• Վերջին
  • Հանրաճանաչ
Կինոգործիչները պահանջում են ոլորտի մասնակցային կառավարում․ բաց նամակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Կինոգործիչները պահանջում են ոլորտի մասնակցային կառավարում․ բաց նամակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

01.05.2025
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
Գովազդ
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 5 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

Կինոգործիչները պահանջում են ոլորտի մասնակցային կառավարում․ բաց նամակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
01.05.2025
Բաժին՝ Կինոարտադրություն, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Կինոգործիչները պահանջում են ոլորտի մասնակցային կառավարում․ բաց նամակ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարին
211
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

2025 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի կինոգործիչների միությունում տեղի ունեցավ կինոոլորտի ներկայացուցիչների լայն մասնակցությամբ հանդիպում։ Ներկա էին Հայաստանի կինոգործիչների միության անդամներ, պրոֆեսիոնալ կինոգիլդիաներ, ասոցիացիաներ, կինոարտադրողներ և այլ կառույցների ավելի քան 50 ներկայացուցիչներ։ Քննարկման առիթը կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման մրցույթների կազմակերպման և անցկացման նոր կանոնակարգի շուրջ ծագած մտահոգություններն էին։

Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից հրապարակված փաստաթուղթը լուրջ մտահոգություններ է առաջացրել մասնագիտական հանրության շրջանում։ Նշվեց, որ նմանատիպ փաստաթղթերը պետք է մշակվեն կինոոլորտի զարգացման շահերից ելնելով և մեծ ներառմամբ՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ ու փոխհամաձայնությամբ։

Քննարկման ավարտին ընդունվեց և մշակվեց բաց նամակ՝ հասցեագրված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին, որը ստորագրվել է ոլորտի կազմակերպությունների ու անհատ կինոգործիչների կողմից։

Նամակի տակ ստորագրած են, ի թիվս շատերի, Հայաստանի կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիան, Հայաստանի կինոօպերատորների գիլդիան, անիմացիոն ասոցիացիաներ, արտադրական ստուդիաներ և տասնյակ անկախ կինոգործիչներ։

Նամակում մասնավորապես նշվում է․

Դիմում ենք Ձեզ կինոյի ոլորտի պետական ֆինանսավորման մրցույթի անցկացման կանոնակարգին առնչվող հարցերի կապակցությամբ։

Շնորհակալություն ենք հայտնում կինոգործիչների կողմից նախորդիվ արված առաջարկները Հայաստանի կինոյի հիմնադրամին վերահասցեագրելու համար։

Միևնույն ժամանակ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ առանցքային հանգամանքների վրա․
1․ Ո՛չ մրցույթների անցկացման կանոնակարգում, ո՛չ որևէ այլ փաստաթղթում տեղեկություն չի հրապարակվել հիմնադրամի և արտադրողի միջև ստորագրվող պայմանագրի վերաբերյալ։

Մրցույթը ենթադրում է ապագա հարաբերություններ, և կինոարտադրողներն իրավունք ունեն մրցույթին մասնակցելուց առաջ իմանալ, թե նախագծերի հաստատման արդյունքում ինչ պայմանագիր է ստորագրվելու իրենց և հիմնադրամի միջև։

Խնդրում ենք մինչև մրցույթի վերջնաժամկետը հաստատել, որ կինոարտադրողների հետ կնքվող պայմանագիրը չի հակասելու ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքին (մասնավորապես՝ 3. 9. 10 հոդվածներին), որի համաձայն՝ կինոյի պետական ֆինանսավորումը հանդիսանում է կինոարտադրողին տրվող անհատույց աջակցություն։

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի կողմից ընդունվել է կանոնակարգ, որը չի քննարկվել առաջարկներ ուղարկած կինոգործիչների հետ և ըստ այդ կանոնակարգի՝ արդեն իսկ հայտարարվել է մրցույթ։

Չի եղել որևէ հայտարարություն կամ պատասխան նամակ, թե ինչ հիմքով են որոշ դրույթներ ընդունվել, իսկ մյուսները՝ ոչ, այնինչ բոլոր առաջարկներն ունեցել են հիմնավորումներ, որոնք արտահայտել են առաջարկ ներկայացրած կինոգործիչների միասնական դիրքորոշումը։

Այդպիսով, ընդունված կանոնակարգում կան մտահոգիչ դրույթներ, որոնք հակասում են ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքին և պետք է ուղղում հրապարակվի մինչև հայտարարված մրցույթի վերջնաժամկետը, այդ թվում ՝
Գլուխ 2, կետ 7, 8։
Գլուխ 3, կետ 30։
Գլուխ 4, կետ 40 («ֆինանսական միջոցների առկայության դեպքում» ձևակերպումը չի կարող տեղ գտնել կանոնակարգում)։
Գլուխ 5, կետ 63, կետ 65։

Հաստատված կանոնակարգում կան նաև կետեր, որոնք չեն արտահայտում կինոգործիչների լավագույն շահը, որը հիմնավորված էր նախորդիվ ներկայացված առաջարկների փաթեթներում։

Բերենք մի քանի ցայտուն օրինակ՝
Գլուխ 2 կետ 5։ Գլուխ 3 կետ 17։
Գլուխ 4 կետ 19-ից պետք է հանել հետարարտադրություն բառը, քանի որ եթե նկարահանումներ սկսած խաղարկային և անիմացիոն նախագծերը իրավունք չպետք է ունենան մասնակցելու արտադրության համար նախատեսված մրցույթին, ապա պետք է ունենան իրավունք մասնակցելու հետարատադրության համար նախատեսված մրցույթին, եթե այդ փուլի համար արդեն իսկ չեն արժանացել ֆինանսավորման։ Գլուխ 3, կետ 35։
Գլուխ 3, կետ 39։
Գլուխ 4, կետ 42։
Գլուխ 5, կետ 59։

Հավելված 3-ում ուսանողներին տրվող ֆինանսական աջակցության հնարավորության մեխանիզմները պարզ չեն և կինոարտադրության բյուջեի մաս չեն կարող կազմել, հատկապես, որ առկա է դեբյուտային ֆիլմերին տրվող առավելություն։

Գլուխ 5, կետ 68-ում պետք է կատարվի հետևյալ փոփոխությունը՝ «․․․ պայմանագիր կնքելու դեպքում» ձևակերպումը պետք է փոխվի «․․․պայմանագիր կնքելուց հետո» ձևակերպմամբ։

Հարգարժա՛ն տիկին նախարար, խնդրում ենք մեզ հավաստիացնել, որ Կանոնակարգի՝ ՀՀ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքին հակասող կետերի վերաբերյալ կարվի ուղղում մինչև հայտարարաված մրցույթի վերջնաժամկետը և պաշտոնապես կհայտարարվի, որ ընդունված կանոնակարգն անցումային է, և մինչև հաջորդ մրցույթի հայտարարումը կվերանայվեն նաև կինոգործիչների լավագույն շահը չներկայացնող վերոնշյալ կետերը, որոնք վերոնշված Առաջին և Երկրորդ հանգամանքների հետ միասին կխոչընդոտեն հայկական կինոյի զարգացմանը։

Սիրով հայտնում ենք մեր պատրաստակամությունը կատարվելիք աշխատանքներում ներգրավվելու և հայկական կինոյի զարգացմանը միտված գործընթացներում մասնակից լինելու վերաբերյալ։

Ո՛չ մրցույթների անցկացման կանոնակարգում, ո՛չ որևէ այլ փաստաթղթում, չկա տեղեկություն կինոյի ոլորտների միջև բյուջեի բաշխման մասին, ինչը դարձյալ հակասում է ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքին, մասնավորապես՝ հոդված 22-ին։

Նախորդին ներակայացված առաջարկում կինոգործիչների համայնքը երկարատև քննարկումների արդյունքում հանգել էր կոնսեսուսի, այն է՝ խաղարկային կինո՝ 40 տոկոս, վավերագրական կինո՝ 30 տոկոս, անիմացիոն կինո՝ 30 տոկոս։

Բաշխման հետևյալ տրամաբանությունը կապահովի ոլորտների համաչափ զարգացումը։

Հարգանքով՝

Հարգանքով՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԵՎ ԿԻՆՈՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Արտյոմ Բաղդասարյան
կինոռեժիսոր,
պրոդյուսեր, գիլդիայի նախագահ
Իննա Սահակյան
կինոռեժիսոր, պրոդյուսեր, Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիա
Կարինե Սիմոնյան
պրոդյուսեր
Մարինա Վարդանյան
պրոդյուսեր
Օվսանա Գևորգյան
կինոռեժիսոր
Հրանտ Մովսիսյան
կինոռեժիսոր, պրոդյուսեր
Զառա Ջյան
պրոդյուսեր, ռեժիսոր Բումերանգ Մեդիա
Ռոման Մուշեղյան
կինոռեժիսոր, պրոդյուսեր
Սերժ Գաբյան
կինոռեժիսոր
Ծովինար Մկրտչյան
պրոդյուսեր
Վիկտորյա Ալեքսանյան
կինոռեժիսոր
Արմեն Սիմոնյան
կինոռեժիսոր, պրոդյուսեր
Արամ Շահբազյան
կինոռեժիսոր
Րաֆֆի Մովսիսյան
կինոռեժիսոր,
պրոդյուսեր
Արման Երիցյան
կինոռեժիսոր
Արևիկ Ավանեսյան
պրոդյուսեր
Հայկ Թադևոսյան
պրոդյուսեր
Գուժ Թադևոսյան
կինոռեժիսոր,
պրոդյուսեր
Արամ Թորոսյան
պրոդյուսեր, Academy Films
Վահան Գրիգորյան
կինոռեժիսոր,
պրոդյուսեր
Գոշ Հակոբյան
կինոռեժիսոր,
պրոդյուսեր
Վարդան Հակոբյան
պրոդյուսեր
Դիաննա Ավետիսյան
պրոդյուսեր
Սոնա Խաչատրյան
կինոռեժիսոր,
պրոդյուսեր
Անի Որսկանյան
պրոդյուսեր
Մարիա Սահակյան
պրոդյուսեր
Անժելիկա Թամարյան
պրոդյուսեր
Նարեկ Նազարյան
պրոդյուսեր
Միքաել Պողոսյան
պրոդյուսեր
Աղասի Ազարյան ռեժիսոր
Անահիտ Բաղինյան մոնտաժի ռեժիսոր
Արթուր Սահակյան
ռեժիսոր
Մարիամ Դավթյան պրոդյուսեր
Մհեր Գաբրիելյան սցենարիստ
Ռուբեն Ղազարյան ռեժիսոր,
մոնտաժի ռեժիսոր
Տիգրան Հովսեփյան պրոդյուսեր
Վահան Սեթոյան, ռեժիսոր, մոնտաժի ռեժիսոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՆՈՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Գիլդիայի նախագահ
Մկրտիչ Մալխասյան,
Փոխնախագահ, Վահագն Տեր-Հակոբյան,
խորհրդի անդամներ
Սուրեն Թադևոսյան Աննա Տեր-Գաբրելյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԻՄԱՑԻՈՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
«Բադակտուց Փրոդաքշըն» ՍՊԸ Զաքար Դեմիրճյան
«Մուսո Ստուդիա» ՍՊԸ
Րաֆֆի Մովսիսյան
«Մուլտարտ+» ՍՊԸ
Արթուր Միքայելյան
«Քեյ Անիմեյշն» ՍՊԸ
Նորայր Գյուզալյան
«ՕՆ ՕՖՖ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊԸ
Տիգրան Առաքելյան
«ԱՐՏՍՏԵՊ-ՍՏՈՒԴԻԱ» ՍՊԸ
Արմինե Հարությունյան
«ԴԻՋԻՖԻԼԴ» ՍՊԸ Իզաբելլա Ներսիսյան
«ՍՏՈՒԴԻԱ 33» ՍՊԸ Գուրգեն Պարոնյան
«ՊՈՊՈՔ ԷՆԻՄԵՅՇՆ» ՍՊԸ Աղվան Խաչատրյան
«ՀՈՇԿԻ ՖԻԼՄ» ՍՊԸ Արմինե Աբրահամյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ԳԻԼԴԻԱ
Արմինե Անդա ռեժիսոր, պրոդյուսեր, Անիմացիայի գիլդիայի նախագահ
Աննա Զաքարյան պրոդյուսեր
Սուսաննա Խաչատրյան, պրոդյուսեր
Արթուր Միքայելյան, ռեժիսոր, պրոդյուսեր
Գրիգոր Պողոսյան, ռեժիսոր, պրոդյուսեր
Սոնա Ասատրյան, պրոդյուսեր
Իրեն Ստեփանյան, ռեժիսոր
Գայանե Բաբայան, նկարիչ, անիմատոր
Մարիամ Հովհաննիսյան, նկարիչ, անիմատոր
Հեղնար Պետրոսյան, նկարիչ
Մերի Աղախանյան Ռեժիսոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԻ ԳԻԼԴԻԱ
Նախագահ Լևոն Գալտյան
Անդամներ՝
Արմեն Վաթյան
Էդգար Բաղդասարյան
Կարինե Խոդիկյան
Անի Հայկազյան
Արփի Վանյան
Գարիկ Մաշկարյան
Քնարիկ Միրզոյան
Գոհար Մեժլումյան
Դիանա Գրիգորյան
Անահիտ Շահսուվարյան

Բաց նամակը կարող են ստորագրել նաև այլ կինոգործիչներ․ այն բաց է միանալու համար։

Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է Հայաստանի կինոյի հիմնադրամի կողմից հրապարակված պետական ֆինանսավորման մրցույթի անցկացման կանոնակարգով, որը մշակվել և ընդունվել է առանց ոլորտի մասնագիտական համայնքի հետ լիարժեք քննարկման և համակարծության։ Սա էր պատճառը, որ ոլորտի միասնաբար հանդես եկող ներկայացուցիչները հավաքվել էին ապրիլի 30-ին՝ մտահոգություններն ու պահանջները համախմբելու և նախարարությանը հասցեագրելու նպատակով։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 21
Պիտակներ՝ կինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինեմատոգրաֆիստների միությունՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Հուշարձանների կարգավիճակով, բայց առանց ապագայի. ի՞նչ է կատարվում հայկական կինոթատրոններում

Հաջորդ նյութը

Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» ընտրվել է Կաննի La Cinef մրցութային ծրագիր

Առնչվող Նյութեր

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

2026-ի պետական աջակցության մրցույթի հայտերի ընդունումից մեկ ամիս անց փորձագիտական կազմերը դեռ չեն հրապարակվել, իսկ կանոնակարգային ժամկետները մրցույթի ավարտը հասցնում...

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Ֆրանսիայում կայացած առաջին Lumière Summit-ի՝ կինոյի ապագային վերաբերող վեց միջազգային հռչակագրերին։

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.09.2026

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։

Հաջորդ նյութը
Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» ընտրվել է Կաննի La Cinef մրցութային ծրագիր

Նատալյա Միրզոյանի «Ձմեռն անվերջ» ընտրվել է Կաննի La Cinef մրցութային ծրագիր

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    27 կիսումներ
    Կիսվել 11 Հրապարակել X-ում 7
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    46 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 12
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: