Համացանցում է հայտնվել թավշյա հեղափոխության մասին պատմող վավերագրական «Ես մենակ չեմ» ֆիլմի թրեյլերը: Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան կկայանա վաղը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Վավերագրական ֆիլմի պրոդյուսերն են Գարին Հովհաննիսյանը, Էրիկ Իսրայելյանը և այլք: Գործադիր պրոդյուսերներն են Սերժ Թանկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ջո Բերլինգերը, Դեն Բրաունը, Ալեն Պետրոսյանը եւ Սուրեն Համբարչյանը: Ֆիլմի սաունդթրեքը գրել է Սերժ Թանկյանը:
Գարին Հովհաննիսյանը ամերիկահայ կինոռեժիսոր է: Նա եղել է 2015 թվականին թողարկված «1915» ֆիլմի համահեղինակ ռեժիսոր: