• Վերջին
  • Հանրաճանաչ
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Գովազդ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

07.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 14 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն ԱՊՀ

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

ԱՊՀ երկրների կինոշուկաներում տեղական ֆիլմերն ուժեղացնում են դիրքերը, մինչդեռ ռուսական կինոն բախվում է մրցակցության և տեղայնացման նոր պահանջների։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026
Բաժին՝ ԱՊՀ, Կինովարձույթ, Վերլուծություն
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը
60
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Ռուսաստանում հրապարակված ԱՊՀ երկրների կինոշուկաների նոր ուսումնասիրությունը արձանագրում է մի միտում, որն առանձին ազգային շուկաներում արդեն մի քանի տարի տեսանելի է․ հետխորհրդային ընդհանուր կինովարձութային տարածքը աստիճանաբար մասնատվում է, տեղական կինոարդյունաբերությունները զարգանում են, իսկ ռուսական կինոն այլևս չի կարող տարածաշրջանում ապավինել միայն ռուսաց լեզվին, մշակութային մոտիկությանը և նախկինում ձևավորված դիստրիբյուցիոն կապերին։

Մոսկվայի միջազգային կինոյի շաբաթվա պատվերով իրականացված հետազոտության համաձայն՝ 2026 թվականի առաջին կիսամյակում ԱՊՀ երկրներին բաժին է ընկել ռուսական ֆիլմերի արտասահմանյան ընդհանուր հավաքների ավելի քան կեսը։ 2023 թվականին տարածաշրջանի մասնաբաժինը կազմում էր մոտ 15%։

Առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես ռուսական կինոյի դիրքերի ամրապնդում ԱՊՀ-ում։ Սակայն պատկերը ավելի բարդ է։ ԱՊՀ-ի մասնաբաժնի աճը կապված է ոչ միայն այս շուկաներում ռուսական ֆիլմերի արդյունքների հետ, այլև մյուս արտասահմանյան տարածքներում դրանց հնարավորությունների կրճատման հետ։ ԱՊՀ-ից դուրս ռուսական ֆիլմերի արտասահմանյան հավաքները 2023 թվականի 17,6 մլն դոլարից նվազել են մինչև 16,6 մլն դոլար 2024-ին և շուրջ 9,7 մլն դոլար՝ 2025-ին։

Միաժամանակ ԱՊՀ երկրների ներսում ռուսական արտադրանքը կորցնում է նախկին բացառիկ դիրքը։ 2025 թվականի արդյունքներով Ռուսաստանից դուրս ԱՊՀ երկրների 50 ամենահաջող թողարկումների շարքում ռուսական ոչ մի ֆիլմ չի հայտնվել։

Ռուսական ամենահաջող ֆիլմը՝ «Գորինիչը», տարածաշրջանում հավաքել է շուրջ 34,5 մլն ռուբլի (Հայաստանում չի ցուցադրվել), մինչդեռ հենց Ռուսաստանում դրա հասույթը կազմել է մոտ 1,5 մլրդ ռուբլի։ Այս տարբերությունը ցույց է տալիս, թե որքան տարբեր կարող է լինել նույն ֆիլմի պահանջարկը ներքին և արտաքին շուկաներում։

Առավել նշանակալի է Ղազախստանի օրինակը։ Այն Ռուսաստանից հետո ԱՊՀ ամենախոշոր կինոթատրոնային շուկան է և 2025 թվականին ապահովել է Ռուսաստանը չհաշված ԱՊՀ երկրների ամբողջ բոքս-օֆիսի ավելի քան 60%-ը՝ շուրջ 8,5 մլրդ ռուբլի։

Իր չափով և առևտրային ներուժով Ղազախստանը ռուսական ֆիլմերի համար տարածաշրջանի կարևորագույն շուկաներից մեկն է։ Սակայն նույնիսկ այստեղ կառուցվածքը արագ փոխվում է։ Ղազախական ֆիլմերն արդեն ապահովում են երկրի կինոթատրոնային հավաքների շուրջ 40–45%-ը և մրցում ոչ միայն ռուսական, այլև հոլիվուդյան արտադրանքի հետ։

Ընդ որում, Ղազախստանի տեղական արտադրությունն այլևս չի սահմանափակվում մի քանի կոմերցիոն կատակերգություններով։ Շուկայում հայտնվում են քրեական դրամաներ, մարտաֆիլմեր, մելոդրամաներ, ֆանտաստիկ և աղետի ֆիլմեր։ Աստիճանաբար ձևավորվում է ամբողջական ազգային ռեպերտուար, որը կարող է սեփական հանդիսատեսին առաջարկել տարբեր ժանրեր առանց ներմուծված բովանդակությունից նախկին կախվածության։

Նման գործընթաց է տեղի ունենում նաև Ղրղզստանում։ 2022–2025 թվականներին երկրի կինովարձույթի հասույթը գրեթե քառապատկվել է, իսկ հանդիսատեսի թիվը՝ ավելի քան կրկնապատկվել։ Տեղական ֆիլմերն ավելի հաճախ են հայտնվում ամենահաջող թողարկումների շարքում։

Միաժամանակ ձևավորվում է նաև հակառակ հոսքը։ ԱՊՀ երկրների ֆիլմերը սկսել են աշխատել հենց Ռուսաստանի շուկայում։ Ղրղզական «Դրախտը մայրերի ոտքերի տակ է» ֆիլմը Ռուսաստանում հավաքել է շուրջ 85 մլն ռուբլի, իսկ դրա շարունակությունը գերազանցել է 200 մլն ռուբլու սահմանը։

Սա կարևոր փոփոխություն է, քանի որ նախկինում տարածաշրջանի կինոշուկան հիմնականում կառուցված էր միակողմանի սկզբունքով․ Ռուսաստանն արտադրում և արտահանում էր, իսկ հարևան շուկաները մեծապես ընդունում էին ռուսալեզու բովանդակությունը։ Այժմ այդ հարաբերությունը դառնում է ավելի բազմակողմ։

Հայաստանը ևս համապատասխանում է այս միտմանը։ «ԿինոՊրեսի»՝ Comscore-ի տվյալների հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ՝ 2025 թվականին տեղական արտադրությանը բաժին է ընկել Հայաստանի կինոթատրոնային ցուցադրությունների առնվազն 54,71%-ը։

Տարվա ամենահաջող ֆիլմը հայկական «Վազգեն․ Վերջին Սպարապետն» էր՝ 422 մլն դրամ հասույթով, իսկ ամենահաջող հնգյակի հիմնական մասը նույնպես կազմել են հայկական ֆիլմերը։

2026 թվականի առաջին կիսամյակում այս միտումը ավելի է ընդգծվել։ Հայաստանի կինովարձույթի ընդհանուր հասույթը մեկ տարվա ընթացքում աճել է 34,9%-ով և հասել 2,13 մլրդ դրամի, թեև նոր թողարկումների թիվը 95-ից նվազել է մինչև 67։

Կիսամյակի առաջին չորս տեղերը զբաղեցրել են հայկական ֆիլմերը՝ «Ֆուլ Հաուս․ Վայրէջք», «Կրկին փորձիր», «Զոնտիկ» և «Թունելից 13 կմ հեռավորության վրա»։ Առաջին արտասահմանյան ֆիլմը հայտնվել է միայն հինգերորդ տեղում։

Այսինքն՝ Հայաստանի կինոշուկայի աճը տեղի չի ունենում տեղական կինոյի հաշվին։ Ընդհակառակը՝ տեղական արտադրանքը այդ աճի հիմնական շարժիչներից մեկն է։

Հակառակ պատկերը կարելի է տեսնել խոշոր ռուսական թողարկումների արդյունքներում Հայաստանում։ 2026 թվականի հունվարի 1-ին Ռուսաստանում միլիարդավոր ռուբլիներ հավաքող երեք ընտանեկան ֆիլմերը հայկական շուկայում ունեցել են համեստ մեկնարկ։

«Չեբուրաշկա 2»-ը առաջին օրը հավաքել է մոտ 585 հազար դրամ, «Բուրատինոն»՝ շուրջ 128 հազար, իսկ «Պրոստոկվաշինոն»՝ ընդամենը 21,4 հազար դրամ։ Նույն օրը «Ավատար․ Կրակ և մոխիր»-ը Հայաստանում հավաքել է շուրջ 1,52 մլն դրամ։

Այս համեմատությունը ցույց է տալիս, որ ռուսական շուկայում չափազանց ճանաչելի ապրանքանիշը այլ երկրում ինքնաբերաբար չի պահպանում նույն կոմերցիոն արժեքը։

Շուկայի փոփոխությանը գումարվում է նաև լեզվական գործոնը։ Նախկինում ռուսերեն տարբերակի առկայությունը հաճախ բավարար էր նույն ֆիլմը տարածաշրջանի մի շարք երկրներում գրեթե առանց լրացուցիչ ադապտացիայի թողարկելու համար։ Այսօր ազգային շուկաները ավելի հստակ են պահանջում տեղայնացում։

Ղազախստանի «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով՝ եթե ֆիլմը կինոթատրոնում չի ցուցադրվում ղազախերեն, այն պետք է ունենա ղազախերեն կրկնօրինակում, ենթագրեր կամ արտակադրային թարգմանություն։ Այսպիսով, նույնիսկ արդեն պատրաստ ռուսալեզու ֆիլմի համար Ղազախստանը կարող է պահանջել լրացուցիչ ծախսեր։

Հայաստանում իրավական ռեժիմը տարբեր է։ Օտարալեզու ֆիլմերի պարտադիր հայերեն կրկնօրինակումը կամ ենթագրումը ամբողջ ծավալով նախատեսված է 2030 թվականից, սակայն հայերեն տեղայնացման օգտագործումը գործնականում աստիճանաբար ընդլայնվում է արդեն այսօր։

Խոշոր հոլիվուդյան ֆիլմի համար մեկ լրացուցիչ ենթագրային տարբերակի արժեքը ընդհանուր ծախսերի համեմատ գրեթե աննկատ է։ Սակայն միջին կամ փոքր ռուսական ֆիլմի դեպքում, որը տվյալ երկրում կարող է ցուցադրվել ընդամենը մի քանի կինոթատրոնում, հաշվարկն այլ է։

Դիստրիբյուտորը պետք է վճարի ենթագրերի, տեխնիկական պատրաստման, տեղական գովազդային նյութերի և մարքեթինգի համար։ Եթե սպասվող հավաքները փոքր են, նույնիսկ այդ նվազագույն ծախսերը կարող են չվերադառնալ։

Այդ պատճառով ԱՊՀ-ն գնալով ավելի դժվար է դիտարկել որպես մեկ միասնական կինովարձութային տարածք։ Այն ավելի շուտ առանձին ազգային շուկաների ամբողջություն է՝ սեփական լեզվով, օրենսդրությամբ, հանդիսատեսի նախասիրություններով, տեղական արտադրությամբ և դիստրիբյուցիոն համակարգերով։

Հետաքրքիր է նաև ռուսական մասնագիտական խոսույթում տարածված «Ռուսաստան և ԱՊՀ» ձևակերպումը, որը Ռուսաստանը կարծես առանձնացնում է նույն տարածաշրջանից։ Առևտրային տեսանկյունից այդ բաժանումը հասկանալի է․ Ռուսաստանի ներքին շուկան առանձնացվում է արտահանման տարածքներից։ Սակայն ինստիտուցիոնալ առումով Ռուսաստանն ինքն էլ ԱՊՀ մասնակից պետություն է։

Նույն առանձնահատկությունը տեսանելի է միջազգային կինոբիզնեսում։ Independent Film & Television Alliance-ի տարածքային դասակարգմամբ CIS-ի կազմում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Սա քաղաքական կամ իրավական անդամակցության սահմանում չէ, այլ ֆիլմերի և այլ տեսալսողական ստեղծագործությունների իրավունքների վաճառքի համար կիրառվող տարածքային դասակարգում։ Սակայն այն ևս ցույց է տալիս, որ միջազգային կինոբիզնեսում Ռուսաստանը կարող է դիտարկվել հենց CIS տարածքի ներսում։

Ուստի «Ռուսաստան և ԱՊՀ» ձևակերպումը ավելի շատ արտացոլում է նախկին ռուսաստանյան շուկայակենտրոն կառուցվածքը, քան տարածաշրջանի բառացի նկարագրությունը։ Եվ հենց այդ կառուցվածքն է հիմա փոխվում։

Եթե նախկինում Ռուսաստանը տարածաշրջանում կարող էր դիտարկվել որպես արտադրության, լեզվի և դիստրիբյուցիայի բնական կենտրոն, ապա այսօր Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը և մյուս երկրները ավելի ակտիվորեն են կառուցում սեփական կինեմատոգրաֆիական էկոհամակարգերը։

Ռուսական կինոն ԱՊՀ շուկաներից չի անհետանում։ Այն շարունակում է ունենալ լեզվական, մշակութային և պատմական առավելություններ, սակայն դրանք այլևս բավարար չեն։

Ռուսական ֆիլմի համար Երևանը, Ալմաթին կամ Բիշքեկը գնալով ավելի քիչ են նմանվում ներքին շուկայի շարունակությանը և ավելի շատ՝ իրական արտասահմանյան տարածքների, որտեղ անհրաժեշտ է ուսումնասիրել հանդիսատեսին, տեղայնացնել բովանդակությունը, ներդրում կատարել մարքեթինգում և մրցել ոչ միայն Հոլիվուդի, այլև տեղական կինոյի հետ։

Թերևս սա է ռուսական նոր հետազոտության ամենակարևոր եզրակացությունը․ ԱՊՀ-ում ռուսական կինոյի հիմնական մրցակիցը աստիճանաբար դառնում է հենց այն երկրների ազգային կինոն, որոնք երկար ժամանակ ընկալվել են որպես ռուսական բովանդակության բնական շուկա։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 170
Պիտակներ՝ ԱՊՀբոքս օֆիսկինովարձույթՌուսաստան
Նախորդ նյութը

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

Հաջորդ նյութը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Առնչվող Նյութեր

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
13.11.2026

Վրաստանում «Վրիժառուները» կցուցադրվեն դեկտեմբերի 17-ից՝ անգլերեն և վրացերեն։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված է միայն հունվարի 7-ին։

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամի անկախ խորհրդական Արմեն Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի ժողովուրդներ» կինոֆորումի շրջանակում անցկացված միջազգային կլոր սեղանին։

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Կինոյի հիմնադրամի շուրջ նոր վեճը բացեց հին հարցը․ եթե կանոնների մշակմանը մասնակցել է նաև ոլորտը, ինչո՞ւ պատասխան է պահանջվում միայն...

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.11.2026

«Վրիժառուների» պրեմիերան Հայաստանում նախատեսվում է հունվարի 7-ին։ Հարցեր են առաջանում Ռուսաստանի ստվերային կինովարձույթի հնարավոր ազդեցության շուրջ։

Հաջորդ նյութը
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: