Կինոստուդիայի ղեկավար Քևին Ցուձիհարան հեռացել է պաշտոնից ընկերության ներքին հետաքննությունից հետո: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Հոլիվուդի ամենախոշոր ստուդիաներից մեկի ղեկավարը սեռական ենթատեքստ ունեցող սկանդալի մեջ է հայտնվել:
Ցուձիհարային մերկացրել են դերասանուհի Շառլոտա Քիրքի հետ կապերի մեջ: WB-ի նախկին ղեկավարը խոստացել է իր դիրքն օգտագործել այն բանի համար, որ աղջիկը կինոյում գլխավոր դերեր ստանա սեքսի դիմաց: Արդարության համար հարկ է նշել, որ դերասանուհին իսկապես երկու էպիզոդիկ դեր է ստացել «Օուշենի 8 ընկերուհիների» եւ 2016-ի «Ակտիվ որոնման մեջ» ֆիլմերում:
Առաջինն այդ պատմությունը պատմել է The Hollywood Reporter ամսագիրը: Պարբերականը հասանելիություն է ստացել Ցուձիհարայի և Քիրքի նամակագրությանը: Ցուձիհարայի հետ կապված սկանդալը ծագել է այն բանից երկու շաբաթ անց, երբ թոփ-մենեջերին երկարացրել են ստուդիայի կառավարման պայմանագիրը WarnerMedia կորպորացիայում գլոբալ կադրային վերադասավորումներից հետո: Ըստ նոր ծրագրի, նրա պարտականությունները պետք է ընդլայնվեր: Ցուձիհարան պետք է միասնական չափանիշների ներքո բերեր Werner Media − Cartoon Network, Adult Swim, Boomerang, Otter Media, Turner Classic Movies և այլ ընկերությունները:
WernerMedia-ի սեփականատեր AT&T հոլդինգի ղեկավարությունն արդեն մեկնաբանել է իրավիճակը: «Քեվինը մեծ ներդրում է ունեցել վերջին 25 տարիների ընթացքում ստուդիայի հաջողության մեջ, և դրա համար մենք շնորհակալություն ենք հայտնում նրան: Նա ընդունել է սխալները և եկել այն եզրակացության, որ դրանք անհամատեղելի են ընկերության ղեկավարության սպասումների հետ, ինչպես նաև կարող են ազդել ապագայում աշխատանք կատարելու հնարավորությունների վրա», − նշել է WarnerMedia հոլդինգի գլխավոր տնօրեն Ջոն Սթենկին:
Քևին Ցուձիխարան ստուդիան ղեկավարել է 6 տարի։ Նրա ընդհանուր աշխատանքային փորձ WB 25 տարի է: Նոր թոփ-մենեջերի անունը դեռ հայտնի չէ: