«Տերմինատոր» ֆրանշիզայի նկատմամբ երկար ծաղրելուց հետո նրա երկրպագուները գրեթե հույս չունեին, որ Հոլիվուդում կգտնվի ռեժիսոր, որն ունակ է… ոչ, իհարկե, ոչ թե կրկնել Ջեյմս Քեմերոնի կուլտային ֆիլմերի հաջողությունը, բայց գոնե առաջարկել պատմության հարմարավետ զարգացումը: Որքան էլ տարօրինակ չէ, այն, ինչ չհաջողվեց ՄաքՋիին, Ջոնաթան Մոստոյին և Ալան Թեյլորին, կարողացավ անել «Դեդփուլի» բեմադրող Թիմ Միլլերը:
«Տերմինատոր: Մութ ճակատագրեր» ֆիլմի ռեժիսորի փոխարեն Քեմերոնն ընտրել է Թիմ Միլլերին, որն աշխատել է «Դեդփուլ» բլոկբաստերի վրա, կինոյի պատմության մեջ R վարկանիշով ամենահասութաբեր ֆիլմերից մեկը: Էլիսոնը լիովին համաձայն էր Միլլերի թեկնածության հետ, քանի որ նա նաեւ դարձել է ռեժիսորի երկրպագուն «Դեդփուլի» վաղ տարբերակը դիտելուց հետո:
«Ես կարծում էի, որ այս ֆիլմում գործողությունն ու միջավայրը նա փայլուն կերպով վերստեղծեց: Թիմը կարողացել է ստեղծել մի ֆիլմ, որը վերաիմաստավորում է ոչ միայն սուպերհերոսական ժանրը, այլեւ R վարկանիշով մարտաֆիլմ ժանրը, եւ նման ռեժիսոր էր մեզ պետք «Տերմինատոր: Մութ ճակատագրեր» ֆիլմի համար:»
«Տերմինատոր: Մութ ճակատագրեր» ֆիլմը դիտելուց առաջ արժե գիտակցել, որ սա «Տերմինատոր 2: Դատաստանի օր» չէ ոչ մի իմաստով: Նոր «Տերմինատորը» միանգամայն ինքնուրույն ստեղծագործություն է, թեեւ հայտարարված է որպես դասականների ուղղակի շարունակություն:
Ֆիլմը բարձր տեմպ է հավաքում առաջին իսկ տեսարաններից: Եվ, փաստացի միայն դրանք են այն կապում «Դատաստանի օրվա» հետ: Ակնհայտ է, որ այստեղ ցանկացած հստակեցում կլինի սփոյլեր, որոնցից, բնականաբար, արժե ձեռնպահ մնալ հանդիսատեսներից յուրաքանչյուրին, որպեսզի վատ տպավորություն չստեղծվի:
Այնուհետեւ բեմ են դուրս գալիս նոր գլխավոր հերոսները, որոնց մարմնավորում են Մաքքենզի Դեւիսը, Նատալիա Ռեյեսը եւ Դիեգո Լունան: Դա զարմանալի է, բայց նրանք բոլորն էլ նայում շատ բնական: Միլլերը կարողացել է Լինդա Հեմիլթոնին եւ Առնոլդ Շվարցնեգերին գործի դնելու միջոց գտնել առանց անցյալում նրանց ստեղծած կերպարների բռնաբարության:
Նախադիտումը կազմակերպվել էր IMAX Լազեր կինոդահլիճում և այնպես էր ստացվել, որ իմ նստատեղը ծայրամասային էր: Սա առաջին անգամ էր, երբ ես IMAX-ից հաճույք ստացա նստելով դահլիճի «անհարմար» վայրում: IMAX Լազերը առաջարկում է կատարելագործված 12-ալիքային աուդիո համակարգ՝ ձայնի բաշխման առաջադեմ հնարավորություններով դահլիճի ցանկացած կետում, որը բացառում է անհաջող տեղ ունենալու հնարավորությունը: Հաշվի առնելով, որ Հայաստանում դեռ բացակայում են այս պրեմիում դասի կինոթատրոնները, խորհուրդ կտամ դտել ֆիլմը DBOX կամ Atmos ձևաչափով:
«Տերմինատոր: Մութ ճակատագրեր» ֆիլմը Հայաստանում ցուցադրվելու է հոկտեմբերի 26-ից: