• Վերջին
  • Հանրաճանաչ
Սերգեյ Փարաջանովի արձանի բացմամբ ազդարարվեց մեծանուն արվեստագետի 100-ամյակի միջոցառումների մեկնարկը

Սերգեյ Փարաջանովի արձանի բացմամբ ազդարարվեց մեծանուն արվեստագետի 100-ամյակի միջոցառումների մեկնարկը

09.01.2024
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գովազդ
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 25 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ

Սերգեյ Փարաջանովի արձանի բացմամբ ազդարարվեց մեծանուն արվեստագետի 100-ամյակի միջոցառումների մեկնարկը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.01.2024
Բաժին՝ Կինոմիջոցառումներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
Սերգեյ Փարաջանովի արձանի բացմամբ ազդարարվեց մեծանուն արվեստագետի 100-ամյակի միջոցառումների մեկնարկը
25
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Տարին հոբելյանական է. այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն է: Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է Երևանի Կինոյի տանը՝ Փարաջանովի արձանի բացմամբ (քանդակագործ՝ Արա Ալեքյան):

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակութասեր հանրություն:

«Իրավամբ, շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ նշում ենք Մաեստրոյի 100-ամյակը: 2023-24 թթ. առհասարակ այնպես է համընկել, որ մեր երեք մեծերի՝ Արամ Խաչատուրյանի, Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյաններն են. մարդիկ, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը ներկայանում և ճանաչելի է դառնում ամբողջ աշխարհին, որոնց անուններն անմիջապես ասոցացվում են Հայաստանի և հայ ժողովրդի հետ»,- ողջույնի խոսքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որոնք հաստատվել են կառավարական հանձնաժողովի կողմից, անցկացվելու են ամբողջ տարվա ընթացքում՝ թե՛ ՀՀ տարածքում, թե՛ արտերկրում, մասնավորապես Վրաստանում և Ֆրանսիայում, որտեղ արդեն իսկ նախանշված միջոցառումներ կան: Հոբելյանական միջոցառումների շրջանակում կառավարական հանձնաժողովի կողմից հաստատվել է ավելի քան 30 ծրագիր:

«Փորձել ենք մեր մեծերին նվիրված հոբելյանական որոշ միջոցառումներ միավորել՝ այդ կերպ ավելի հանրահռչակելով նրանց արվեստն ու ստեղծագործական ուղին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկի կապակցությամբ` շեշտելով, որ փարաջանովյան տարին դիտարժան է լինելու:

«Տարվա ընթացքում սպասվում են մի շարք հրաշալի իրադարձություններ՝ արժևորելու այն մեծագույն արվեստը, որը շարունակում է ապրել, ապրեցնել ու ոգեշնչել բազմաթիվ երիտասարդների: Նախորդ տարի Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում ևս բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացրել: Հայ կինոյի 100-ամյակի ամփոփումը, Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումների շարունակությամբ, ցույց է տալիս կինոյի ոլորտում զարգացման միտումները, որը կարևոր է պետական քաղաքականության տեսանկյունից»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախորդ տարի ավելի քան 70 տոկոսով մեծացել է հայկական ֆիլմերի մասնակցությունը միջազգային կինոփառատոներին:

«Միջազգային տարբեր հեղինակավոր փառատոներում հայկական ավելի քան 10 ֆիլմեր շուրջ 28 մրցանակ են շահել: Մեր երիտասարդ ռեժիսորներից Շողակաթ Վարդանյանի ֆիլմն աշխարհի թերևս ամենահեղինակավոր փաստավավերագրական ֆիլմերի փառատոնում արժանացել է մրցանակի: Հիմա բոլորս անհամբեր սպասում ենք մեր հաջորդ ֆիլմի հաջողությանը. Հայաստանում արտադրված և ամբողջությամբ հայկական «Ամերիկացի» ֆիլմն այս պահին արդեն հայտնվել է գեղարվեստական ֆիլմերի «Օսկար» մրցանակաբաշխության կարճ ցանկում, իսկ սա հայկական կինոյի համար լուրջ հաջողություն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև օրենսդրական ոլորտի բարեփոխումներին՝ տեղեկացնելով, որ նախորդ տարի կինոյի ոլորտի զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր են ձևավորվել: Կատարված օրենսդրական փոփոխությամբ կինոարտադրության ոլորտում սահմանվել է ֆիլմարտադրության ներդրումների և ծախսերի վերադարձի հնարավորություն (cash rebate): ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ այս ուղղությամբ արդեն իսկ առկա է համագործակցություն և Հայաստանում նախատեսված է իրականացնել մի շարք միջազգային ծրագրեր կինոյի ոլորտում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նախատեսվում է Կինոյի տան հրապարակում Աստղային պուրակ հիմնել, իսկ Կինոյի տան դիմացի հրապարակն անվանակոչել «Նռան գույնի հրապարակ», որի առաջարկն ուղարկվել է Երևանի քաղաքապետարան: Նույն հրապարակում նախատեսվում է տեղադրել նաև Փարաջանովի արձանը, որն այս պահին տեղադրված է Կինոյի տան նախասրահում:

Ի նշանավորումն Փարաջանովի արվեստի` նոր հրապարակը կխորհրդանշի հայկական կինոյի զարգացումը և կդառնա հանրության սիրելի վայրերից մեկը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ևս շնորհավորել է հոբելյանական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով Սերգեյ Փարաջանովի արձանի բացումը, ինչը, ըստ նրա, երջանկահիշատակ Զավեն Սարգսյանի՝ Փարաջանովի թանգարանի հիմնադիր-տնօրենի մեծագույն երազանքն է եղել:

Արձանի բացմանը հաջորդել է Դավիթ Գալստյանի «Ջոկոնդա. կերպափոխումներ» ցուցահանդեսը։ Հյուրերը դիտել են ստեղծագործություններ Սերգեյ Փարաջանովի «Մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից» շարքից, ինչպես նաև այդ շարքից ոգեշնչված արվեստագետ Դավիթ Գալստյանի աշխատանքները՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։

Դավիթ Գալստյանը փարաջանովյան դրվագների մոտիվներով իրականացնում է իր սեփական երկխոսությունը արհեստական բանականության հետ՝ շարունակելով կերպափոխումները, որոնք Փարաջանովը սկսել էր բանտում և ավարտել ազատության մեջ։ Ցուցադրության մուտքն ազատ է, այն բաց կլինի մինչև հունվարի 16-ը։

Նշենք, որ հունվարի 9-ին` Վարպետի ծննդյան օրը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մշակույթի ոլորտի մի շարք ներկայացուցիչներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում խնկարկել և ծաղիկներ են խոնարհել Սերգեյ Փարաջանովի հիշատակին:

Նշանավոր օրվա առթիվ «Մոսկվա» կինոթատրոնին հարող տարածքում գործում է ֆոտոտաղավար, անցկացվում է հարիսայի հյուրասիրություն, շարժական ինստալյացիա/պերֆորմանս՝ Երևանի կենտրոնական փողոցներով՝ կեսօրին և երեկոյան ժամերին:

Կինոյի տանը անցկացվում են նաև կինոդիտումներ, որոնց ընթացքում ցուցադրվում են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբը», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», «Արաբեսկներ Փիրոսմանի թեմաներով», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմերը և Սերժ Ավեդիկյանի ու Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 9
Աղբյուր՝ ԿԳՄՍ մամուլի ծառայություն
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունԿինոկենտրոնՀայաստանՀայաստանի ազգային կինոկենտրոնՀայաստանի կինեմատոգրաֆիստների միություն
Նախորդ նյութը

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների մեկնարկ

Հաջորդ նյութը

Սկանդալ «Ղազախֆիլմում». կինոստուդիայի տարածքում ավտոմեքենաների տաքսոպարկ են գտել

Առնչվող Նյութեր

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Ֆրանսիայում կայացած առաջին Lumière Summit-ի՝ կինոյի ապագային վերաբերող վեց միջազգային հռչակագրերին։

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.09.2026

2026-ի առաջին կիսամյակում Հայաստանի կինովարձույթի հասույթը կազմել է 2,13 մլրդ դրամ՝ մեկ տարվա ընթացքում աճելով 34,9%-ով՝ ավելի քիչ նոր թողարկումներով։

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
16.09.2026

Հայաստանը ներկայացվել է Վենետիկի կինոարդյունաբերական հարթակներում, սակայն ԿԳՄՍՆ-ն ու Կինոյի հիմնադրամը չեն անդրադարձել այդ մասնակցությանը։

Հաջորդ նյութը
Ղազախստանցի կինեմատոգրաֆիստները հանդիպել են «Ղազախֆիլմում»՝ արդյունաբերության խնդիրները քննարկելու համար

Սկանդալ «Ղազախֆիլմում». կինոստուդիայի տարածքում ավտոմեքենաների տաքսոպարկ են գտել

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    11 կիսումներ
    Կիսվել 4 Հրապարակել X-ում 3
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    45 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Հայկական անիմացիայի 9 դասական ֆիլմ կցուցադրվի Անսիի փառատոնի Classics ծրագրում

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Հասկացանք, որ այդ ֆիլմերը ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են պատկանում»․ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը՝ Անսիի ծրագրի մասին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: