Շարունակության սցենարը գրելու համար հրավիրվել է Քելի Մարսելը, ով նաև առաջին ֆիլմի համահեղինակն էր: Նախորդ իր աշխատանքների ցանկում է «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ դրաման: Տվյալ պահին նա աշխատում է Էլվիս Փրեսլիի մասին պատմող կեսագրական ֆիլմի վրա և «101 դալմատիններ»-ի «Քրուելա» սփին-օֆի կազմում:
Քելի Մարսելը նաև հանդես կգա որպես ֆիլմի գործադիր պրոդյուսեր: Պրոդյուսերական կազմում կրկին կլինեն Ավի Արադը, Մեթ Թոլմաը և Էմի Պասկալը: Գլխավոր դերերում լինելու են Թոմ Հարդին, Միշել Ուիլյամսը և Վուդի Հարելսոնը: Վերջինը հայտնվել էր «Վենոմում» որպես ապագա կլխավոր վճրագործ` Կարնաժ: Սպասվում է որ երկրորդ ֆիլմում նրա դերը աելի տեսանելի է լինելու:
Կվերադառնա արդյոք ռեժիսորական աթոռ Ռուբեն Ֆլեյշերը՝ դեռ հայտնի չէ: Վերջին հարցազրույցներից մեկում նա ցանկություն էր հայտնել «Վենոմի» շարունակության վրա աշխատել:
Թողարկման ամսաթիվի պահով Sony Pictures-ը հրաժարվում է մեկնաբանել: Կինոոլորտի մասնագետները և երկրպագուները կարծում են, որ «Վենոմ 2»-ը լույս կտեսնի ուղիղ երկու տարի անց՝ 2020 թվականի հոկտեմբերի 2-ին: Այդ ամսաթիվը ընկերությունը ընտրել էր Marvel ընկերության կոմիքսերի հիման վրա անհատ ֆիլմի թողարկումը: