• Վերջին
  • Հանրաճանաչ
Երևանում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին

Երևանում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին

02.11.2023
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Գովազդ
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Երևանում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
02.11.2023
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Կինոմիջոցառումներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Երևանում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին
15
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նոյեմբերի 2-3-ը Երևանում անցկացնում է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։

Համաժողովը մեկնարկել է նոյեմբերի 2-ին, որին մասնակցում են Եվրոպայի և Ասիայի երկրների կինոլորտի առաջատար մասնագետները։ Այս հարթակը մեկտեղել է արտերկրի և հայրենական կինոլորտի ներկայացուցիչներին, կինոյի պատմաբաններին, կինոգետներին և ոլորտն ուսումնասիրող մասնագետներին: Օրակարգում քննարկվելու են կինոյի զարգացման, պահպանման ու տարածման նորագույն ուղիները, ինչպես նաև նոր դարաշրջանում՝ ժամանակակից կինոյի զարգացման, տարածման, համարտադրության խնդիրները:

Համաժողովը բացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձով՝ ուղղված համաժողովի մասնակիցներին: Ողջունելով կինոլորտում քաղաքականություն մշակող, կիրարկող և կինոլորտը ներկայացնող մասնագետներին՝ նախարարը նշել է, որ բոլորին միավորել և Հայաստան է բերել Հայ կինոն, որն այս տարի նշում է հիմնադրման 100-ամյակը. «Մեզ համար անչափ կարևոր է, որ այս իրադարձությունը Հայաստանի հետ միասին նշում է աշխարհի մշակութային հանրությունը, ինչի վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների և նշանավոր անձանց ցանկում։ Մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել հոբելյանական ծրագրերի իրականացմանը։ Հայկական կինոն ներկայացվեց բազմաթիվ միջազգային կինոփառատոներին, կայացան բազմաբնույթ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, պատրաստվեցին և հրապարակվեցին գրքեր ու պատկերագրքեր՝ հայ կինոյի պատմության և երախտավորների մասին»։

Նախարարը խորհրդանշական է համարել՝ հոբելյանական միջոցառումների եզրափակումը միջազգային գիտաժողովով, ինչը, իրավամբ, Հայ կինոյի արժևորումն է ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգում։

«Հայ կինոյի 100-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը լավագույն հնարավորությունն է կրկին վերարժևորելու մեր կինոժառանգությունը, առհասարակ խոսելու կինոլորտի խնդիրների և ձեռքբերումների մասին, կիսվելու այն փորձառությամբ, որն ունեն երկրները՝ կինոլորտը զարգացնելու համար: Շնորհավորում եմ բոլորին գիտաժողովի բացման կապակցությամբ և մաղթում հետաքրքիր, արդյունավետ աշխատանք»,- ասված էր նախարարի ուղերձում, որն ընթերցել է նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել կինոլորտի մասնագետներին՝ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված համաժողովին իրենց մասնակցությունը բերելու համար. «Հայ կինոն 100 տարեկան է, ինչը, իրավամբ, առիթ է հպարտանալու մեկդարյա հարուստ կինոժառանգությամբ: 100 տարվա ընթացքում, սկսած համր ֆիլմերից, մեր ֆիլմերը շարունակում են ներկայանալ միջազգային լավագույն հարթակներում՝ գրանցելով հաջողություններ»:

Շուշանիկ Միրզախանյանը ներկայացրել է վերջին տարիների, մասնավորապես՝ 2019 թվականից ի վեր Հայաստանի ազգային կինոկենտրոնում առկա նոր գործընթացները, որոնց առանցքում միջազգային չափանիշներին համահունչ ֆիլմերի վերականգնմանն ու 100-ամյա կինոժառանգության հանրահռչակմանն ուղղված աշխատանքներն և ձեռքբերումներն են աշխարհի հեղինակավոր հարթակներում: Այս համատեքստում տնօրենը մատնանշել է վերականգնված և տարբեր հեղինակավոր հարթակներում ներկայացված ֆիլմերը և հավելել, որ այդ համագործակցությունները շարունակական են՝ արձանագրելով. «Վաղը MoMA թանգարանում առաջին անգամ կցուցադրվի մեր կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը ժապավենային տարբերակով»։

Համաժողովին տեսակապի միջոցով ողջույնի խոսք է հղել նաև Եվրոպայի աուդիովիզուալ օբսերվատորիայի տնօրեն Սուսաննա Նիկոլչևը: Իր խոսքում Սուսաննա Նիկոլչևն անդրադարձել է նաև կինոարտադրությանն առնչվող մի շարք հարցերի:

Հայ կինոյի նորովի բացահայտման և հարյուրամյա հայկական կինոժառանգության վերագնահատման, կինոյի պատմության փուլերն ու դրանց կարևորությունը համաշխարհային կինոյի ներկապնակում ներկայացրել են համաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում:

«Հայ կինո 100» խորագրի ներքո զեկուցումներով հանդես են եկել կինոլորտի անվանի մասնագետներ Ժոել Շապրոն («Խորհրդային և հետխորհրդային հայկական ֆիլմերը Կաննի կինոփառատոնում և ֆրանսիական կինոթատրոններում»), Անետա Երզնկյանը («Հայ կինո 100. ավանդույթներ և նորարարություններ»), Անուշ Վարդանյանը (««Նամուս»-ը որպես մետասյուժե․ հայկական առաջին ֆիլմերի առասպելաբանական ծագումը»), Սեմ Գոֆֆը («Կապ հաստատել․ ներկայացնելով հայ կինոյի գոհարները միջազգային հանդիսատեսին») թեմաներով:

Կինոժառանգության պահպանման, վերականգնման և տարածման մեխանիզմները թեմայով զեկուցումները ներկայացրել են Գրիգորի Կակաբաձեն («Կինոժառանգություն․ ոչնչացում և վերականգնում»), Թեջաս Պագարը («Ֆիլմերի պահպանումը՝ որպես մշակութային ժառանգության մաս»), Անկե Հանը («Կինոժառանգությունն առցանց»), Պետր Ռիժենկովը («8K սկանավորումը՝ որպես արխիվների պահպանման և դրամայնացման երաշխիք»), Դենիել Բըրդը («Ընդդեմ վերականգնման, կամ ինչպես ես սովորեցի դադարել անհանգստանալ և սիրել քերծվածքները»), Լուկաշ Սերանկան («Լեհ-հայկական համագործակցությունը կինոժառանգության վերականգնման գործում»), Սեսիլիա Չենչիարելլին («Փարաջանովի «Նռան գույնի» անհնարին վերականգնումը»), Նաիրի Գալստյանը ( «Սերգեյ Փարաջանովի հայկական պարադոքսը»):

Համաժողովի առանցքային թեմաներից է նաև կանանց ներդրումը կինոյում. Ֆրանսուազա Նավայլ («Կանանց ներդրումը կինոյում», Լեոնարդո Ֆիլաստո՝ «Կինոյի այլ պատմությունը»), Կարեն Ավետիսյան («Գենդերային պարիտետի քաղաքականության միտումները միջազգային կինոփառատոներում»), Սոնա Կարապողոսյան («Կանայք հայկական անիմացիայում»), Աննա Բախշյան («Հայկական համր կինոյի առաջատար դերասանուհիները»), Ջոզեփ Օվեն («Զրկված լինելու արվեստը․ Վիտալինա Վարելայի և Պեդրո Կոշտայի համագործակցությունը»), Անահիտ Աբադ («Կին ռեժիսորները իրանական կինոյում»):

Համաժողովի երկրորդ օրը տեղի կունենան պանելային քննարկումներ՝ «Պետական քաղաքականությունն ու կառավարման համակարգերը տեսալսողական ոլորտում», «Կինոարտադրության զարգացման և կինոարտադրանքի տարածման մեխանիզմներն և հեռանկարները», «Ֆիլմերի համատեղ արտադրությունը որպես միջմշակութային համագործակցության խթանման միջոց», «Կինոժառանգության վերականգնում․ մարտահրավերներ և հնարավորություններ», «Կինոժառանգության վերականգնում․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմաներով: Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված համաժողովը կամփոփվի կլոր-սեղան քննարկմամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 14
Աղբյուր՝ ԿԳՄՍ նախարարություն
Պիտակներ՝ լրահոսԿԳՄՍ նախարարությունկինոժառանգությունԿինոկենտրոնՀայաստանՀայաստանի ազգային կինոկենտրոն
Նախորդ նյութը

Բեկնազարյանի «Խաս Փուշ» ֆիլմը MoMA թանգարանում

Հաջորդ նյութը

Հաստատվեց 18 ֆիլմի պետական ֆինանսավորման աջակցությունը

Առնչվող Նյութեր

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.10.2026

Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը Հայաստանում կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը՝ 11 ազգային փոքրամասնություններին նվիրված ֆիլմերով։

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

2026-ի պետական աջակցության մրցույթի հայտերի ընդունումից մեկ ամիս անց փորձագիտական կազմերը դեռ չեն հրապարակվել, իսկ կանոնակարգային ժամկետները մրցույթի ավարտը հասցնում...

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Հեղինակ՝ KinoPress Staff
04.10.2026

Golden Globes Silk Road Tribute Gala-ն կանցկացվի հոկտեմբերի 23–24-ը Տաշքենդում՝ ներկայացնելով Կենտրոնական Ասիայի և Կովկասի կինոյի ու հեռուստատեսության ձեռքբերումները։

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

ԱՊՀ երկրների կինոշուկաներում տեղական ֆիլմերն ուժեղացնում են դիրքերը, մինչդեռ ռուսական կինոն բախվում է մրցակցության և տեղայնացման նոր պահանջների։

Հաջորդ նյութը
Կինոկենտրոնը ներկայացրել է 2019-2020 թթ. ֆիլմերի շոուրիլը. բացառիկ կադրեր «Զուլալի» և «Չնչիկ» ֆիլմերից

Հաստատվեց 18 ֆիլմի պետական ֆինանսավորման աջակցությունը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    27 կիսումներ
    Կիսվել 11 Հրապարակել X-ում 7
  • Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    45 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: