• Վերջին
  • Հանրաճանաչ
«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

05.11.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Գովազդ
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Հինգշաբթի, 5 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն ԱՊՀ

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան Հայաստանում նախատեսվում է հունվարի 7-ին։ Հարցեր են առաջանում Ռուսաստանի ստվերային կինովարձույթի հնարավոր ազդեցության շուրջ։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.11.2026
Բաժին՝ ԱՊՀ, Կինոարդյունաբերություն, Կինովարձույթ
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային
16
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Marvel Studios-ի «Վրիժառուներ. Դատաստանի օր» (Avengers: Doomsday) ֆիլմի պրեմիերան Հայաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում նախատեսվում է 2027 թվականի հունվարի 7-ին՝ համաշխարհային թողարկումից 20 օր անց։ Հայաստանում ֆիլմը կարող է ցուցադրվել «Վրիժառուներ. Դոկտոր Դում» անվանմամբ։ Մինչ համացանցում քննարկվում է երկու խոշոր հոլիվուդյան նախագծերի մրցակցությունից խուսափելու տնտեսական նպատակահարմարությունը, գրեթե անուշադրության է մատնվում Ռուսաստանի ստվերային կինովարձույթի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային դիստրիբյուտորական որոշումների վրա։

Հոկտեմբերի 28-ին ռուսական «Բյուլետեն կինոպրոկատչիկա» մասնագիտական պարբերականը հաղորդել էր, որ ԱՊՀ երկրներում որոշվել է տարանջատել տարվա երկու ամենասպասված հոլիվուդյան պրեմիերաները։ Դենի Վիլնյովի «Դյունա. Մաս երրորդ» ֆիլմը տարածաշրջանում կթողարկվի դեկտեմբերի 17-ին, իսկ Marvel-ի «Վրիժառուները»՝ հունվարի 7-ին։ Մինչդեռ ԱՄՆ-ում երկու ֆիլմերի պրեմիերաներն էլ նախատեսված են դեկտեմբերի 18-ին։

Նոյեմբերի 2-ին փոփոխված ամսաթվի մասին պաշտոնապես տեղեկացրեց նաև ֆիլմի տարածաշրջանային դիստրիբյուտոր ASCAR Cinema-ն։ Սակայն Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարության պարզաբանումը նոր հարցեր առաջացրեց։ Պարզվեց, որ ֆիլմի վարձութային վկայականը Ղազախստանում տրվել է դեռ հոկտեմբերի 7-ին, հետևաբար դեկտեմբերյան պրեմիերայի համար պետական որևէ խոչընդոտ չի եղել։ Նախարարության փոխանցմամբ՝ դիստրիբյուտորը նախատեսում է ԱՊՀ երկրների համար միասնական՝ հունվարի 7-ի թողարկում, սակայն վերջնական որոշումը դեռ քննարկվում է։ Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ պրեմիերաների ամսաթվերը սահմանում են իրավատերերն ու դիստրիբյուտորները, իսկ պետությունը չի միջամտում նրանց առևտրային պայմանավորվածություններին։

Դյունա։ Մաս երրորդ
Kinokatalog

Դյունա։ Մաս երրորդ

2026 · Արկածային, Դրամա, թրիլլեր · 170 ր.
17 դեկտեմբերի 2026 (լայն վարձույթ)
Ֆիլմի մասին ▶ Թրեյլեր

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել նաև հարևան Վրաստանում։ Թեև ASCAR Cinema-ն, սեփական պաշտոնական կայքի համաձայն, զբաղվում է ֆիլմերի դիստրիբյուցիայով նաև այդ երկրում, վրացական Cavea կինոթատրոնների ցանցի կայքում նոյեմբերի 5-ի դրությամբ «Վրիժառուների» պրեմիերայի ամսաթիվը շարունակում է նշված մնալ 2026 թվականի դեկտեմբերի 17-ը։ Դեռևս պարզ չէ՝ Վրաստանում կպահպանվի նախնական ժամանակացույցը, թե կինոթատրոնների ցանցը պարզապես չի թարմացրել իր խաղացանկը։

Համացանցում ֆիլմի հետաձգումը հիմնականում բացատրվում է դիստրիբյուտորների տնտեսական շահերով։ Ենթադրվում է, որ երկու խոշոր բլոկբաստերների միաժամանակյա թողարկումը կարող է հանգեցնել կինոթատրոնների էկրանների և հանդիսատեսի համար մրցակցության՝ սահմանափակելով յուրաքանչյուր նախագծի հնարավոր հասույթը։

Այդուհանդերձ, կինոարդյունաբերության պատմությունը հակառակ օրինակներ նույնպես ունի։ 2023 թվականի հուլիսին Գրետա Գերվիգի «Բարբի»-ն և Քրիստոֆեր Նոլանի «Օպենհեյմեր»-ը միաժամանակ դուրս եկան կինովարձույթ՝ սկիզբ դնելով «Բարբենհայմեր» մշակութային երևույթին։ Երկու ֆիլմերն էլ հասան դրամարկղային բացառիկ արդյունքների՝ ցույց տալով, որ խոշոր պրեմիերաների համընկնումը կարող է ոչ միայն չվնասել, այլև խթանել կինոթատրոնների հաճախելիությունը։

Նման հաջողություն արձանագրվեց նաև Հայաստանում։ Comscore-ի տվյալներով՝ «Բարբի»-ն հայկական կինովարձույթում հավաքել է 158,9 մլն դրամ՝ ներգրավելով 76 041 հանդիսատեսի, իսկ «Օպենհեյմեր»-ը՝ 127,5 մլն դրամ՝ 52 460 հանդիսատեսով։ Այս ցուցանիշները հատկապես ուշագրավ են՝ հաշվի առնելով հայկական կինոշուկայի համեմատաբար փոքր ծավալը։ Այս օրինակը կասկածի տակ է դնում այն մոտեցումը, թե խոշոր պրեմիերաների տարանջատումն ինքնին տնտեսական անհրաժեշտություն է։

Մինչդեռ գրեթե չի քննարկվում մեկ այլ հանգամանք. Ռուսաստանի կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիան դեռ ամիսներ առաջ էր անդրադարձել այս ֆիլմերի ճակատագրին։

Օպենհեյմեր
Kinokatalog

Օպենհեյմեր

2023 · Դրամա, Կենսագրական, Պատմական · ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
20 հուլիսի 2023 (լայն վարձույթ)
Ֆիլմի մասին ▶ Թրեյլեր

Դեռ օգոստոսին ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Վորոնկովը մտահոգություն էր հայտնել 2027 թվականի ամանորյա կինովարձույթի վերաբերյալ։ Ռուսաստանում դեկտեմբերի 17-ին նախատեսված է «Ձմեռը Պրոստոկվաշինոյում» ֆիլմի պրեմիերան, իսկ հունվարի 1-ին միաժամանակ կթողարկվեն «Չեբուրաշկա 3», «Ումկա», «Զմրուխտե քաղաքի կախարդը. Մեծն ու ահավորը» և «Խոտաբիչ» ֆիլմերը։ Վորոնկովի խոսքով՝ կինոթատրոնների էկրանային հնարավորությունները բավարար չեն այդքան խոշոր նախագծերի համար, ուստի ոլորտի ներկայացուցիչները բանակցություններ են վարում արտադրողների և դիստրիբյուտորների հետ՝ թողարկումների ամսաթվերը տարանջատելու նպատակով։

Առավել ուշագրավ է սեպտեմբերի 7-ին Վորոնկովի արած հայտարարությունը, որի մասին հաջորդ օրը գրել էր «Գազետա.Ru»-ն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում «Վրիժառուներ» և «Դյունա 3» ֆիլմերի ցուցադրություններ չեն նախատեսվում ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին և ո՛չ էլ մինչև 2027 թվականի ապրիլ։ Ասոցիացիայի ղեկավարը նաև կանխատեսել էր, որ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում կարող է ամբողջությամբ դադարեցվել հոլիվուդյան ֆիլմերի ոչ պաշտոնական ցուցադրությունների պրակտիկան։

Վորոնկովը, իհարկե, չէր հայտարարել ԱՊՀ երկրներում պրեմիերաների տեղափոխման մասին։ Նրա խոսքը վերաբերում էր Ռուսաստանի կինովարձույթին, որտեղ հոլիվուդյան խոշոր ստուդիաների ֆիլմերը պաշտոնապես չեն ցուցադրվում։ Սակայն հատկանշական է, որ Ռուսաստանի կինոթատրոնների շահերի և հոլիվուդյան ֆիլմերի ցուցադրությունների հնարավոր սահմանափակումների մասին խոսվում էր դեռ սեպտեմբերին, մինչդեռ տարածաշրջանային պրեմիերայի տեղափոխման մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին միայն հոկտեմբերի վերջին։

2022 թվականից ի վեր, երբ հոլիվուդյան խոշոր ստուդիաները դադարեցրին իրենց գործունեությունը Ռուսաստանում, այդ երկրի բազմաթիվ կինոթատրոններ անցան ֆիլմերի ոչ պաշտոնական ցուցադրությունների՝ օգտագործելով այսպես կոչված «նախասեանսային սպասարկման» մեխանիզմը։ Այդպիսով, ռուսական ստվերային կինովարձույթը որոշակիորեն կախված դարձավ հարևան երկրներում հոլիվուդյան ֆիլմերի օրինական թողարկումներից։

Սովորաբար նման ցուցադրությունները մեկնարկում են տարածաշրջանային պրեմիերաներից որոշ ժամանակ անց, սակայն ամանորյա տոներին այդ միջակայքը կարող է երկարաձգվել։ Օրինակ՝ «Ավատար. Կրակ և մոխիր» ֆիլմը Հայաստանում թողարկվել էր 2025 թվականի դեկտեմբերի 19-ին, մինչդեռ Ռուսաստանում դրա ոչ պաշտոնական ցուցադրությունները մեկնարկել էին միայն 2026 թվականի հունվարի 15-ին։

Այս հանգամանքը կարևոր է առաջիկա ամանորյա կինովարձույթի համատեքստում։ Եթե «Վրիժառուները» տարածաշրջանում թողարկվեին դեկտեմբերի կեսերին, դրանց հնարավոր ստվերային ցուցադրությունները Ռուսաստանում կարող էին համընկնել տեղական ամանորյա ֆիլմերի ամենաեկամտաբեր շրջանի հետ։ Իսկ հունվարի 7-ի պրեմիերայի դեպքում, նախորդ տարիների փորձի կրկնության պարագայում, ոչ պաշտոնական ցուցադրությունները կմեկնարկեին արդեն հունվարի կեսերին՝ ռուսական երկարատև տոնական արձակուրդներից հետո։

Հատկանշական է, որ Ռուսաստանի որոշ կինոթատրոնների խաղացանկերում արդեն նշված է «Վրիժառուներ. Դոկտոր Դում» ֆիլմի ցուցադրությունների մեկնարկի ամսաթիվը՝ 2027 թվականի հունվարի 16-ը։ Սա ԱՊՀ երկրներում հայտարարված պաշտոնական պրեմիերայից ընդամենը ինը օր անց է։

Նման ժամանակացույցը շահավետ կարող է լինել ինչպես ռուսական կինոարտադրողների, այնպես էլ կինոթատրոնների համար։ Առաջինները հնարավորություն կստանան ամանորյա շրջանն անցկացնել առանց հոլիվուդյան խոշոր բլոկբաստերի ստվերային մրցակցության, իսկ երկրորդները՝ տեղական ֆիլմերի ակտիվ վարձույթից հետո կրկին գրավել հանդիսատեսին հոլիվուդյան նորույթներով։

Բարբի
Kinokatalog

Բարբի

2023 · Արկածային, Կատակերգություն, Ֆենտեզի · ԱՄՆ, Մեծ Բրիտանիա
20 հուլիսի 2023
Ֆիլմի մասին ▶ Թրեյլեր

Այս համատեքստում հարկ է հաշվի առնել նաև Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների կինովարձութային քաղաքականությունների տարբերությունները։ Ռուսաստանում տեղական ֆիլմերի արտադրությունն ու տարածումը տարիներ շարունակ խթանվում են պետական ակտիվ աջակցությամբ։ Բացի արտադրության ֆինանսավորումից, կիրառվել են նաև կինովարձույթի կարգավորման մեխանիզմներ։ Դեռ 2016 թվականին ընդունված կարգավորումները մշակույթի նախարարությանը հնարավորություն էին տալիս միջամտելու միևնույն լսարանի համար նախատեսված ֆիլմերի պրեմիերաների ամսաթվերի համաձայնեցմանը։ Թեև այդ կարգավորումները դադարել են գործել 2024 թվականին, խոշոր թողարկումների ժամանակացույցի շուրջ բանակցությունները շարունակվում են ոլորտի մասնակիցների միջև։

ԱՊՀ մյուս երկրների կինոշուկաներում, սակայն, այլ պատկեր է ձևավորվել։ Հայաստանում, Ղազախստանում և Ղրղզստանում վերջին տարիներին ազգային կինոարտադրությունները զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը՝ տեղական ֆիլմերը հասցնելով դրամարկղային վարկանիշների առաջատար հորիզոնականներ։ Միաժամանակ հոլիվուդյան խոշոր նախագծերը շարունակում են կարևոր դեր ունենալ կինոթատրոնների տնտեսական գործունեության մեջ՝ ապահովելով լրացուցիչ հասույթ, խաղացանկի բազմազանություն և եկամուտների համեմատաբար կայուն հոսք։

Հետևաբար, եթե Ռուսաստանում պետական քաղաքականությունն ուղղված է նաև տեղական ֆիլմերի համար առավել բարենպաստ մրցակցային պայմաններ ստեղծելուն, ապա տարածաշրջանի մյուս երկրներում հոլիվուդյան բլոկբաստերների պաշտոնական ցուցադրությունը կինոթատրոնների տնտեսական կայունության կարևոր բաղադրիչներից է։ Ռուսաստանի շուկայի շահերից բխող ժամանակացույցային փոփոխությունները կարող են բոլորովին այլ հետևանքներ ունենալ Հայաստանի, Ղազախստանի կամ Ղրղզստանի համար։

Չի կարելի բացառել, որ «Վրիժառուների» տարածաշրջանային պրեմիերայի հետաձգման վրա ազդել են նաև Ռուսաստանի կինոշուկայի շահերը։ Առավել տարակուսելի է նման որոշման հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա, որտեղ հոլիվուդյան ֆիլմերը ցուցադրվում են օրինական ճանապարհով, իսկ հանդիսատեսի նախասիրությունները զգալիորեն տարբերվում են ռուսական շուկայից։

Հայաստանում դրամարկղային ամենաբարձր արդյունքները հիմնականում գրանցում են տեղական արտադրությունները և առանձին խոշոր հոլիվուդյան բլոկբաստերներ։ Ռուսական ֆիլմերը, անգամ սեփական շուկայում միլիարդավոր ռուբլիների հասույթ ապահովելու դեպքում, Հայաստանում համադրելի հաջողություններ չեն ունենում։

Վրիժառուներ. Դատաստանի օր
Kinokatalog

Վրիժառուներ. Դատաստանի օր

2027 · 165 ր.
7 հունվարի 2027 (լայն վարձույթ)
Ֆիլմի մասին ▶ Թրեյլեր

Այսպես, Comscore-ի տվյալներով՝ 2026 թվականի հունվարի 1-ին թողարկված «Չեբուրաշկա 2» ֆիլմը Հայաստանում ամբողջ կինովարձույթի ընթացքում հավաքել է 39 մլն դրամ՝ ներգրավելով 18 482 հանդիսատեսի։ Նույն օրը թողարկված «Բուրատինո»-ի հասույթը կազմել է 2,7 մլն դրամ՝ 1 317 հանդիսատեսով, իսկ «Պրոստոկվաշինո»-ն հավաքել է ընդամենը 771 հազար դրամ՝ 528 հանդիսատեսով։ Հայերեն կրկնօրինակմամբ ցուցադրված ռուսական «Կախարդական կայծքարը» ֆիլմի ընդհանուր հասույթն էլ կազմել է 352 հազար դրամ՝ 193 հանդիսատեսով։

Համեմատության համար՝ Ռուսաստանում միայն «Չեբուրաշկա 2»-ի դրամարկղային հասույթը գերազանցել է 6 մլրդ ռուբլին։ Այս անհամաչափությունը ցույց է տալիս, թե որքան տարբեր են երկու երկրների կինոշուկաների հնարավորություններն ու հատկապես հանդիսատեսի նախասիրությունները։

Միաժամանակ հայկական կինոարտադրությունը շարունակում է ամրապնդել իր դիրքերը։ «ԿինոՊրեսի»՝ Comscore-ի տվյալների հիման վրա իրականացված ուսումնասիրության համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի կինոթատրոնների ընդհանուր հասույթն աճել է շուրջ 35%-ով՝ հասնելով 2,13 մլրդ դրամի։ Ամենաբարձր հասույթ ապահոված չորս ֆիլմերն էլ հայկական արտադրության էին։

Այս պայմաններում առավել անհասկանալի է, թե ինչու պետք է Հայաստանի կինովարձույթի ժամանակացույցը պայմանավորվի Ռուսաստանի կինոթատրոնների տնտեսական շահերով։ Առավել ևս՝ այնպիսի շուկայի, որտեղ հոլիվուդյան խոշոր ստուդիաների ֆիլմերը պաշտոնապես չեն թողարկվում, իսկ դրանց ցուցադրություններն իրականացվում են առանց իրավատերերի թույլտվության։

«Վրիժառուների» հետաձգումը բացահայտում է տարածաշրջանային դիստրիբյուցիայի տարիների խնդիրեը։ Հայաստանը, ունենալով սեփական կինոշուկան, հանդիսատեսի նախասիրություններն ու օրինական դիստրիբյուտորական համակարգը, շարունակում է կախված մնալ միասնական տարածաշրջանային որոշումներից, որոնց տնտեսական հիմնավորումները միշտ չէ, որ համապատասխանում են տեղական շուկայի շահերին։

Արդյունքում, մինչ Ռուսաստանի կինոթատրոնները պատրաստվում են ամանորյա տևական արձակուրդներին՝ «Չեբուրաշկա 3»-ի և մյուս տեղական արտադրությունների մասնակցությամբ, Հայաստանի հանդիսատեսին առաջարկվում է Marvel-ի նոր ֆիլմը դիտել համաշխարհային պրեմիերայից շուրջ երեք շաբաթ անց։ Եվ եթե այս որոշման վրա իսկապես ազդել է Ռուսաստանի ստվերային կինովարձույթը, ապա խոսքը ոչ միայն երկու խոշոր պրեմիերաների տարանջատման, այլև այնպիսի տարածաշրջանային համակարգի մասին է, որտեղ Հայաստանի օրինական կինոշուկայի շահերը կարող են ստորադասվել մեկ այլ երկրի ոչ պաշտոնական կինովարձույթի պահանջներին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 39
Պիտակներ՝ ԱՊՀկինովարձույթՀայաստանՌուսաստանՎրիժառուներ
Նախորդ նյութը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Առնչվող Նյութեր

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.10.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթների առաջին արդյունքները․ 90 հայտից գնահատման փուլ է անցել 43 նախագիծ՝ 272,7 մլն դրամի...

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հեղինակ՝ KinoPress Staff
15.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի վեց մեծարվողներից մեկն է։

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: