Նոր հայկական «Սերը լեռներում» արկածային կատակերգության ստեղծողները ներկայացրել են ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Գրիգ Վահրամյանի ռեժիսորական աշխատանքը Հայաստանի կինոթատրոններում կցուցադրվի 2026 թվականի դեկտեմբերի 3-ից։
Ֆիլմը SHARM Holding և Mitoyan Production ընկերությունների համատեղ արտադրությունն է։ Պրոդյուսերներն են Ռուբեն Ջաղինյանն ու Արման Միտոյանը։ Նախագիծը հանդիսատեսին ներկայացվում է որպես ձմեռային արկածային կատակերգություն։
Դեռ մարտին դերասանուհի Անի Խաչիկյանը, անդրադառնալով ֆիլմի նկարահանումներին և ստեղծագործական խմբի հետ աշխատանքին, գրել էր. «Ու նաեւ միասին սպասումը` մինչեւ արվածն իր վերջնական տեսքին կհասնի»։
Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկված են Անի Խաչիկյանը, Սոս Ջանիբեկյանը, Սոնա Մաթևոսյանը, Իննա Խոջամիրյանը, Լևոն Հարությունյանը, Բելլա Մակարյանը, Լուիզա Ներսիսյանը և Գոռ Հակոբյանը։
Ավելի վաղ արտադրող ընկերությունները ներկայացրել էին ֆիլմի առաջին պաշտոնական թիզերն ու պաստառը։ «Սերը լեռներում» ֆիլմի կինոթատերական վարձույթի մեկնարկը նախատեսված է դեկտեմբերի 3-ին։















