Սեպտեմբերի 6-ին Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացավ Զառա Ջյանի ««Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով» Ս․Փարաջանով» վավերագրական դրամայի միջազգային պրեմիերան: Վաղը կայանալու է ֆիլմի վերջին ցուցադրությունը:
Business Doc Europe-ը գրում է, որ Ջյանի ֆիլմը Հայաստանը «Օսկարին» ներկայացնելու շանս ունի: Բացի այդ սպասվում է, որ շուտով կհայտարարվի ֆիլմի վաճառքի միջազգային գործակալը:
Ֆիլմում ներկայացված է Փարաջանովի երկրպագուների, գործընկերների և ընկերների պատկառելի շրջանակ, որոնց թվում են Ատոմ Էգոյանը, Էմիր Կուստուրիցան, Տարսեմ Սինխը, Չուլպան Խամատովան և Արտավազդ Փելեշյանը:
Բացի ռեժիսորից վենետիկյան պատվիրակությունում ընդգրվել էին պրոդյուսեր Անի Որսկանյանը, համարտադրող պրոդյուսերներ Ստեֆան Ժուրդենը և Դեյվիդ Պ. Քելլին, կինոօպերատոր Նորայր Կասպերը, Հայաստանի կինոյի հիմնադրամի իրավանախորդ Հայաստանի ազգային կինոկենտոնի նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը:
Հիշեցնենք, որ ֆիլմը ստացել է ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենրոնի կողմից և հանդիսանում է Հայաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության համատեղ արտադրություն: