• Վերջին
  • Հանրաճանաչ
Կինոթատրոնները Միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ֆիլմերի վերաբերյալ տեղեկություն են տրամադրելու Կինոյի հիմնադրամին

Կինոթատրոնները Միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ֆիլմերի վերաբերյալ տեղեկություն են տրամադրելու Կինոյի հիմնադրամին

02.10.2024
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինովարձույթ

Կինոթատրոնները Միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ֆիլմերի վերաբերյալ տեղեկություն են տրամադրելու Կինոյի հիմնադրամին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
02.10.2024
Բաժին՝ Կինովարձույթ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Կինոթատրոնները Միասնական տեղեկատվական համակարգի միջոցով ֆիլմերի վերաբերյալ տեղեկություն են տրամադրելու Կինոյի հիմնադրամին
245
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ԵՐԵՎԱՆ, 02 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԿԻՆՈՊՐԵՍ: Կառավարության հոկտեմբերի 3-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերի թվում ընդգրկված է երկու հարց՝ «Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշումները: Սա «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի շրջանակում ոլորտը համակարգող չորորդ ընդունվող կարգն է:

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, ազգային ֆիլմերի ցուցադրման, հեռարձակման տեղեկատվության հավաքագրման և վերլուծության, կինեմատոգրաֆիայի ոլորտում գովազդային բաղադրիչի կարգավորման, պետական աջակցության նպատակային ծախսի մոնիթորինգի, վերահսկման և շուկայի կարգավորման, ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, կինոսպառողների շահերի պաշտպանության, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգամանքներով:

Վերոնշյալ գոծընթացների ծավալներով պայմանավորված, առաջանում է դրանց թվայնացման և ավտոմատացման անհրաժեշտություն, իսկ իրագործման համար առաջարկվում է ստեղծել Միասնական տեղեկատվական համակարգ: Միասնական տեղեկատվական համակարգը չի նախատեսում տոմսերի վաճառք, այն ունենալու է ծրագրային փոխկապակցվածություն կինոթատրոնների գործող տոմսային համակարգի հետ՝ API-ի միջոցով: Միասնական տեղեկատվական համակարգը միտված է միայն ֆիլմերի մասին վիճակագրական տեղեկության հավաքագրմանը:

Միասնական տեղեկատվական համակարգի ամբողջական անվանումն է Կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկատվության միասնական պետական ​​ավտոմատացված տեղեկատվական համակարգ, որը կինոդահլիճներում կինոցուցադրումների և դրա մշակումն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեխնիկական միջոցների մասին կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականությունը մշակող լիազորված պետական մարմնի շտեմարաններում պարունակվող տեղեկատվության ամբողջություն է:

Նախագիծը արդեն իսկ ունի տեղեկության հավաստիության երաշխավորման իրավական հիմք՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ին սահմանվել է «Կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 2127-Ն որոշումը, իսկ 2024 թվականի հունվարի 18-ին «Վարձութային վկայական տրամադրելու և դրա գործողությունը դադարեցնելու, ֆիլմը դասակարգելու և ֆիլմի տարիքային սահմանափակման մասին նշում կատարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 92-Ն որոշումը: Այս կարգերը փոխկապակցված են և համակարգային լուծում են Միասնական տեղեկատվական համակարգի շտեմարանների ստեղծման խնդիրը:

Բացի այդ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 189.27. հոդվածով սահմանված է վարչական պատասխանատվություն:

Միասնական տեղեկատվական համակարգի օպերատոր է հանդիսանալու Հայաստանի կինոյի հիմնադրամը:

«Ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երկրորդ անգամ հանրային քննարկման դրվեց 2024 թվականի հուլիսի 16-ին:

Նախագծի սկբնական տարբերակում նախատեսվում էր, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը սահմանելու է Միասնական տեղեկատվական համակարգի գործունեության կարգը, սույն կարգով նախատեսված տեղեկությունը նշված համակարգին տրամադրելու հաճախականությունը և դրանում պարունակվող տեղեկության տրամադրման պայմանները, Միասնական տեղեկատվական համակարգի շահագործման և ֆիլմ ցուցադրողի կողմից տեղեկության փոխանցման ժամանակ օգտագործվող տեխնիկական միջոցների, ծրագրային ապահովման, տեղեկատվության պաշտպանության միջոցների (այդ թվում՝ չթույլատրված մուտքից) նկատմամբ պահանջները, ֆիլմ ցուցադրողի և համակարգի օպերատորի միջև տեղեկության փոխանակման կարգը:

Համակարգը արդեն իսկ ներկայացվել է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդին, որը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության թվային վերափոխման, թվային (էլեկտրոնային) հասարակության և տնտեսության ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների և ծրագրերի, ինչպես նաև ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցության ու մասնավոր հատվածի հետ երկխոսության համակարգման նպատակով:

Որոշումը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:

Որոշման նախագիծը հնարավոր է ներբեռնել այստեղից:

Ոլորտային երկրորդ հարցն է Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդի կազմի հաստատման ժամկետի երկարաձգումը: Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի վերակազմավորելու և կանոնադրությունը հաստատելու մասին» N 618-Ա որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետում «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով:

2024 թվականի մայիսի 2-ից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել են «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի վերակազմավորելու աշխատանքները: Սահմանված ժամկետների համաձայն 2024 թվականի հուլիսի 15-ին Հիմնադրամը գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Գրանցման պահից մեկնարկել են ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 — Ա որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետով պահանջվող գործընթացները, սակայն աշխատանքային քննարկումների արդյունքում անհրաժեշտություն է առաջացել լրամշակել «Կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների, կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների և կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն ու գնահատման չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը, որի մշակման աշխատանքները գրեթե ամփոփման փուլում էին, այնուհետև նախագիծը շրջանառվել է՝ կարծիքների հավաքագրման նպատակով: ՀՀ արդարադատության նախարարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրամանի նախագծի հանրային քննարկումն ավարտվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին և համապատասխան տեղեկանքը գեներացվել է 2024 թվականի սեպտեմբերի 3-ին: Միաժամանակ, իրականացվել են լրացուցիչ քննարկումներ Հայաստանի կինոյի հիմնադրամի և ոլորտի մասնագետների հետ՝ հիմնադրամի նախագծի մաս հանդիսացող կինեմատոգրաֆիայի ոլորտի մասնագետների գնահատման չափանիշների վերաբերյալ, որով պայմանավորված հրամանի նախագծի մշակման աշխատանքների համար պահանջվել է նախատեսվածից ավելի երկար ժամանակ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 — Ա որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետի փոփոխությունը չի հակասում «Հիմնադրամների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, ակնկալվում է ՀՀ կառավարության կողմից որոշման նախագծի ընդունումը, որի դեպքում հնարավոր կլինի «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերի պատշաճ կատարումը, որից հետո՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի N 618 — Ա որոշման 9-րդ կետի 3-րդ ենթակետի հանձնարարականի կատարումը՝ ժամկետում:

Որոշման նախագիծը հնարավոր է ներբեռնել այստեղից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 22
Աղբյուր՝ E-GOV.AM
Պիտակներ՝ Կինեմատոգրաֆիայի մասին օրենքկինոյի մասին օրենքկինովարձույթՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամօրենքօրենքի նախագիծ
Նախորդ նյութը

ՌԴ-ում «դատարկախոսություն» են որակել Հայաստանի կինոյի հիմնադրամի ներկայացուցչի առաջարկը

Հաջորդ նյութը

Մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման նպատակով

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Հաջորդ նյութը
Մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման նպատակով

Մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման նպատակով

  • «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: