Օգոստոսի 1-ից ԱՊՀ տարածաշրջանում թողարկվել է Կիրիլ Միխանովսկու «Ինձ ազատությո՛ւն տվեք» (Give Me Liberty) ֆիլմը: Կիրիլ Միխանովսկին, ով ծագումով ռուսաստանցի է, տեղափոխվել է Ամերիկա, որտեղ ապրում եւ աշխատում է այժմ: Առանց այդ տեղափոխության նոր ֆիլմը չէր կայանա:
Ֆիլմի գլխավոր հերոսը երիտասարդ է, ռուս էմիգրանտների որդին եւ թոռը (դերասան Քրիս Գալուստը) ապրում է իր պապի հետ: Ծերուկը դեռ թափ ունի. նա մարզանք է անում, մարզաքարով ծեծում է հավի դոշը, բանաստեղծություններ է գրում ծննդյան օրերի ու հոբելյանների համար: Նրա թոռան աշխատանքը «Ամբուլետով» զարգացման առանձնահատկություններով մարդկանց տեղափոխելն է: Առավոտյան՝ ըստ նրանց գործերի, իսկ երեկոյան տուն բերել: Ֆիլմում ներկայացվում է երիտասարդ սոցաշխատողի «վատ օրը»:
Բացի այն, որ նման «ծերունական» ռոուդ-մուվին կինոյում երբեք չի եղել, ամեն ինչ, ինչ տեղի է ունենում հանդիսատեսի կենդանի հուզական արձագանքն է առաջացնում, որը չգիտի՝ լաց լինել, թե ծիծաղել: «Ինձ ազատությո՛ւն տվեք» Ֆիլմում միաժամանակ ծիծաղելի ու տխուր է ցուցադրվում մեծահասակների ու երիտասարդների, հիվանդների ու առողջների, հարազատների ու օտարների, հնավոճ ու ժամանակակից հարաբերությունների պայթյունավտանգ խառնուրդ:
Ֆիլմի կարեւորությունն այն է, որ վերջին տարիների կինոյում թերեւս առաջին անգամ է բացահայտվում այն թեման, թե ինչպես են արտասահմանում ապրում Ռուսաստանից ներգաղթածները: Իսկ այնտեղ, իմիջիայլոց, ստեղծվել է մի ամբողջ ռուսական մշակույթ, որը տարբերվում է Ռուսաստանի մշակույթից: Երբ ռուս երիտասարդները ձգտում էին կոմիքսներին եւ հոլիվուդյան ֆիլմերն ավելի լավ էին ճանաչում, քան ռուսականը, այնտեղ ուսումնասիրում էին երկրի պատմությունը տատիկների եւ պապիկների պատմություններով, որոնք հեռացել էին Ռուսաստանից:
Ո՞վ եւ ե՞րբ կինոյում ցույց տվեց ռուս ծերերին, ովքեր արտագաղթության մեջ երգում են խորհրդային երգեր ակորդեոնի տակ: Սակայն, Կիրիլ Միխանովսկին չի հաստատում, որ ֆիլմը ինքնակենսագրական է: Բայց Կաննում խոստովանել է, որ աշխատանքը «շատ անձնական է, քանի որ դրանում իմ մի մասն է, կան պահեր իմ կյանքից եւ այլ մարդկանց կյանքից»: