• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայկինոյի օպերատոր Լևոն Աթոյանցը նշում է իր 90 ամյակը

Հայկինոյի օպերատոր Լևոն Աթոյանցը նշում է իր 90 ամյակը

13.09.2020
Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

15.11.2026
Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

15.11.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Գովազդ
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 15 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ

Հայկինոյի օպերատոր Լևոն Աթոյանցը նշում է իր 90 ամյակը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
13.09.2020
Բաժին՝ Կինոմիջոցառումներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Հայկինոյի օպերատոր Լևոն Աթոյանցը նշում է իր 90 ամյակը
0
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Եթե համացանցում որոնեք Լևոն Աթոյանցի անունը, նրա կողքին կհայտնվեն «լեգենդ», «պաշտամունքային կինոօպերատոր», «հայկական կինոյի ականավոր գործիչ» բառերը: Սեպտեմբերի 9-ին վաստակաշատ արվեստագետ, Հայկինոյի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը նշում էր ծննդյան 90-ամյակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով վաստակաշատ արվեստագետը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, որն դրամական պարգևի հետ կինոօպերատորին հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և տեղակալ Արա Խզմալյանը։

Շնորհակալություն հայտնելով պարգևի և գնահատանքի համար՝ Լևոն Աթոյանցը ասել է. «Կյանքիս 90 տարիների ընթացքում ես վերջապես փոփոխություն եմ տեսնում. առաջին անգամ արժանանում եմ պետական այս մակարդակի ուշադրության և պարգևի»։

ԿինոՊրեսը շնորհավորում է պարոն Աթոյանցին և մաղթում է ամուր առողջություն:

Լևոն Աթոյանցը նկարահանել է ավելի քան 30 գեղարվեստական և վավերագրական ֆիլմ, որոնց թվում են հայկական Ոսկե կինոֆոնդը կազմող հայտնի, սիրված ֆիլմերը՝ «Զինվորն ու փիղը», «Հեղնար աղբյուրը», «Մորգանի Խնամին», «Սպիտակ ափեր» / «Ջուրը մեր հանապազօրյա», «Քաոս», «Խոշոր շահում», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո», «Տխուր փողոցի լուսաբացը»

Հուլիսին մեկնարկել էր ստորագրահավաք Լևոն Աթոյանցի 90 ամյակի առթիվ: Ստորև ներկայացնում ենք տեքստը և ստորագրած անձանց անունները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն Վարչապետ, ս․թ․ սեպտեմբերի 9-ին լրանում է հայկական կինոյի նահապետերից մեկի, կինոօպերատոր Լևոն Աթոյանցի ծննդյան 90 ամյակը։

Աթոյանցը նկարահանել է 20 գեղարվեստական և շուրջ մեկ տասնյակ վավերագրական ֆիլմեր, որոնք Հայկական կինոյի անքակտելի գործեր են.(ֆիլմացանկը կցված է նամակին)

Վարպետ օպերատորը, մասնագիտական գործունեությանը համընթաց, իր փորձը և մասնագիտական նրբությունները մշտապես հաղորդել է երիտասարդ կինոօպերատորներին, դրանով իսկ ներդրում բերելով մի քանի սերունդների մասնագիտական կրթմանը և կայացմանը։ Այսօր էլ նա լավատեղյակ է երիտասարդ կինեմատոգրաֆիստների նոր ֆիլմերին, համաշխարհային կինոյի ընթացքին։

Բացառիկ համեստությունը, սկզբունքայնությունը, կինոարվեստին անտրտունջ ծառայելը և արդարության սրված զգացումն են մշտապես եղել Լևոն Աթոյանցի կյանքի ուղեկիցները: Պետական պարգևներ կամ մեծարում ստանալու ակնկալիքով նա երբեք չի հայտնվել որևէ քաղաքական ճամբարում և իշխանության միջանցքներում, չի ակնկալել և չի ստացել դրանք։ Սակայն, կարծում ենք, աներկբա է, որ վարպետի ապրած կյանքը և մեզ թողած կինոժառանգությունն արժանի են պատվելի գնահատականի։

Մեծարգո պարոն Վարչապետ, Հայաստանի և աշխարհասփյուռ հայ կինոգործիչների անունից դիմում ենք Ձեզ՝ հայկական կինոյում ունեցած ծանրակշիռ վաստակի և ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ կինոօպերատոր Լևոն Աթոյանցին պատշաճ գնահատանքի արժանացնելու համար։

Դիմողներ՝

  1. Արթուր Դեր Թումասյան / կինոռեժիսոր ԱՄՆ
  2. Արտյոմ Մելքումյան / կինոօպերատոր ՀՀ
  3. Սաթիկ Ստեփանյան / կինոճարտարագետ ՀՀ
  4. Արտյոմ Ազարյան/ դերասան ՀՀ
  5. Հայկ Կիրակոսյան /շարժապատկերիչ ԹՀ
  6. Թերեզա Մնացականյան/ վարպետ վերականգնող (ազգային արխիվ, կինոյի բաժին) ՀՀ
  7. Մանվել Սարիբեկյան/ կինոպրոդյուսեր ՀՀ
  8. Գայանե Առաքելյան/ ռեժիսոր, սցենարիստ,պրոդյուսեր ՀՀ
  9. Մարտին Հուրիխանյան/ կինոխմբագիր, լրագրող ՀՀ
  10. Ռազմիկ Աբրահամյան/ կինոխմբագիր ՀՀ
  11. Գագիկ Ստեփանյան / կինոռեժիսոր, սցենարիստ, կինոխմբագիր ՀՀ
  12. Քնարիկ Միրզոյան/ սցենարիստ ՀՀ13. Դավիթ Մաթևոսյան/ ռեժիսոր ՀՀ
  13. Հովհաննես Գալստյան/ կինոռեժիսոր,պրոդյուսեր ՀՀ
  14. Արուսյակ Սիմոնյան — ռեժիսոր, ՀՀ
  15. Աշոտ Ադամյան/ռեժիսոր, դերասան ԱՄՆ
  16. Արմեն Ադիլխանյան/պրոդյուսեր ՌԴ
  17. Սարգիս Սարգսյան ԱՄՆ

12.07.2020 թվականի դրությամբ նախաձեռնությունը հավանության են արժանացրել Լևոն Աթոյանցին ճանաչող ևս 46 ֆեյսբուքյան օգտատեր:

Օգոստոսի 12-ին ԿԳՄՍ նախարարությունը պատասխանել է, որ «առաջարկը ընդունվել է ի գիտություն և սահմանված կարգով կքննարկվի ՀՀ պետական պարգևի և պատվավոր կոչման առաջադրվող թեկնածուների նախագիրծը կազմելիս»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 58
Պիտակներ՝ Լևոն ԱթոյանցկինոօպերատորՀայկինոՀայֆիլմօպերատոր
Նախորդ նյութը

«ՄԷԿ ԿԱԴՐ» փառատոնը ներկայացրել է հաղթողներին

Հաջորդ նյութը

Կինոթատրոնները վերսկսում են իրենց գործունեությունը

Առնչվող Նյութեր

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հեղինակ՝ KinoPress Staff
15.11.2026

Հայաստանի կինոգործիչների միության նոյեմբերի 28-ին կայանալիք ժողովում կընտրվեն միության նախագահը, վարչության և վերստուգող հանձնաժողովի անդամները։

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ազգային ներկայացուցիչ․ նշանակման մասին առանձին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։

Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
12.11.2026

2027-ի նախագծով կինեմատոգրաֆիային նախատեսվում է 1,098 մլրդ դրամ․ մշակույթին բաժին է ընկնում ԿԳՄՍՆ բյուջեի 5,5%-ը, կրթությանը՝ ավելի քան 80%-ը։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

ԿԳՄՍՆ-ի կինոյի ոլորտին առնչվող երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի․ հարցազրույցի հասած երկու թեկնածուներից ոչ մեկը չի անցել փուլը։

Հաջորդ նյութը
Կինոթատրոնները վերսկսում են իրենց գործունեությունը

Կինոթատրոնները վերսկսում են իրենց գործունեությունը

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: