• Վերջին
  • Հանրաճանաչ
OnOff ստուդիայի «Զակո»-ն կկենդանանա օսկարակիր պրոդյուսերի մասնակցությամբ

OnOff ստուդիայի «Զակո»-ն կկենդանանա օսկարակիր պրոդյուսերի մասնակցությամբ

07.03.2025
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 25 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

OnOff ստուդիայի «Զակո»-ն կկենդանանա օսկարակիր պրոդյուսերի մասնակցությամբ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.03.2025
Բաժին՝ Կինոարտադրություն, Հայաստան, Մրցանակներ
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
OnOff ստուդիայի «Զակո»-ն կկենդանանա օսկարակիր պրոդյուսերի մասնակցությամբ
86
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Cartoon Movie–ն (մարտի 4-6-ը) կրկին միավորել է եվրոպական անիմացիայի արդյունաբերությունը՝ անիմացիոն ֆիլմերի փիչինգի և համարտադրության խոշորագույն միջոցառմանը Բորդոյում ամփոփել է արդյունքները:

Եվրիմաժի համատեղ արտադրության զարգացման մրցանակը (20.000 եվրո) շնորհվել է ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» հայ-ֆրանսիական նախագծին և OnOff Studio ստուդիայիին: «Զակո» հայկական անիմացիոն լիամետրաժ նախագծի համարտադրողն է ֆրանսիական Sacrebleu Productions-ը, որը վերջերս արժանացել է «Օսկար» մրցանակի լատվիական «Հոսք» անիմացիոն համատեղ ֆիլմի համար:

OnOff ստուդիայի «Զակո» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը հիմնված է նկարիչ Տիգրան Մանգասարյանի համանուն գրաֆիկական նովելի վրա, որը նրա հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի պատմությունն է։ Իրադարձությունները, որոնց միջով անցել է հայ նկարիչը, ապշեցնում են իրենց դրամատիզմով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գերեվարվելով և անցնելով Ռեյխի ճամբարներով, նա կարողանում է ողջ մնալ իր նկարչական տաղանդի շնորհիվ և ստիպված է լինում նկարել իր դահիճներին և իրենց կանանց:

Ուրախ ենք աջակցել մի նախագծի, որը լույս է սփռում եվրոպական պատմության քիչ հայտնի գլխի վրա՝ պատմելով պատերազմի հայ զոհի և նկարչի իրական պատմությունը: Այս վառ և զգացմունքային ճանապարհորդությունը կլրացվի նոր տեխնոլոգիաների ստեղծագործական օգտագործմամբ: Բացի երիտասարդ տաղանդներին հարգելուց, այս մրցանակը նաև ճանաչում է պրոդյուսերների նվիրվածությունը, ովքեր ցանկանում են զարգացնել անիմացիոն արդյունաբերությունը իրենց հասարակության մեջ,

ասվում է ժյուրիի պաշտոնական հայտարարության մեջ:

«Տարվա պրոդյուսեր» մրցանակը համատեղ շնորհվել է Dream Well Studio (Լատվիա), Sacrebleu Productions (Ֆրանսիա) և Take Five (Բելգիա) ստուդիաներին՝ Գինց Զիլբալոդիսի վերջին՝ «Հոսք» ֆիլմի վրա համատեղ աշխատանքի համար: Թիմը պատմություն կերտեց՝ Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստանալով «Օսկար» մրցանակ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում: «Հոսք» ֆիլմը, որն առաջին անգամ ներկայացվել է Cartoon Movie-ում 2022 թվականին, ներկայացվել է Կաննի կինոփառատոնում, այնուհետև արժանացել է Անսի, Ոսկե գլոբուս, Եվրոպական կինոմրցանակաբաշխության և այլ մրցանակների:

Տիգրան Առաքելյանի «Զակո» անիմացիոն նախագիծը դարձել է Annecy Festival Residency-ի հաղթող

Ինչպես տեղեկացնում է ՌեԱնիմանիա անիմացիոն փառատոնը՝ պրոդյուսերներ Սուսաննա Խաչատրյանը (OnOff Studio) և Ռոն Դայենսը (Sacrebleu Productions) առաջին համարտադրության հուշագիրը ստորագրել են 2023 թվականին՝ Անսի կինոփառատոնի ժամանակ:

2020 թվականին «Զակո»-ն Հայաստանի կինոյի հիմնադրամի (նախկին «Հայաստանի ազգային կինոկենտրոն») կողմից ստացել է 2,5 մլն. դրամ պետական աջակցություն նախագծի զարգացման փուլի համար:

Cartoon Movie-ի 27-րդ թողարկման շրջանակներում 40 երկրներից ավելի քան 830 ոլորտի մասնագետ է մասնակցել քվեարկությանը:

Ահա այս տարվա մրցանակակիրների ամբողջական ցանկը.

Տարվա պրոդյուսերներ
Dream Well Studio (Լատվիա), Sacrebleu Productions (Ֆրանսիա), Take Five (Բելգիա)՝ «Հոսք»

Տարվա վաճառքի գործակալ
Kinology (Ֆրանսիա)

Տարվա ռեժիսոր
Մարիա Թրենոր՝ ROCK BOTTOM (Իսպանիա)

Եվրիմաժի համատեղ արտադրության զարգացման մրցանակ
OnOff Studio (Հայաստան), Sacrebleu Productions (Ֆրանսիա)՝ «Զակո»

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 73
Աղբյուր՝ Cineuropa
Պիտակներ՝ կինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Պայքար հանուն պայքարի. ավարտվել է կինոնախագծերի ֆինանսավորման մրցույթների անցկացման նախագծի հանրային քննարկումը

Հաջորդ նյութը

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» հորդորում է դադարեցնել կինոյի բարեփոխուﬓերի ընթացքը վիժեցնելու փորձերը

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հեղինակ՝ KinoPress Staff
15.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի վեց մեծարվողներից մեկն է։

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

Հաջորդ նյութը
Ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարությանն է փոխանցել կինոյի կառավարման բարեփոխումների առաջարկ-փաթեթ

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» հորդորում է դադարեցնել կինոյի բարեփոխուﬓերի ընթացքը վիժեցնելու փորձերը

  • «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Ոսկե գլոբուսը» առաջին անգամ հատուկ գալա կանցկացնի Կովկասի և Կենտրոնական Ասիայի կինոյի ու հեռուստատեսության գործիչների պատվին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: