• Վերջին
  • Հանրաճանաչ
«Հայֆիլմ» և երկու կինոթատրոն. Պետգույքը սահմանում է 2024-2026 թթ. կառավարման ծրագիրը

«Հայֆիլմ» և երկու կինոթատրոն. Պետգույքը սահմանում է 2024-2026 թթ. կառավարման ծրագիրը

16.10.2023
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 26 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

«Հայֆիլմ» և երկու կինոթատրոն. Պետգույքը սահմանում է 2024-2026 թթ. կառավարման ծրագիրը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.10.2023
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
«Հայֆիլմ» և երկու կինոթատրոն. Պետգույքը սահմանում է 2024-2026 թթ. կառավարման ծրագիրը
24
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Սեպտեմբերի 25-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել էր «Պետական գույքի կառավարման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ տեղ են գտել երեք ոլորտային կառույց: Քվեարկությունը ավարտվել է հոկտեմբերի 10-ին 3 դեմ ձայնով:

Նշված փաստաթղթում կրկին տեղ է գտել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն (ցանկ №3), որի առաջարկության բովանդակությունը մնում է անփոփոխ՝ մասնավորեցնել կամ լուծարել:

Համաձայն փաստաթղթի «պետական գույքի առանձին օբյեկտների օգտագործման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է՝ հստակեցնել պետական գույքի կազմն ու կառուցվածքը և միաժամանակ, օպտիմալացնել այդ քանակը՝ հիմք ընդունելով պետության կողմից հստակ սահմանված գործառույթների իրականացման անհրաժեշտությունը, ինչի հետ կապված իրականացնել հետևյալ միջոցառումները`

3)  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) տնօրինությանը հանձնել չօգտագործվող կամ ըստ նպատակային նշանակության չօգտագործվող կամ մասնակիորեն օգտագործվող պետական անշարժ գույքը` համաձայն N 3 ցանկի,

ա. պետական մարմինների և մարզպետարանների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը  (որոնք ունեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում) Կոմիտեի տնօրինությանը հանձնել համաձայն Կառավարության 2006 թվականի հունիսի 26-ի N 346-Ն որոշման հավելված 1-ի,

բ. պետական մարմինների և մարզպետարանների ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը (որոնք չունեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում) Կոմիտեի տնօրինությանը հանձնել գրանցման աշխատանքները կատարելուց հետո, իսկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման աշխատանքները իրականացնել և ավարտին հասցնել համաձայն Կառավարության  2006 թվականի հունիսի 26-ի N 346-Ն որոշման հավելված N 2-ի։»

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով «Հայֆիլմ» կինոստուդիան ընդգրկվեց «Ակադեմիական քաղաք» կրթական նախագծի մեջ և այնուհետև 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազության կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե՝ «Հայֆիլմի» հափշտակության վերաբերյալ:

Բացի «Հայֆիլմ» կինոստուդիայից ցանկում շարունակում են հիշատակվել Հրազդան քաղաքի երկու կինոթատրոնները՝ «Հրազդան» և «Բարեկամություն»: «Մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից ստանձնած պարտավորությունները» բաժնում նշվում է «պրոֆիլի պահպանում»:

«Հրազդան» և «Բարեկամություն» կինոթատրոնները մասնավորեցվել են 2004 թվականի հոկտեմբերի 14-ի 1491-Ն Անդրանիկ Մարգարյանի Կառավարության որոշումով: Համաձայն այդ որոշման սեփականատերը պարտավորվում էր պահպանել պրոֆիլը առնվազն 20 տարով (լրանում է 2024 թվականին) ու ներդնել գումար:

Պետական գույքի կառավարման ցուցակները հաստատելիս պահպանվում էր «պրոֆիլի պահպանում» հասկացությունը, սակայն 2018 թվականի սեպտեմբերի 5-ին Ազգային Ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման տարեկան հաշվետվությունը» հաստատելու հարցը քննարկելիս հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը մասնավորեցված օբյեկտների հետ կապված դժգոհեց. «Օբյեկտներ կան, որ օտարում ենք, պայման ենք դնում, որ պետք է պրոֆիլը պահպանվի, բայց այն, ըստ էության, չի պահպանվում. «Օրինակ, Հրազդանի կ/թ-ը օտարել ենք, պայման ենք դրել պրոֆիլը պահպանել, հաշվետվության մեջ գրված է՝ պրոֆիլը պահպանված է: Սա նշանակում է, որ գնորդը չի՞ դիմել պրոֆիլը փոխելու, թե՞ նա իրականում էլ գործում էիր պրոֆիլով: Կինո «Հայրենիքի» սեփականաշնորհման ժամանակ գրել են՝ պրոֆիլի պահպանում: Գիտե՞ք ոնց են պրոֆիլը պահպանում, մի անկյունում դրել են մի հատ փլեյեր ու էկրան, հնդկական ֆիլմեր են ցուցադրում, ամբողջ մնացած տարածքը օգտագործվում է առեւտրի համար, մարդը ասում է՝ պրոֆիլը պահպանված է…Գոնե գործունեության ծավալի 50-60 տոկոսը պետք է պահպանի»:

Իսկ 2019 թվականի հունիսի 16-ին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Բարեկամություն» կինոթատրոնում: Այրվել են շինության փայտե առաստաղը (մոտ 800 քմ), ներքին երեսպատումը (մոտ 600 քմ) և բեմահարթակը (մոտ 40 քմ):

Եթե «Բարեկամություն» կինոթատրոնը իր մասնագիտական ուղղվածության գործունեությունը չէր ծավալում արդեն 20 տարի, իսկ 2019 վնասվել էր հրդեհից, ապա ինչպե՞ս է այն շարունակում պահպանել պրոֆիլը: Ի՞նչ է հասկացվում «պրոֆիլի պահպանում» բառակապակցության տակ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 28
Պիտակներ՝ լրահոսկինոթատրոնՀայաստանՀայֆիլմՊետգույք
Նախորդ նյութը

Իրանում սեփական տանը սպանել են ռեժիսոր Մեհրջուիին և նրա կնոջը

Հաջորդ նյութը

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հեղինակ՝ KinoPress Staff
15.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի վեց մեծարվողներից մեկն է։

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

Հաջորդ նյութը
Ռեժիսորներն ընդդեմ Կինոկենտրոնի. Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի հայտարարությունը

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը

  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: