• Վերջին
  • Հանրաճանաչ
Ժամկետները կվերանայենք, որպեսզի կինոթատրոններում հայերենով ֆիլմերի ցուցադրման պահանջները լինեն ավելի հստակ. Ժաննա Անդրեասյան

Ժամկետները կվերանայենք, որպեսզի կինոթատրոններում հայերենով ֆիլմերի ցուցադրման պահանջները լինեն ավելի հստակ. Ժաննա Անդրեասյան

09.01.2025
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 13 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Ժամկետները կվերանայենք, որպեսզի կինոթատրոններում հայերենով ֆիլմերի ցուցադրման պահանջները լինեն ավելի հստակ. Ժաննա Անդրեասյան

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.01.2025
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Ժամկետները կվերանայենք, որպեսզի կինոթատրոններում հայերենով ֆիլմերի ցուցադրման պահանջները լինեն ավելի հստակ. Ժաննա Անդրեասյան
239
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հունվարի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ամփոփեց գերատեսչության 2024 թվականի աշխատանքները և պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:

«Պետք է նշեմ մեր աշխատանքը կինոյի ոլորտում, և այստեղ հատկապես կարևորում եմ Կինոյի հիմնադրամի ձևավորումը, որը թույլ է տալիս որակապես նոր բնույթի և հաշվետվողականության թափանցիկության դաշտում, մրցակցության բարձրացման քաղաքականությունն էապես լավարկել: Եվ նաև ակտիվ օրենսդրական աշխատանք ենք տարել կինոյի օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի ուղղությամբ: Մի քանի կարևորագույն կառավարության որոշումներ են ընդունվել տարվա ընթացքում: Պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերից 9-ը մասնակցել են 24 միջազգային կինոփառատոնի, տասնմեկ մրցանակներ շահելով, և այս տարի նախատեսում ենք էլ ավելի մեծ աշխուժություն, որովհետև նաև մրցութային կարգերը ամբողջությամբ վերանայել ենք, և առաջիկայում դրանք կհաստատվեն», — նշել է իր ելույթում նախարարը:

Կրթության որակի, դասագրքերի քանակի, բովանդակության, տպագրության որակի, դպրոցների կառուցման, կահավորման և վերազինման, «Գոյ» թատրոնի լուծարման, Սնուփ Դոգի համերգի լինել-չլինելու, ուսուցիչներին հեծանիվ քշել պարտադրելու և այլ կենսական հարցերի շարքում 1 ժամ 40 րոպե տևողությամբ ասուլիսի շրջանակում կինեմատոգրաֆիայի բազմաշերտ խնդիրները հիմնականում անտեսված էին:

Այս ոլորտը չունի քաղաքական որևէ դավադրանք և հակասություն, ուստի լրագրողներին չհետաքրքրեց թե ո՞ր 9 ֆիլմի մասին է խոսում նախարարը, ե՞րբ կհաստատվի ֆիլմերի նախագծերի ընտրության մրցույթային նոր կարգը, ե՞րբ կհաստատվի կինեմատոգրաֆիայի օրենքից բխող հիմնական կարգերը, ինչի պատճառով ոլորտը այսօր մասամբ պարալիզացված է և այլ ելույթից բխող հարցեր: Իհարկե, նման մեծ գերատեսչության համար 1 ժամ 40 րոպե ասուլիսը բավականին կարճ է ենթակա 5 ուղղությունների խնդիրները և հարցերը վերհանելու համար:

«ԿինոՊրես»-ը նախարար Անդրեասյանին դիմեց Հայաստանի կինոյի հիմնադրամի կինոթատրոնների բացման տեսլականի և նախարարության ենթակայության տակ նախկինում գործող կինոթատրոնների ենթակառուցվածքների օգտագործման հարցով:

Հարց.
«Հայաստանի կինոթատրոններում ֆիլմերը արդեն 30 տարի ցուցադրվում են ռուսերեն, դա կապված է կինոթատրոնների պակասի հետ, հատկապես մարզերում: Դուք նշեցիք, որ մարզային կյանքի ակտիվացման համար և պատմամշակութային շենքերի հատկապես պահպանման հետ կապված նախարարությունը մեծ գործեր է կատարում: Մարզերում կան կինոթատրոններ, որոնք գտնվում են հուշարձանների տիրույթում, սակայն հանդիսանում են մասնավորեցված գույք, և այդ 30 տարիների ընթացքում գույքը մասնավորեցնում էր: Այդ կինոթատրոնները այսօր մնացել են դատարկ: Հայաստանի կինոյի հիմնադրամի բարեփոխման ծրագրում նշված է, որի կինոթատրոնների բացման տեսլական գոյություն ունի և ցանկանում էի, որ նշեք Ինչպե՞ս է նախարարությունը աջակցելու այս բարդ հարցում, որովհետև իսկապես բարդ է վերադարձնել մի այնպիսի գույք, որը փաստացի անվերադարձ է:»

Առնվազն 3 մլրդ դրամի մուտքեր է ապահովել հայկական կինովարձույթը 2024 թվականին

ԿԳՄՍ նախարարը ընդգծեց, որ խոսքը ոչ թե գույքի վերադարձի մասին է, այլ մարզերում կինոյի ցուցադրման հարթակների ձևավորման: Նախարարը հիշատակեց շարժական կինոթատրոնները, որոնց վերաբերյալ հիմնադրամի ծրագրում ևս առկա է պարբերություն:

Ես սկզբունքային եմ համարում, որ հայերեն հեռարձակման պահանջը ոչ թե, ինչպես ընդունման պահին է նախատեսված եղել, գործի 2030 թվից այլ շատ ավելի վաղ՝ դա պետք է գործի արդեն այսօր, դա պետք է գործեր վաղուց:

Ժաննա Անդրեասյան

Թղթի վրա այդ փոփոխությունը գուցե և հաջողվի, սակայն իրականությունը շատ ավելի բարդ է: Հայկական շուկան կախված է ֆիլմերի երկու արտասահմանյա խոշոր մատակարարներից, որոնք շուկայի (կինոթատրոնների և էկրանների պակասի) բացակայության պատճառով պատրաստ չեն ապահովել ֆիլմերի հայերեն թարգմանությունը: Բացի այդ Հայաստանում բացակայում են տեսահենության դեմ պայքարի մեխանիզմներ:

Ֆիլմերի ցուցադրության լեզվին անդրադառնալով նախարարը նշեց, որ ոլորտը ղեկավարող գերատեսչությունը այս տարի հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնությամբ և կառաջարկի խմբագրել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի անցումային դրույթը, որով թարգմանությունը պարտադրվում է 2030 թվականից: Ըստ նախարարի այս պահանջը «պետք է գործի արդեն այսօր, դա պետք է գործեր վաղուց»:

Շարժական կինոթատրոնները գուցե և ապահովում են ֆիլմերի հասանելիությունը մարզերում, սակայն չեն հանդիսանում քաղաքի ենթակառուցվածքային մաս և մշակութային միջավայր: Այն այսօր էլ գործում է մասնավոր սեկտորում ինչի շնորհիվ բազմաթիվ քաղաքներում ցուցադրվում են հիմնականում կատակերգություններ (օր.՝ «Նոր տարվա կինո», «Բախտի տերը»): Իսկ պետական սեկտորում շարժական կինոթատրոնների հանդեպ հետաքրքրությունը սկսվեց 2016-2017 թվականներին, երբ Չինաստանի դեսպանությունը շարժական չորս կինոթատրոն է անհատույց տրամադրել Հայաստանի ազգային կինոկենտրոնին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անրեասյանի ամբողջական անդրադարձը կարող եք տեսնել տեսահոլովակում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունՀայաստան
Նախորդ նյութը

«Ոսկե գլոբուս» – 2025. Հաղթողներ

Հաջորդ նյութը

Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» Բեռլինի կինոփառատոնի Forum Special-ում

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին․ նախագիծը, ըստ գլխավոր պրոդյուսերի, ֆինանսավորվել է նրա անձնական միջոցներով։

Հաջորդ նյութը
Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» Բեռլինի կինոփառատոնի Forum Special-ում

Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» Բեռլինի կինոփառատոնի Forum Special-ում

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    5 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • OnOff ստուդիայի «Զակո»-ն կկենդանանա օսկարակիր պրոդյուսերի մասնակցությամբ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Արխիվի կինոֆոտոֆոնո մասնաճյուղը փոխանցվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին. նախագիծ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: