Ավտոկինոթատրոնները նոր շունչ են ստանում և պանդեմիայի շնորհիվ դառնում են տարածված: Տարբեր երկրներում խոշոտ բրեդերը միանում են այս շարժմանը: Այդպես Ռուսաստանոմ «Յանդեքս» և «Սյաոմի» ՏՏ ընկերությունները բացում են իրենց ավտոկինոթատրոնները Մոսկվայում:
Մոսկվայի տրանսպորտային համալիրը «Յանդեքս»-ի հետ համատեղ բացում են մեծ էկրանով անվճար ավտոկինոթատրոն: Սեանսները տեղի կունենան շաբաթ օրերին «Ֆիլատով լուգ» մետրոյի կայարանի մոտ: Այն նախատեսված է 100 մեքենայի համար: Կինոպարկինգում կլինի մեկ երեկոյան սեանս:
Յանդեքսը գործի կդնի իր բոլոր նախաձեռնությունները՝ «Յանդեքս.Ուտելիք», «Յանդեքս.Դրայվ» և «ԿինոՊոիսկ HD» ծառայությունները: Առաջին ցուցադրությունը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Մոսկվայի տրանսպորտի օրվա տոնակատարության շրջանակներում:
Xiaomi հեռահաղորդակցային բրենդը Մոսկվայում «Let MI See» անվճար ավտոմոբիլային կինոթատրոն կգործարկի: Նախագիծն իրականացվել է կինոփառատոնի ձևաչափով: Այն իր աշխատանքը կսկսի հուլիսի 6-ին «Ավիապարկ» առևտրի կենտրոնի բաց ավտոկայանատեղիում: Կինոթատրոնում հայտնվելու համար բավական է անվճար ամրագրել տոմս կայքում և սեանսի օրը գալ «Դելիոբիլ» կարշերինգի ավտոմեքենայով:
Սա իսկապես մեծ քայլ է բրենդերի կողմից: Այս դժվարին շրջանում տարբեր ոլորտների ընկերությունները միավորվում են մեկ գաղափարի շուրջ: