• Վերջին
  • Հանրաճանաչ
Կայացավ պրոֆեսիոնալ կինոգիլդիաների երկրորդ մրցանակաբաշխությունը

Կայացավ պրոֆեսիոնալ կինոգիլդիաների երկրորդ մրցանակաբաշխությունը

17.04.2025
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ

Կայացավ պրոֆեսիոնալ կինոգիլդիաների երկրորդ մրցանակաբաշխությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
17.04.2025
Բաժին՝ Հայաստան, Մրցանակներ
Ընթերցման ժամանակ՝4 րոպե
Կայացավ պրոֆեսիոնալ կինոգիլդիաների երկրորդ մրցանակաբաշխությունը
89
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Ապրիլի 16-ին, Հայ կինոյի օրը, Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տան մեծ դահլիճում, Հայաստանի կինոգործիչների միության հովանու տակ կայացավ Հայաստանի պրոֆեսիոնալ կինոգիլդիաների երկրորդ մրցանակաբաշխությունը։

Հայաստանի կինոգործիչների միության անունից ներկաներին ողջունեց և օրվա առթիվ շնորհավորեց միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը։

Հանդիսության մասնակիցներին ողջունեց և կինոյի օրվա առթիվ շնորհավորեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը նաև կինոյի օրվա առթիվ մեդալներ, շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեց մի շարք կինոգործիչների՝ արժևորելով վերջիններիս ավանդը և ներդրումը հայկական կինոյում։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրվեցին Հայաստանի կինոյի հիմնադրամի Կինոժառանգության բաժնի գլխավոր ֆոնդապահ Լարիսա Ստեփանյանը՝ հայկական կինոժառանգության պահպանման և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար և Ծովինար Սողոմոնյանը՝ վավերագրական կինոյի զարգացման և հանրահռչակման գործում նշանակալի ավանդի և ներդրման համար:

Շնորհակալագրեր հանձնվեցին «Սինեմա Սթար» մուլտիպլեքսի կառավարիչ Թամարա Մովսիսյանին, «Կինոպարկ» կինոթատրոնի Ֆիլմերի վարձակալության և ֆիլմերի պլանավորման մենեջեր Մարինա Ղամբարյանին, «Կինոմոսկվա» կինոթատրոնի գլխավոր հաշվապահ Նինա Ադոյանին և «Կինո Հայաստան» կինոթատրոնի կինոբաժնի ղեկավար Անգելինա Հովակիմյանին:

Պատվոգիր հանձնվեց «Կինոաշխարհ» թվային հարթակի գլխավոր խմբագիր Ռուզաննա Բագրատունյանին:

Պարգևատրման արարողությանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Այնուհետև սկսվեց բուն մրցանակաբաշխության արարողությունը։

ՊՐՈԴՅՈՒՍԵՐՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՍՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿ

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» ճանաչվեց Արման Նշանյանը՝ «Ամերիկացի» ֆիլմի համար։

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Աննա Մաքսիմը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։

«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» ճանաչվեց Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը՝ «Գյուղը որ կանգնի» ֆիլմի համար։

«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Վահան Գրիգորյանը՝ «Ձու» ֆիլմի համար։

Մրցանակները հանձնեցին Պրոդյուսերների և ռեժիսորների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանը, կինոյի և թատրոնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, կինոպրոդյուսեր Արման Միտոյանը, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը և դերասանուհի Անի Խաչիկյանը։

ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿ

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» ճանաչվեց Աննա Մաքսիմը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։

«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» ճանաչվեց Օֆելյա Հարությունյանը՝ «Գյուղը որ կանգնի» ֆիլմի համար։

Մրցանակները հանձնեցին գիլդիայի նախագահ Լևոն Գալստյանը, կինոյի և թատրոնի դերասանուհիներ Ֆրիդա Յորքը և Կարինե Քոչարյանը։

ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿ

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր» ճանաչվեց Սուրեն Թադևոսյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։

«Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր» ճանաչվեց Արթուր Ուստյանը՝ «Անգլուխ ձիավորներ» ֆիմի համար։

«Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր» ճանաչվեց Արթուր Ղարայանը՝ «Տաղ․ հոգու ճանապարհ» ֆիլմի համար։

Մրցանակները հանձնեցին գիլդիայի հիմնադիր նախագահ, այսօր՝ գիլդիայի փոխնախագահ Վահագն Տեր-Հակոբյանը, կինոգետ, կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը, «Մանքի ստուդիոյի» տնօրեն Անդրանիկ Թորոսյանը, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿ

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ-դիմահարդար» ճանաչվեց Հասմիկ Ղազարյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ» ճանաչվեցին Ավետ Տոնոյանցը և Ներսես Սեդրակյանը՝ «Ամերիկացի» ֆիլմի համար։

«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն հագուստի նկարիչ» ճանաչվեց Լաուրա Աթանյանը՝ «Սևազգեստ կանայք» ֆիլմի համար։

Մրցանակները հանձնեցին գիլդիայի նախագահ Արմեն Ղազարյանը, նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, կինոպրոդյուսեր, սցենարիստ, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկան Լիանա Սմբատյանը և նկարիչ, դիզայներ, «Գյումրի արթ ուիք» միջազգային փառատոնի հիմնադիր Սարգիս Հովհաննիսյանը։

ԱՆԻՄԱՑԻՈՆ ՖԻԼՄԵՐԻ ԳԻԼԴԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԸ

«Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ» ճանաչվեց Ռոման Բալայանը՝ «Թռչող տերևների երգը» ֆիլմի համար։

«Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ» ճանաչվեց Հարութ Թումաղյանը՝ «Սևանիկ» ֆիլմի համար։

«Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» ճանաչվեց Արմինե Անդան՝ «Թռչող տերևների երգը» ֆիլմի համար։

Մրցանակները հանձնեցին գիլդիայի նախագահ Արմինե Անդան, պրոդյուսեր Հայկանուշ Ներսեսյանը, ռեժիսոր, «Մեկ կադր» կինոփառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէն և ՌեԱ փառատոնի հիմնադիր-նախագահ Վրեժ Քասունին։

ԿԻՆՈԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԻՆՈԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԳԻԼԴԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿ

«Կինոգիտական լավագույն աշխատություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Գարեգին Զաքոյանին՝ «Նռան գույնը» ֆիլմի վավերագիր պատմությունը» գիրք-ալբոմի համար։

«Կինոյի մասին լավագույն հաղորդում» անվանակարգում մրցանակը շնորհվեց բուն tv-ի՝ «Փարաջանովը և մենք» հաղորդաշարը, հեղինակ՝ Րաֆֆի Մովսիսյան։

Մրցանակները հանձնեցին կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիա-գիլդիայի նախագահ Սուսաննա Հարությունյանը և մարդաբան, մշակութաբան Լևոն Աբրահամյանը։

Հատուկ մրցանակ կինոյում ունեցած ավանդի համար՝ շնորհվեց նկարիչ դեկորատոր Աղասի Հայրապետյանին և լույսի վարպետ Դավիթ Գևորգյանին։

Մրցանակները հանձնեցին ռեժիսոր, պրոդյուսեր Վարդան Հակոբյանը և նկարիչ Արմեն Ղազարյանը։

Մրցանակաբաշխության ընթացքում ներկաներին տեսաուղերձներով դիմեցին Ատոմ Էգոյանը, Մկրտիչ Մալխասյանը, Վիգեն Չալդրանյանը, Սերժ Ավեդիքյանը։

Միջոցառման ընթացքում հիշեցին բոլոր նրանց, ովքեր անցնող տարիներին հեռացել էին կյանքից և շնորհավորեցին բոլոր հոբելյարներին։

Մասնագիտական գիլդիաները ստեղծված են իրենց շահերն ու իրավունքները պաշտպանելու համար, որ հայկական կինոն, կինոյի արտադրությունն ունենա շատ ավելի մեծ զարգացումներ:

Երեկոյի ռեժիսորն էր Հրանտ Մովսիսյանը, երեկոն վարեցին՝ դերասան Ներսես Ավետիսյանը և դերասանուհի Սաթենիկ Հազարյանին,

Միջոցառմանը աջակցել են Հանրային հեռուստաընկերությունը, «Արմենիա» հեռուստաընկերույանը, «Ա-Թի-Վի» հեռուստաընկերությանը, «Կարաս» ընկերությանը, «Բեկոն» ընկերությանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ Դավիթ ԲանուչյանԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի կինեմատոգրաֆիստների միությունՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի ուղերձները Հայ կինոյի օրվա կապակցությամբ

Հաջորդ նյութը

Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի կինոյի օրեր։

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին․ նախագիծը, ըստ գլխավոր պրոդյուսերի, ֆինանսավորվել է նրա անձնական միջոցներով։

Հաջորդ նյութը
Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի կինոյի օրեր։

Հայաստանում առաջին անգամ անցկացվում են Ղազախստանի կինոյի օրեր։

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    7 կիսումներ
    Կիսվել 3 Հրապարակել X-ում 2
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: