենյակ» («Օֆիս») սերիալի ցուցադրման իրավունքից, որը պլատֆորմում ամենադիտվող նախագիծն է: Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
«Գրասենյակ» շոուի իրավունքները պատկանում են NBC Universal հեռուստատեսային ընկերությանը, որը Netflix ծառայությանը վաճառեց սիթքոմի ցուցադրման լիցենզիան: The Wall Street Journal-ի տվյալներով՝ Netflix և NBCUniversal կազմակերպությունների միջև պայմանագիրը լրանում է 2021 թվականին, իսկ վերջինս կարող է հրաժարվել այն երկարաձգելուց:
Նշվում է, որ Netflix-ի համար քոնտենտի մյուս մատակարարները գործարկել են իրենց հոսքային ծառայությունները: Խոսքը The Walt Disney և Warner Media ընկերությունների մասին է: Հավանաբար, նրանք էլ կարող են հրաժարվել օնլայն կինոթատրոնի հետ համագործակցությունից: Warner Media-ն, օրինակ, «Ընկերներ» սերիալի իրավատերն է, որը Netflix հարթակում շոուների ժողովրդականությամբ երկրորդն է: