• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

09.08.2025
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 12 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.08.2025
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Հայկական կինոարտադրողները դեմ են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություններին
28
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայկական կինոարդյունաբերությունը միավորվում է օրենսդրական նախաձեռնության դեմ, որը, ըստ մասնագիտական համայնքի, սպառնում է երկրի անկախ կինոարտադրության գոյությանը։ Հայաստանի միասնական կինոհարթակի հրապարակած բաց նամակում կինոռեժիսորների, պրոդյուսերների և անիմատորների առաջատար գիլդիաները խստորեն դատապարտել են «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Նրանց խոսքով՝ նախագիծը փաստացի զրկում է պետությանը գործընկեր լինելու դերակատարությունից՝ այն վերածելով մենաշնորհային արտադրողի, որը կկարողանա ամբողջությամբ վերահսկել Հայաստանի ֆիլմարտադրությունը։

Ստորև ներկայացված է հայտարարության ամբողջական տեքստը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» նախագծի առնչությամբ

Մենք՝ Հայաստանի կինոգործիչներս, խորապես մտահոգված ենք և վրդովված, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագիծը ոչ միայն չի խթանում ոլորտի կայուն զարգացումը, այլև սպառնում է ամբողջությամբ փլուզել տարիներով` մեծ դժվարությամբ ձևավորված կինոարտադրական համակարգը։ Այս նախագիծը փաստացի փորձում է արմատապես փոխել պետության դերը ոլորտում՝ աջակցողից դառնալով մենաշնորհային արտադրող և քանդել այն դժվարությամբ կառուցված հիմքերը, որոնց վրա ձևավորվել է հայ անկախ կինոարտադրությունը։

Տագնապալի է այն, որ նախագծի փիլիսոփայությունն ամբողջությամբ մերժում է աջակցության սկզբունքը։ Սա լրջորեն խաթարում է ոլորտի անկախությունը, ստեղծագործական ազատությունը, մասնավոր նախաձեռնության զարգացումը, մասնավոր կինոարտադրությունը, և վերջապես՝ համատեղ արտադրությունը։ Օրենքի փոփոխությունների առաջարկած նախագծում դա հստակ և առանց երկիմաստության հայտարարվում է հետևյալ ձևակերպումներով․

«Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ։ Ազգային մարմինը իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա»։

Նույնքան անընդունելի է հիմնադրամի կողմից «աջակցող» կարգավիճակից հրաժարվելու հայտարարությունը․
««Աջակցող» հասկացության առկայությունը Օրենքում առարկայազուրկ է… փոփոխությունները պայմանավորված են նրանով, որ ազգային մարմինը չի հանդիսանալու աջակցող»։
Այս մոտեցումը հստակ ցույց է տալիս, որ առաջարկվող նախագիծը իրենից չի ներկայացնում գործող օրենսդրության բարեփոխում կամ թիրախային շտկում, այլ փոխում է ողջ կինաարտադրության գաղափարական հիմքն ու կառուցվածքը՝ ի վնաս մշակութային արժեքների, միջազգային մեխանիզմերի և կինոարտադրողների՝ արտահայտելով ոլորտի կառավարման գլոբալ սխալ փիլիսոփայություն, որը տանում է շուկայի մոնոպոլիզացման։ Մշակութային աջակցության տրամաբանությունը, որը պետք է լիներ ոլորտի անկախության ու բազմազանության երաշխավորը, փոխարինվում է կոռուպցիոն ռիսկերով հագեցած փաստաթղթի, ըստ որի Ազգային մարմինն հանրային ծառայողից վերածվում է սեփական շահերին ծառայող կառույցի։

Նման մոտեցումը ոչ միայն լրջորեն սահմանափակում է ստեղծագործական ու տնտեսական ազատությունները, այլև հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Քաղաքացիական օրենսգրքին, «Հեղինակային իրավունքի մասին» օրենքին, ինչպես նաև՝ Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին կոնվենցիային և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային բազմազանության պաշտպանությանը վերաբերող փաստաթղթերին։

Մենք չենք կարող համաձայնել այս մոտեցման հետ, քանի որ այն հակասում է ինչպես ազգային մշակութային քաղաքականության սկզբունքներին, այնպես էլ միջազգային այն պարտավորություններին, որոնք Հայաստանը ստանձնել է պաշտպանելու համար ստեղծագործական ազատությունը, անկախությունը և մասնավոր արտադրական կարողությունները։ Այն ստեղծում է անվստահության մթնոլորտ՝ ինչպես ոլորտի ներսում, այնպես էլ մեր միջազգային գործընկերների շրջանում։ Նման պահանջը սպառնում է արտադրողների անկախությանը և նրանց՝ ստեղծագործելու ազատ կամքին։ Միջազգային մակարդակում՝ հակասելով միջազգային համատեղ արտադրության սկզբունքներին, կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը, կասկածի տակ դնել մեր գործընկերների վստահությունը մեր հանդեպ և վանել համատեղ արտադրությունների հնարավորությունները։ Սա հակասում է այն արժեհամակարգին, որով Հայաստանը մինչ այժմ կառուցել է իր տեղը եվրոպական կինեմատոգրաֆիական ընտանիքում՝ որպես հավասար գործընկեր։

Մենք անհանգստությամբ տեսնում ենք նաև տնտեսական հետևանքները։ Նման քաղաքականությունն ենթադրում է լրջորեն կասեցնել մասնավոր ներդրումների հոսքը ոլորտ, խաթարել մրցակցային միջավայրը և առավել խոցելի դարձնել փոքր և միջին արտադրողներին։ Սա նաև մեծացնում է պետական կառույցների ազդեցությունը կինոյի բովանդակության վրա՝ դրանով իսկ թուլացնելով ոլորտի թափանցիկությունն ու ինքնուրույնությունը։

Մենք պահանջում ենք դադարեցնել Օրենքի փոփոխությունների նախագծի շրջանառությունը վերադառնալով Աջակցության մեխանիզմը որդեգրած Կինեմատոգրաֆիայի օրենքին, որը ազգային մարմնի իրական առաքելությունը ամրագրում է որպես աջակցություն հայկական կինոյի զարգացմանը, այլ ոչ թե սեփականացում։

Նաև, մենք հայտնում ենք մեր վրդովմունքը և զարմանքը այն կապակցությամբ, որ նախագիծը ներկայացվել է հրապարակային քննարկման՝ առանց ոլորտի նախնական ներգրավման և համատեղ մշակման։ Նախագիծը մեզ ներկայացվել է արդեն պատրաստ ձևով՝ e-draft հարթակում հրապարակման միջոցով, և որևէ ներառական քննարկում մասնագիտական դաշտի հետ մինչ այդ չի կազմակերպվել։ Սա ստեղծում է խոր անվստահություն և բացառում է մասնագիտական մասնակցության սկզբունքը, հատկապես հաշվի առնելով նախագծի բնույթը։

Կրկին անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունը ներգրավվելու համատեղ քննարկումների մեջ և առաջարկելու կառուցողական լուծումներ՝ ոլորտին չվնասող, զարգացմանն աջակցող և մրցակցային միջավայր ապահովող օրենսդրական մեխանիզմներ մշակելու նպատակով։ Մենք հավատում ենք, որ կառուցողական երկխոսությունն այս փուլում կենսական անհրաժեշտություն է, կխնայի մեր բոլորի ապագա ժամանակը, և համոզված ենք, որ նման հարցերը պետք է լուծվեն փոխադարձ հարգանքի և համագործակցության միջոցով՝ ի օգուտ պետությանը, որի քաղաքացիներն ու արտադրողներն ենք մենք։

Կինոռեժիսորների և կինոպրոդյուսերների գիլդիա
Անիմացիայի գիլդիա
Վավերագրողների գիլդիա
Անիմացիոն ընկերությունների ասոցիացիա
ԱրմԴոկ Վավերագրողների հայկական ասոցիացիա

Այս հայտարարությունը դարձել է վերջին տարիների ամենամասշտաբային հրապարակային արձագանքը հայկական կինոմշակութային դաշտում։ Առաջին անգամ գործող օրենքի ընդունումից ի վեր՝ կինոռեժիսորների, պրոդյուսերների, վավերագրողների և անիմատորների հիմնական գիլդիաները հանդես են եկել միասնական դիրքորոշմամբ։

Նրանք պնդում են, որ նոր օրինագիծը զրկում է կինեմատոգրաֆիան անկախ ճյուղ լինելու կարգավիճակից՝ այն դարձնելով պետական մենաշնորհի գործիք, որտեղ Հայաստանի կինոյի հիմնադրամը (այսպես կոչված «Ազգային մարմինը») ստանում է բացառիկ իրավունքներ ֆիլմերի սեփականության, ֆինանսավորման և անգամ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հարցերում։

Խոսքը վերաբերում է ոչ թե տեխնիկական ճշգրտումների, այլ ամբողջ փիլիսոփայության փոփոխությանը․ պետությունը գործընկերից վերածվում է մրցակցի։

Կինոարդյունաբերությունը, ըստ էության, նախազգուշացնում է այն համակարգի ապամոնտաժման մասին, որի վրա կառուցվել էր հետխորհրդային Հայաստանի անկախ կինոարտադրությունը։

Գիլդիաների ներկայացուցիչները պահանջում են անհապաղ դադարեցնել օրինագծի ընթացքը և վերականգնել պետության «աջակցողի», այլ ոչ թե «արտադրողի» կարգավիճակը։ Նրանք ընդգծում են, որ այդ սկզբունքից հրաժարվելը սպառնում է Հայաստանին միջազգային համագործակցություններում հեղինակության կորուստով, մասնավոր ներդրումների դադարեցմամբ և պետական վերահսկողության ուժեղացմամբ ֆիլմերի բովանդակության վրա։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունԿինեմատոգրաֆիայի մասին օրենքկինոյի մասին օրենքՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Կինոոլորտի մասնագետները դեմ են նոր օրենսդրական նախաձեռնությանը. ասուլիս՝ օգոստոսի 8-ին

Հաջորդ նյութը

ԿԳՄՍ-ն ու Կինոյի հիմնադրամը ներկայացրեցին դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին․ նախագիծը, ըստ գլխավոր պրոդյուսերի, ֆինանսավորվել է նրա անձնական միջոցներով։

Հաջորդ նյութը
Կինոփառատոնում ընդգրկված ֆիլմերի հեղինակները ամսական թոշակ կստանան

ԿԳՄՍ-ն ու Կինոյի հիմնադրամը ներկայացրեցին դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    5 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • «Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: